Պետրոսի երկրորդ նամակը
1 Ես՝ Սիմոն Պետրոսս՝ Հիսուս Քրիստոսի ծառաս+ և առաքյալս+, գրում եմ նրանց, ովքեր մեր Աստծու և Փրկիչ Հիսուս Քրիստոսի+ արդարության+ շնորհիվ մեզ նման նույն հավատն ունենալու պատվին արժանացան+։
2 Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին ճշգրիտ գիտելիքների+ շնորհիվ թող Աստծու անզուգական բարությունը* և խաղաղությունը առատորեն ձեզ հետ լինեն+, 3 քանի որ նրա աստվածային զորությամբ մեզ տրվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի+ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ+ ապրելու համար. և դա եղավ այն մեկի մասին ճշգրիտ գիտելիքների շնորհիվ, որը փառքով+ ու առաքինությամբ կանչեց+ մեզ։ 4 Դրանց միջոցով նա մեզ տվեց թանկագին ու մեծամեծ խոստումներ+, որպեսզի այդ խոստումների միջոցով դուք մասնակից լինեք աստվածային+ բնությանը+։ Եվ նա տվեց մեզ այս խոստումները, քանի որ մենք փախել ենք աշխարհում եղող ապականությունից+, որը կրքերից է գալիս։
5 Հենց այս պատճառով դուք էլ ձեր հերթին ամեն ջանք ներդրեք+ ու ձեր հավատին ավելացրեք առաքինություն+, առաքինությանը՝ գիտելիքներ+, 6 գիտելիքներին՝ ինքնատիրապետում+, ինքնատիրապետմանը՝ տոկունություն, տոկունությանը՝ Աստծու հանդեպ նվիրվածություն+, 7 Աստծու հանդեպ նվիրվածությանը՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությանը՝ սեր+։ 8 Եթե այս հատկություններն առատապես ունեք և շարունակում եք զարգացնել, ապա մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքները կիրառելու հարցում անգործ կամ անպտուղ չեք լինի+։
9 Եթե որևէ մեկը չունի այս ամենը, նա կույր է՝ իր աչքերը փակում է լույսից+ և մոռացել է+, որ մաքրվել է+ իր նախկին մեղքերից։ 10 Դրա համար, եղբայրնե՛ր, ձեր լավագույնն արեք, որ որպես կանչվածներ+ ու ընտրվածներ+ հավատարիմ մնաք, որովհետև եթե շարունակեք այս բաներն անել, երբեք չեք ընկնի+։ 11 Այդպիսով ձեր առջև լայն դուռ կբացվի+ դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական+ թագավորությունը+։
12 Այդ իսկ պատճառով ես մտադիր եմ միշտ հիշեցնել+ ձեզ այս ամենի մասին, թեև դուք գիտեք դրանք և ամուր հաստատված եք ճշմարտության մեջ+, որը դուք սովորել եք+։ 13 Բայց քանի դեռ այս վրանում+՝ այս մարմնում եմ, կարծում եմ՝ ճիշտ եմ անում, որ հիշեցումներ տալով ձեզ արթնացնում եմ+, 14 քանի որ գիտեմ, որ շուտով իմ վրանը հանելու եմ+, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնեց ինձ+։ 15 Ուստի հիմա ես իմ լավագույնը կանեմ, որ հեռանալուցս+ հետո դուք միշտ կարողանաք ինքներդ ձեզ հիշեցնել այս բաները։
16 Ոչ թե վարպետորեն հնարված սուտ պատմություններին+ հետևելով էր, որ ձեզ տեղեկացրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորության ու ներկայության մասին+, այլ նրա մեծափառությանը ականատես լինելով+։ 17 Նա Հորից՝ Աստծուց, պատիվ և փառք ստացավ+, երբ մեծավայելուչ փառքից այսպիսի խոսքեր եկան նրան. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»+։ 18 Այո՛, մենք լսեցինք+ երկնքից եկած այս խոսքերը, երբ նրա հետ սուրբ լեռան վրա էինք+։
19 Ուստի մենք մարգարեական խոսքի+ հանդեպ ավելի մեծ համոզվածություն ունենք+։ Եվ դուք լավ եք անում, որ ուշադրություն եք դարձնում դրան որպես մի ճրագի+, որը լույս է տալիս մութ տեղում՝ ձեր սրտերում, մինչև օրը լուսանա, և լուսաստղը+ ծագի։ 20 Ամենից առաջ դուք գիտեք, որ Սուրբ Գրքերի ոչ մի մարգարեություն ինչ-որ մեկի անձնական գաղափարների արդյունք չէ+, 21 որովհետև մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել+, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել+՝ սուրբ ոգուց մղված+։
2 Սակայն ինչպես ժողովրդի մեջ սուտ մարգարեներ կային, այնպես էլ ձեր մեջ սուտ ուսուցիչներ կլինեն+։ Հենց սրանք են, որ աննկատ կտարածեն կործանարար աղանդավորությունը և նույնիսկ կուրանան այն տիրոջը, որը գնեց իրենց+, ու արագահաս կորուստ կբերեն իրենց վրա։ 2 Շատերը կհետևեն+ նրանց անառակ վարքին+, և սրանց պատճառով ճշմարտության ճանապարհի մասին անարգանքով կխոսվի+։ 3 Բացի այդ, շինծու խոսքերով նրանք ագահորեն կշահագործեն ձեզ+։ Բայց վաղուց ի վեր նրանց համար սահմանված դատաստանը+ չի ուշանում, և նրանց կործանումը անպայման գալու է+։
4 Ինչ խոսք, Աստված հետ չկանգնեց մեղք գործած հրեշտակներին+ պատժելուց, այլ տարտարոսը+ գցեց՝ պահելով նրանց թանձր խավարի խորքերում՝ դատաստանի համար+։ 5 Նա հետ չկանգնեց վաղեմի աշխարհը պատժելուց+, այլ Նոյին՝ արդարության քարոզչին+, ևս յոթ հոգու հետ պահպանեց+, երբ անաստված մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց+։ 6 Եվ Սոդոմ ու Գոմոր քաղաքները մոխրի վերածելով՝ դատապարտեց նրանց+՝ անաստված մարդկանց համար գալիք բաների օրինակ թողնելով+։ 7 Նա ազատեց արդար Ղովտին+, որը սաստիկ ընկճվել էր այն պատճառով, որ օրենքն արհամարհող մարդիկ անձնատուր էին եղել անառակ վարքին+, 8 քանի որ նրանց անօրեն գործերի պատճառով, որոնք այս արդար մարդը տեսնում ու լսում էր՝ ամեն օր նրանց մեջ ապրելով, նրա արդար հոգին տանջվում էր։ 9 Հետևաբար, Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից+, իսկ անարդարներին պահի դատաստանի օրվա համար, որ կործանվեն+, 10 հատկապես նրանց, ովքեր մարմնի հետևից են գնում՝ ցանկանալով պղծել այն+, և նրանց, ովքեր վերևից են նայում տերությանը*+։
Լինելով հանդուգն, ինքնահաճ՝ նրանք չեն դողում փառավորների առաջ, այլ վիրավորական խոսքեր են ասում+, 11 մինչդեռ հրեշտակները, որ թեպետ ուժով ու զորությամբ գերազանցում են նրանց, Եհովայի հանդեպ հարգանքից մղված+՝ վիրավորական խոսքերով չեն մեղադրում նրանց+։ 12 Բայց սրանք, բանականությունից զուրկ կենդանիների են նման, որ ի բնե ծնված են բռնվելու և ոչնչանալու համար։ Նրանք անարգանքով են խոսում այն բաների մասին, որ չեն հասկանում+, և այդ պատճառով կկործանվեն իրենց կործանման ճանապարհին՝ 13 չար գործերի+ դիմաց իրենք իրենց չարությամբ հատուցելով+։
Նրանք մարմնի ցանկությունները ցերեկով բավարարելը հաճույք են համարում+։ Նրանք նման են բծերի ու արատների, որ անզուսպ կերպով ուրախանում են, որովհետև տարածում են իրենց խաբեական ուսմունքները, երբ կերուխում են անում ձեզ հետ+։ 14 Աչքեր ունեն՝ շնությամբ լեցուն+, նրանք չեն կարողանում հեռու մնալ մեղքից+ ու հրապուրում են անհաստատ հոգիներին։ Նրանց սրտերը ագահության են վարժված+, անիծված զավակներ են+։ 15 Ուղիղ ճանապարհը թողնելով՝ նրանք մոլորվեցին։ Հետևեցին Բեորի որդի Բաղաամի ճանապարհին+, որը անիրավ գործերի վարձատրությունը սիրեց+, 16 բայց իր հանցանքի համար հանդիմանություն ստացավ+։ Անխոս էշը, մարդու ձայնով խոսելով+, փորձեց կանգնեցնել մարգարեին, որ անխելքությամբ չվարվի+։
17 Սրանք ջուր չունեցող աղբյուրներ են+, կատաղի փոթորկից քշված մառախուղներ, և նրանց համար պահված է անթափանց խավարը+։ 18 Նրանք փքուն ու անօգուտ խոսքեր են բարբառում և մարմնի ցանկություններով+ ու անառակ սովորություններով հրապուրում են+ նրանց, ովքեր հազիվ են փախչում+ մոլորության մեջ ապրող մարդկանցից։ 19 Նրանց ազատություն են խոստանում+, մինչդեռ հենց իրենք ապականության ստրուկներ են+, որովհետև ով հաղթվում է որևէ մեկի կողմից, նրա ստրուկն է դառնում+։ 20 Եվ իրոք, եթե Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքների շնորհիվ աշխարհի պղծություններից+ փախչելուց հետո նրանք դարձյալ ներքաշվում են այս ամենի մեջ ու հաղթվում են+, ապա նրանց համար վերջը ավելի վատ է լինում, քան սկիզբը+։ 21 Ուստի ավելի լավ կլիներ, որ նրանք ստույգ չճանաչեին արդարության ճանապարհը+, քան թե ստույգ ճանաչելուց հետո երես թեքեին այն սուրբ պատվիրանից, որն իրենց տրվեց+։ 22 Որքա՜ն ճշմարիտ են նրանց պարագայում այս առածի խոսքերը. «Շունը+ վերադառնում է իր փսխածին, և լվացված խոզը գնում է դարձյալ ցեխի մեջ թավալվելու»+։
3 Սիրելինե՛ր, այժմ ես երկրորդ նամակն եմ գրում ձեզ, որում, ինչպես և իմ առաջին նամակում+, հիշեցումներ տալով՝ արթնացնում եմ ձեր առողջ մտածողությունը+, 2 որ հիշեք այն խոսքերը, որոնք նախապես ասվեցին սուրբ մարգարեների կողմից+, նաև հիշեք Տիրոջ ու Փրկչի պատվիրանը, որ տրվեց ձեր առաքյալների միջոցով+։ 3 Ամեն ինչից առաջ դուք գիտեք, որ վերջին օրերում+ ծաղրողներ+ կգան իրենց ծաղրանքներով, որ իրենց իսկ ցանկությունների համաձայն կվարվեն+ 4 ու կասեն+. «Որտե՞ղ է նրա խոստացված ներկայությունը+։ Քանի որ այն օրից, երբ մեր նախահայրերը մահվան քնով ննջեցին, ամեն բան շարունակում է մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր»+։
5 Սակայն նրանք միտումնավոր անուշադրության են մատնում այն փաստը, որ վաղուց ի վեր կային երկինքներ+ և երկիր, որը խիտ զանգվածով կանգնած էր ջրերից դուրս+ ու ջրերի մեջտեղը+՝ Աստծու խոսքով, 6 և որոնց միջոցով այն ժամանակվա աշխարհը կործանվեց, երբ ջրերով հեղեղվեց+։ 7 Իսկ այժմյան երկինքներն+ ու երկիրը+ նույն խոսքով պահվում են կրակի համար+ և պահպանվում են մինչև դատաստանի+ ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը+։
8 Սակայն այս փաստը թող չվրիպի ձեր ուշադրությունից, սիրելինե՛ր, որ Եհովայի համար մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ մեկ օրվա պես+։ 9 Եհովան չի ուշացնում կատարել իր խոստումը+, ինչպես որոշ մարդիկ են կարծում, այլ համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան+։ 10 Բայց Եհովայի օրը+ գողի պես կգա+, երբ երկինքը շառաչյունով կանցնի+, իսկ տարրերը, սաստիկ շիկացած, կլուծվեն+, և երկիրն+ ու նրանում եղած գործերը կբացահայտվեն+։
11 Եվ քանի որ այս բոլոր բաները այսպես պիտի լուծվեն, ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով՝ 12 սպասելով+ ու մտքում վառ պահելով Եհովայի օրվա ներկայությունը+, որի միջոցով երկինքը՝ կրակով այրված, կլուծվի+, և սաստիկ շիկացած տարրերը կհալվեն։ 13 Բայց նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի+ ու նոր երկրի+ ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու+։
14 Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ սպասում եք այս բաներին, ամեն ինչ արեք, որ ի վերջո նա ձեզ գտնի անբիծ+, անարատ և խաղաղության մեջ+։ 15 Բացի այդ, մեր Տիրոջ համբերությունը փրկություն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ+ գրեց ձեզ+։ 16 Այս բաների մասին նա խոսում է նաև իր բոլոր նամակներում։ Սակայն դրանցում դժվարհասկանալի բաներ կան, որոնք անուսում և անհաստատ մարդիկ աղավաղում են։ Նրանք աղավաղում են նաև Սուրբ Գրքի+ մնացած մասերը՝ իրենց վրա կործանում բերելով։
17 Ուստի դուք, սիրելինե՛ր, նախապես այս բաներն իմանալով+, զգույշ եղեք, որ նրանց հետ միասին չմոլորվեք օրենքն արհամարհող մարդկանց մոլորությամբ և չկորցնեք ձեր հաստատակամությունը+։ 18 Այլ շարունակեք աճել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անզուգական բարության և նրա մասին գիտելիքների մեջ+։ Նրան լինի փառքը թե՛ այժմ և թե՛ հավիտյան+։
[Ծանոթագրություններ]
Տե՛ս բառարանը։
Տե՛ս Հդ 8-ի ծնթ.։