Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 Հակոբոս 1 ։ 1–5 ։ 20
  • Հակոբոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հակոբոս
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Հակոբոս

Հակոբոսի նամակը

1 Ես՝ Հակոբոսս+՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառաս+, գրում եմ տասներկու ցեղերիդ+, որ ցրված եք+ տարբեր վայրերում։

Ողջո՛ւյն։

2 Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք+՝ 3 իմանալով, որ ձեր փորձված հավատը տոկունություն է առաջ բերում+։ 4 Իսկ տոկունությունը թող ամբողջացնի իր գործը, որպեսզի դուք կատարյալ+ և անարատ լինեք ամեն ինչում և ոչ մի բանի պակասություն չունենաք+։

5 Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի+, թող շարունակ խնդրի Աստծուն+, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու+, և կտրվի նրան+։ 6 Բայց թող հավատով խնդրի+՝ բոլորովին չկասկածելով+, որովհետև նա, ով կասկածում է, նման է հողմակոծ+ ու տարուբերվող ծովի ալիքի։ 7 Այդ մարդը թող չկարծի, թե ինչ-​որ բան կստանա Եհովայից+. 8 նա անվճռական+ մարդ է, անհաստատ+՝ իր բոլոր ճանապարհներում։

9 Ցածր խավի եղբայրը թող ցնծա իր բարձրանալով+, 10 և հարուստը+՝ իր ցածրանալով, քանի որ հարուստը դաշտի ծաղկի նման կկորչի+։ 11 Երբ արևը ծագում է և սկսում է այրել, չորացնում է բույսը. նրա ծաղիկը թափվում է, ու նրա գեղեցկությունը՝ կորչում։ Այդպես էլ հարուստ մարդը կթառամի իր կյանքի ճանապարհներում+։

12 Երջանիկ է այն մարդը, ով տոկում է փորձությանը+, որովհետև հավանության արժանանալով՝ նա կստանա կյանքի պսակը+, որը Եհովան խոստացել է իրեն սիրողներին+։ 13 Փորձության+ մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ 14 Բայց ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով+։ 15 Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում+, և մեղքն էլ վերջում մահ է ծնում+։

16 Մի՛ մոլորվեք+, սիրելի՛ եղբայրներս։ 17 Ամեն բարի պարգև+ և ամեն կատարյալ նվեր վերևից է+, քանի որ այն իջնում է երկնային լույսերի* Հորից+, իսկ նա չի փոխվում փոփոխվող ստվերի պես+։ 18 Նրա կամքն է+, որ մեզ ծնի ճշմարտության խոսքով+, որպեսզի մենք առաջին պտուղները+ լինենք նրա արարածների մեջ։

19 Սա իմացեք, սիրելի՛ եղբայրներս։ Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ+ և դանդաղ՝ զայրանալու մեջ+, 20 քանի որ մարդու զայրույթը Աստծու արդարությունը+ չի բերում։ 21 Ուստի մի կողմ դրեք ամեն կեղտոտ բան և այն, ինչն անօգուտ ու անպետք է, այսինքն՝ չարությունը+, և հեզությամբ* ընդունեք սերմանվող խոսքը+, որը կարող է փրկել ձեր հոգիները+։

22 Սակայն խոսքը ոչ միայն լսողներ եղեք, այլև կատարողներ+, որ ինքներդ ձեզ չխաբեք սխալ դատողությամբ+։ 23 Եթե մեկը խոսքը լսում է և չի կատարում+, նման է մի մարդու, ով հայելու մեջ իր դեմքին է նայում. 24 նա նայում է իրեն ու հեռանում և իսկույն մոռանում է, թե ինչպիսին էր ինքը։ 25 Բայց ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին+ և հարատևում է դրանում, այդպես անելով՝ երջանիկ կլինի+, քանի որ մոռացկոտ լսող չեղավ, այլ գործը կատարող+։

26 Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն+, բայց չի սանձում իր լեզուն+, այլ խաբում է իր սիրտը+, այդ մարդու երկրպագությունը ունայն է+։ 27 Մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր+ ու անպիղծ+ երկրպագությունը սա է. հոգ տանել որբերին+ և այրիներին+, երբ նեղության մեջ են+, և անարատ+ մնալ աշխարհում+։

2 Եղբայրնե՛րս, մեր փառավոր+ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ եք դրսևորում և միևնույն ժամանակ խտրությո՞ւն եք դնում մարդկանց միջև+։ 2 Եթե մի մարդ մտնում է ձեր ժողովատեղին+՝ ոսկի մատանիները մատներին և շքեղ հագուստը հագին, իսկ մի աղքատ մարդ էլ մտնում է կեղտոտ հագուստով+, 3 ու դուք բարեհաճությամբ եք նայում+ այն մեկին, ով շքեղ հագուստ է հագել, և ասում եք՝ «նստիր այստեղ՝ այս լավ տեղը», իսկ աղքատին ասում եք՝ «դու կանգնած մնա» կամ «նստիր այդտեղ՝ իմ ոտքերի պատվանդանի մոտ», 4 ապա մի՞թե դուք դասակարգային տարբերություն չեք դնում ձեր միջև+ ու չեք դառնում չար որոշումներ ընդունող+ դատավորներ+։

5 Լսեցեք, սիրելի՛ եղբայրներս։ Չէ՞ որ նրանց, ում աշխարհը աղքատ+ է համարում, Աստված ընտրեց, որպեսզի հարուստ+ լինեն հավատի մեջ և ժառանգներ լինեն այն թագավորության, որը նա խոստացավ իրեն սիրողներին+։ 6 Մինչդեռ դուք արհամարհում եք աղքատին։ Չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում+ և ձեզ դատարաններ քարշ տալիս+։ 7 Չէ՞ որ նրանք են հայհոյում+ այն բարի անունը, որով դուք կանչվեցիք+։ 8 Ուրեմն եթե դուք կատարում եք Սուրբ Գրքում գրված թագավորական օրենքը+՝ «սիրիր մերձավորիդ քո անձի պես»+, լավ եք անում։ 9 Բայց եթե շարունակում եք խտրականություն դնել+, ապա մեղք եք գործում, քանի որ օրենքը բացահայտում է+, որ դուք օրինազանցներ եք։

10 Ով պահում է ամբողջ Օրենքը, սակայն թերանում է կատարել օրենքի մի կետը, նա բոլոր կետերն է խախտում+, 11 քանի որ նա, ով ասաց՝ «շնություն մի՛ գործիր»+, նաև ասաց՝ «մի՛ սպանիր»+։ Ուրեմն եթե դու շնություն չես անում, բայց սպանում ես, ապա օրինազանց ես դառնում։ 12 Խոսեք և վարվեք այնպես, ինչպես վարվում են նրանք, ովքեր ազատ ժողովրդի օրենքով+ են դատվելու, 13 որովհետև ով ողորմություն չի անում, առանց ողորմության էլ դատաստան կստանա+։ Ողորմությունը հաղթանակած ցնծում է դատաստանի վրա։

14 Ո՞րն է օգուտը, եղբայրնե՛րս, եթե մեկը ասում է, թե հավատ+ ունի, սակայն գործեր չունի+։ Մի՞թե այդ հավատը կարող է փրկել նրան+։ 15 Եթե որևէ եղբայր կամ քույր մերկ է և օրվա համար բավականաչափ ուտելիք չունի+, 16 և ձեզանից մեկն ասում է նրան՝ «գնա խաղաղությամբ, տաքացիր և կշտացիր», բայց նրան չի տալիս մարմնի համար անհրաժեշտ բաները, ապա ո՞րն է օգուտը+։ 17 Այդպես էլ եթե հավատը գործեր չունի+, ինքնըստինքյան մեռած է։

18 Սակայն մեկը գուցե ասի. «Դու հավատ ունես, իսկ ես գործեր ունեմ։ Ցույց տուր ինձ քո հավատը՝ առանց գործերի, ես էլ ցույց տամ քեզ իմ հավատը գործերով»+։ 19 Դու հավատո՞ւմ ես, որ մեկ Աստված կա+։ Լավ ես անում։ Դևերն էլ են հավատում ու սարսռում+։ 20 Բայց ուզո՞ւմ ես իմանալ, ո՛վ փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անպտուղ է։ 21 Չէ՞ որ մեր հայրը+՝ Աբրահամը, գործերով արդար հայտարարվեց այն բանից հետո, երբ իր որդուն՝ Իսահակին, դրեց զոհասեղանի վրա+։ 22 Տեսնո՞ւմ ես, որ նրա հավատը իր գործերի հետ միասին գործեց, և գործերով էլ նրա հավատը կատարելագործվեց+։ 23 Այդպիսով կատարվեց Սուրբ Գրքում գրվածը՝ «Աբրահամը հավատ ընծայեց Եհովային, և դրա համար արդար համարվեց»+, և նա կոչվեց «Եհովայի ընկերը»+։

24 Տեսնո՞ւմ եք, որ մարդը գործերով+ է արդար հայտարարվելու+ և ոչ միայն հավատով+։ 25 Չէ՞ որ պոռնիկ Ռախաբն+ էլ գործերով արդար հայտարարվեց, երբ հյուրասիրությամբ ընդունեց պատգամաբերներին և ուրիշ ճանապարհով ուղարկեց նրանց+։ 26 Իրոք որ, ինչպես մարմինն է առանց ոգու մեռած+, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած+։

3 Եղբայրնե՛րս, ձեզնից բոլորը չէ, որ պետք է ուսուցիչներ դառնան+։ Դուք գիտեք, որ մենք ավելի խիստ դատաստանի ենք արժանանալու+, 2 քանի որ բոլորս էլ հաճախ ենք սխալվում*+։ Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում+, նա կատարյալ մարդ է+, որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը։ 3 Եթե մենք ձիերի բերանին սանձ+ ենք դնում, որ նրանք ենթարկվեն մեզ+, ապա կառավարում ենք նաև նրանց ամբողջ մարմինը։ 4 Տեսեք, նույնիսկ նավերը, որ թեպետ այդքան մեծ են ու քշվում են սաստիկ քամիներից, սակայն մի փոքրիկ ղեկով+ ուղղվում են դեպի այն կողմ, ուր ղեկի մոտ եղողն է ցանկանում։

5 Այդպես էլ լեզուն. մի փոքր անդամ է, բայց մեծ-​մեծ բաներ է խոսում+։ Տեսեք, թե որքա՜ն փոքր կրակ է պետք, որ մի մեծ անտառ այրվի։ 6 Այո՛, լեզուն կրակ է+։ Լեզուն անարդարության մի աշխարհ է բովանդակում մեր մարմնի անդամներում, քանի որ այն արատավորում է ամբողջ մարմինը+ և բոցավառում է կյանքի անիվը, ու ինքն էլ բոցավառվում է գեհենից*։ 7 Ամեն տեսակ գազան, ինչպես նաև թռչուն, սողուն և ծովային արարած կարող է սանձահարվել և սանձահարվում էլ է մարդկանց կողմից+։ 8 Բայց ոչ մի մարդ չի կարող լեզուն սանձահարել։ Մի անկառավարելի, վնասաբեր բան է այն՝ լցված մահաբեր թույնով+։ 9 Նրանով մենք օրհնում ենք Եհովային+՝ Հորը+, նրանով էլ անիծում+ մարդկանց, որոնք «Աստծու նմանությամբ» են ստեղծված+։ 10 Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։

Եղբայրնե՛րս, այսպես չպետք է շարունակվի+։ 11 Մի՞թե աղբյուրը+ միևնույն ակունքից քաղցր ու դառը ջուր է բխեցնում։ 12 Եղբայրնե՛րս, մի՞թե թզենին կարող է ձիթապտուղ տալ, կամ որթատունկը՝ թուզ+։ Նմանապես և աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր տալ։

13 Ո՞վ է իմաստուն և հասկացող ձեր մեջ։ Թող նա իր լավ վարքով մեղմությամբ* ցույց տա իր գործերը+, որը բնորոշ է իմաստությանը։ 14 Բայց եթե դուք դառը նախանձ+ ու կռվասիրություն+ ունեք ձեր սրտերում, մի՛ պարծեցեք+ և ճշմարտության դեմ սուտ մի՛ խոսեք+։ 15 Սա այն իմաստությունը չէ, որ վերևից է գալիս+, այլ երկրային է+, անասնական, դիվական+, 16 որովհետև որտեղ նախանձ+ ու կռվասիրություն կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան+։

17 Սակայն վերին իմաստությունը+ նախևառաջ մաքուր է+, ապա՝ խաղաղարար+, խոհեմ*+, հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի+, կողմնապահություն չանող+, առանց կեղծավորության+։ 18 Արդարության+ պտղի+ սերմը խաղաղ+ պայմաններում է ցանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում+։

4 Ո՞րն է ձեր մեջ ծագող վեճերի ու կռիվների պատճառը։ Արդյոք ձեր մարմնական հաճույքների ցանկությունները չե՞ն, որոնք պայքար են մղում ձեր մեջ+։ 2 Ցանկանում եք, բայց չունեք։ Սպանում եք+ և նախանձով տենչում+, բայց չեք կարողանում ձեռք բերել։ Կռվում եք+ և վիճում։ Չունեք, որովհետև չեք խնդրում։ 3 Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև սխալ նպատակով եք խնդրում+, որպեսզի ձեր խնդրածը կյանքի հաճույքների վրա վատնեք+։

4 Շնացողնե՛ր+, մի՞թե չգիտեք, որ աշխարհի հետ ընկերությունը թշնամություն է Աստծու դեմ+։ Ուստի եթե մեկը ցանկանում է աշխարհի ընկերը լինել+, Աստծու թշնամին է դառնում+։ 5 Կամ ձեզ թվում է, թե Սուրբ Գրքում իզո՞ւր է ասվում. «Մեր մեջ բնակվող ոգին+, որ նախանձելու հակում ունի, շարունակ տարբեր բաներ է փափագում»։ 6 Սակայն անզուգական բարությունը*, որը Աստված տալիս է, ավելի մեծ է+։ Ուստի այնտեղ ասվում է. «Աստված հակառակվում է գոռոզներին+, բայց խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում»+։

7 Ուրեմն հպատակվեք+ Աստծուն, հակառակվեք Բանսարկուին+, և նա կփախչի ձեզանից+։ 8 Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ+։ Լվացեք ձեր ձեռքերը, ո՛վ մեղավորներ+, և մաքրեք ձեր սրտերը+, ո՛վ անվճռական+ մարդիկ։ 9 Տառապեք, սգացեք ու լաց եղեք+։ Թող ձեր ծիծաղը սգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ վհատության+։ 10 Խոնարհ եղեք Եհովայի աչքում+, և նա կբարձրացնի ձեզ+։

11 Վերջ տվեք իրար դեմ խոսելուն, եղբայրնե՛ր+։ Նա, ով խոսում է եղբոր դեմ կամ դատում է+ իր եղբորը, օրենքի դեմ է խոսում և օրենքն է դատում։ Եթե դու դատում ես օրենքը, ուրեմն դատավոր ես+, ոչ թե օրենքը կատարող։ 12 Մեկն է օրենսդիրն ու դատավորը+՝ նա, ով կարող է փրկել և կործանել+։ Բայց ո՞վ ես դու, որ դատում ես քո մերձավորին+։

13 Իսկ հիմա դուք լսեք, որ ասում եք՝ «այսօր կամ վաղը ճանապարհ կընկնենք այսինչ քաղաքը և մի տարի այնտեղ կանցկացնենք, գործ կանենք ու փող կվաստակենք»+, 14 մինչդեռ դուք չգիտեք, թե վաղը ինչպիսին կլինի ձեր կյանքը+։ Դուք մշուշ եք, որը մի կարճ ժամանակով հայտնվում է, ապա անհետանում+։  15 Փոխարենը՝ պետք է ասեք. «Եթե Եհովան կամենա+, կապրենք և կանենք այս կամ այն բանը»+։ 16 Բայց այժմ դուք հպարտանում եք՝ մեծամտորեն պարծենալով+։ Այսպիսի հպարտությունը չար է։ 17 Հետևաբար, եթե որևէ մեկը գիտի այն, ինչ ճիշտ է, բայց չի անում+, դա մեղք է+։

5 Իսկ հիմա դուք լսեք, հարուստնե՛ր+. լաց եղեք և ողբացեք այն դժբախտությունների համար, որ գալիս են ձեր գլխին+։ 2 Ձեր հարստությունը փտել է, ձեր վերնահագուստները ցեցը կերել է+։ 3 Ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և նրանց ժանգը վկա կլինի ձեր դեմ ու կուտի ձեր մսերը։ Կրակի+ նման մի բան եք կուտակել+ վերջին օրերում+։ 4 Ահա ձեր դաշտերի բերքը հավաքող աշխատողների վարձը, որը դուք պահում եք ձեզ մոտ+, աղաղակում է+, և հնձվորների օգնության աղաղակները+ հասել են Զորքերի Տիրոջ՝ Եհովայի ականջին+։ 5 Դուք շքեղության մեջ եք ապրել երկրի վրա և մարմնական հաճույքներին եք տրվել+։ Դուք պարարտացրել եք ձեր սրտերը՝ մորթվելու օրվա համար+։ 6 Դուք դատապարտել և սպանել եք արդարին։ Մի՞թե նա չի հակառակվում ձեզ+։

7 Հետևաբար, եղբայրնե՛ր, համբերություն դրսևորեք մինչև Տիրոջ ներկայությունը+։ Ահա հողագործը համբերությամբ սպասում է երկրի թանկագին պտղին այնքան ժամանակ, մինչև որ գա վաղ և ուշ անձրևը+։ 8 Դուք էլ համբերող եղեք+, ամրացրեք ձեր սրտերը, որովհետև Տիրոջ ներկայությունը մոտեցել է+։

9 Մի՛ տրտնջացեք իրար դեմ, եղբայրնե՛ր, որ չդատվեք+։ Ահա Դատավորը կանգնած է դռների առաջ+։ 10 Եղբայրնե՛ր, նեղություններին դիմանալու+ և համբերելու+ հարցում մարգարեներին+ ընդօրինակեք+, որոնք Եհովայի անունով խոսեցին+։ 11 Մենք երջանիկ ենք կոչում նրանց, ովքեր տոկացին+։ Դուք լսել եք Հոբի տոկունության մասին+ և գիտեք, թե ինչպես Եհովան վարձատրեց նրան+, տեսել եք, որ Եհովան անչափ գորովալից է ու ողորմած+։

12 Ամեն ինչից առավել, եղբայրնե՛րս, այլևս մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով և ո՛չ էլ որևէ ուրիշ երդումով+։ Այլ թող ձեր «այո»-ն այո լինի, իսկ «ոչ»-ը՝ ոչ, որպեսզի դատաստանի տակ չընկնեք+։

13 Ձեզանից որևէ մեկը նեղության մե՞ջ է։ Թող շարունակ աղոթի+։ Որևէ մեկը լավ տրամադրությո՞ւն ունի։ Թող սաղմոսներ երգի+։ 14 Ձեզանից որևէ մեկը հիվա՞նդ է+։ Թող իր մոտ կանչի ժողովի երեցներին+, և թող նրանք աղոթեն նրա համար ու Եհովայի անունով յուղով+ օծեն նրան։ 15 Հավատով արված աղոթքը կբուժի հիվանդին+, ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան+։ Նաև եթե նա մեղքեր է գործել, կներվեն+։

16 Ուստի անկեղծորեն միմյանց խոստովանեք+ ձեր մեղքերը և աղոթեք իրար համար, որպեսզի բուժվեք+։ Արդար մարդու աղաչանքը իր ազդեցությամբ մեծ ուժ ունի, քանի որ Աստված լսում է այդպիսի աղոթքը+։ 17 Եղիան այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք+, սակայն երբ խնդրեց իր աղոթքում, որ անձրև չգա+, երեք տարի ու վեց ամիս երկրի վրա անձրև չեկավ։ 18 Նա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը տվեց իր պտուղը+։

19 Եղբայրնե՛րս, եթե ձեզանից որևէ մեկը մոլորվի ճշմարտությունից, և մեկ ուրիշը հետ դարձնի նրան+, 20 իմացեք, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ դարձնողը+ նրա հոգին կփրկի մահից+ ու կծածկի բազմաթիվ մեղքերը+։

[Ծանոթագրություններ]

Սա վերաբ. է արևին, լուսնին և աստղերին։

Կամ՝ «մեղմությամբ»։

Բռց.՝ «սայթաքում (ընկնում)»։

Տե՛ս հավելված 12։

Կամ՝ «հեզությամբ»։

Բռց.՝ «զիջող»։

Տե՛ս բառարանը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը