Հովհաննեսի առաջին նամակը
1 Մենք գրում ենք ձեզ նրա մասին, ով կյանքի խոսքն է+, որը սկզբից էր+, որին լսեցինք+, մեր աչքերով տեսանք+, ուշադիր նայեցինք+, և որին մեր ձեռքերը շոշափեցին+ 2 (այո՛, այդ կյանքը հայտնվեց+, և մենք տեսանք ու վկայում ենք+ և պատմում ձեզ այն հավիտենական կյանքի մասին+, որը Հոր մոտ էր և հայտնվեց մեզ)։ 3 Ձեզ ենք պատմում նրա մասին, ում տեսանք ու լսեցինք+, որպեսզի դուք էլ միաբանված լինեք մեզ հետ+։ Մենք միաբանված ենք+ Հոր և նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ+։ 4 Ուստի գրում ենք այս ամենը, որ մեր ուրախությունը լիակատար լինի+։
5 Սա է այն պատգամը, որը լսեցինք նրանից և հաղորդում ենք ձեզ+, որ Աստված լույս է+, և նրա մեջ բոլորովին խավար չկա+։ 6 Եթե ասում ենք, թե՝ «նրա հետ միաբանված ենք», մինչդեռ շարունակում ենք խավարի մեջ քայլել+, ապա ստում ենք և ճշմարտության համաձայն չենք վարվում+։ 7 Սակայն եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ+, ապա միաբանված ենք+, և նրա Որդի Հիսուսի արյունը+ մաքրում է+ մեզ ամեն մեղքից+։
8 Եթե ասում ենք, թե՝ «ոչ մի մեղք չունենք»+, ապա ինքներս մեզ խաբում ենք+, և ճշմարտություն չկա մեր մեջ։ 9 Եթե խոստովանում ենք մեր մեղքերը+, նա ներում է և մաքրում է մեզ ամեն անարդարությունից+, որովհետև նա հավատարիմ է և արդար։ 10 Եթե ասում ենք, թե՝ «մեղք չենք գործել», ապա նրան ստախոս ենք դարձնում, և նրա խոսքը մեր մեջ չէ+։
2 Որդյակնե՛րս, գրում եմ ձեզ այս բաները, որպեսզի դուք մեղք չգործեք+։ Սակայն եթե մեկը մեղք գործի, օգնական+ ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոսին՝ արդարին+։ 2 Նա հաշտության+ զոհ+ է մեր մեղքերի համար+, բայց ոչ միայն մեր մեղքերի+, այլև ամբողջ աշխարհի+։ 3 Եթե պահում ենք նրա պատվիրանները+, դրանով իմանում ենք, որ ճանաչում ենք նրան։ 4 Ով ասում է՝ «ես ճանաչում եմ նրան»+ և չի պահում նրա պատվիրանները+, ստախոս է, և ճշմարտություն չկա այդ մարդու մեջ+։ 5 Իսկ ով պահում է նրա խոսքը+, նրանում իրոք Աստծու սերը կատարյալ է դարձել+։ Սրանով էլ իմանում ենք, որ միության մեջ ենք նրա հետ+։ 6 Ով ասում է, թե նրա հետ միության մեջ է մնում+, պարտավոր է վարվել այնպես, ինչպես որ նա վարվեց+։
7 Սիրելինե՛ր, ոչ թե նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրան+, որը դուք սկզբից ունեիք+։ Այս հին պատվիրանը խոսքն է, որը դուք լսեցիք։ 8 Բայցևայնպես, մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, որին նա հետևեց և որին հետևում եք դուք, որովհետև խավարն+ անցնում է, և ճշմարիտ լույսն+ արդեն շողում է։
9 Ով ասում է, թե լույսի մեջ է, բայց ատում+ է իր եղբորը, նա մինչև հիմա խավարի մեջ է+։ 10 Ով սիրում է իր եղբորը, լույսի մեջ է մնում+ և չի գայթակղվում+։ 11 Սակայն նա, ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է և քայլում է խավարի մեջ+ ու չգիտի, թե ուր է գնում+, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։
12 Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր, որովհետև ձեր մեղքերը հանուն նրա անվան ներվել են+։ 13 Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով սկզբից է+։ Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր+, որովհետև դուք հաղթեցիք Չարին+։ Գրում եմ ձեզ, երեխանե՛ր+, որովհետև դուք ճանաչեցիք Հորը+։ 14 Գրում եմ ձեզ, հայրե՛ր+, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով սկզբից է+։ Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք ուժեղ եք+, և Աստծու խոսքը մնում է ձեր մեջ+, և դուք հաղթեցիք Չարին+։
15 Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն ամենը, ինչ աշխարհի մեջ է+։ Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրանում չէ+, 16 որովհետև ամեն բան, որ աշխարհի մեջ է+՝ մարմնի ցանկությունը+, աչքերի ցանկությունը+ և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը+, Հորից չէ, այլ աշխարհից է+։ 17 Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ+, բայց Աստծու կամքը կատարողը+ մնում է հավիտյան+։
18 Զավակնե՛ր, արդեն վերջին ժամն է+։ Ինչպես լսել եք, նեռը* գալու է+։ Հիմա արդեն շատ նեռեր են հայտնվել+, ինչից էլ իմանում ենք, որ սա վերջին ժամն է։ 19 Նրանք մեզանից դուրս եկան, բայց մեզանից չէին+, որովհետև եթե մեզանից լինեին, մեզ հետ կմնային+։ Սակայն նրանք դուրս եկան, որպեսզի ակնհայտ լինի, որ բոլորը չեն մեզ նման+։ 20 Դուք օծվել եք սուրբ Աստծու կողմից+, և բոլորդ գիտելիք ունեք+։ 21 Չեմ գրում ձեզ այն պատճառով, որ ճշմարտությունը չգիտեք+, այլ որովհետև գիտեք այն+, և որովհետև ոչ մի սուտ ճշմարտությունից չէ+։
22 Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ժխտում է, որ Հիսուսն է Քրիստոսը+։ Իսկ նեռը+ նա է, ով մերժում է Հորը և Որդուն+։ 23 Ամեն ոք, ով մերժում է Որդուն, Հոր հավանությունը չունի+։ Իսկ ով դավանում է+ Որդուն, ունի Հոր հավանությունը+։ 24 Ինչ վերաբերում է ձեզ, այն, ինչը սկզբից լսեցիք, թող ձեր սրտում մնա+։ Եվ եթե սկզբից ձեր լսածը ձեր սրտում մնա, դուք էլ միության+ մեջ կմնաք Որդու և Հոր հետ+։ 25 Սա է այն, ինչ նա խոստացավ մեզ՝ հավիտենական կյանքը+։
26 Այս բաները գրում եմ նրանց մասին, ովքեր փորձում են մոլորեցնել ձեզ+։ 27 Իսկ ձեզ Աստված իր ոգով օծեց+, և այն մնում է ձեր մեջ, ու կարիք չկա, որ մեկը ձեզ սովորեցնի+։ Ոգով օծվելը ճշմարիտ է+ և սուտ չէ. այն սովորեցնում է ձեզ ամեն ինչի մասին+։ Ուրեմն ինչպես այն սովորեցրեց ձեզ, մնացեք նրա հետ միության մեջ+։ 28 Ուստի հիմա, որդյակնե՛ր+, մնացեք նրա հետ միության մեջ+, որ երբ նա հայտնվի+, մենք խոսելու ազատություն ունենանք+ և ամաչելով չհեռանանք նրանից իր ներկայության ժամանակ+։ 29 Եթե գիտեք, որ նա արդար է+, ապա գիտեք, որ ամեն արդարություն գործող նրանից է ծնված+։
3 Տեսեք, թե ինչպիսի սեր+ է մեր Հայրը մեզ տվել, որպեսզի մենք Աստծու զավակներ կոչվենք+, և այդպիսին էլ կանք։ Աշխարհը+ չի ճանաչում մեզ, քանի որ Աստծուն էլ չի ճանաչում+։ 2 Սիրելինե՛ր, հիմա մենք Աստծու զավակներ ենք+, սակայն մեզ դեռ հայտնի չէ, թե ինչպիսին ենք լինելու ապագայում+։ Գիտենք, որ երբ նա հայտնվի+, մենք նրա նման կլինենք+, որովհետև կտեսնենք նրան այնպես, ինչպես որ կա+։ 3 Եվ ամեն ոք, ով վստահում է նրան, մաքրում է+ իրեն, ինչպես որ նա է մաքուր+։
4 Ամեն ոք, ով շարունակում է մեղք գործել+, նաև անօրենություն է գործում+. հետևաբար, մեղքը+ անօրենություն է։ 5 Դուք նաև գիտեք, որ նա հայտնվեց, որպեսզի հեռացնի մեր մեղքերը+, ու նրա մեջ մեղք չկա+։ 6 Ամեն ոք, ով միության մեջ է մնում+ նրա հետ, մեղք չի գործում+։ Ով շարունակում է մեղք գործել, ո՛չ տեսել է նրան և ո՛չ էլ ճանաչել+։ 7 Որդյակնե՛ր, թող ոչ ոք չմոլորեցնի ձեզ։ Ով արդարությամբ է վարվում, արդար է, ինչպես որ նա է արդար+։ 8 Ով շարունակում է մեղք գործել, Բանսարկուից է, որովհետև Բանսարկուն սկզբից ևեթ մեղք է գործում+։ Աստծու Որդին հենց այս նպատակով հայտնվեց+, որպեսզի Բանսարկուի գործերը քանդի+։
9 Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, չի շարունակում մեղք գործել+, որովհետև նրա ոգին* մնում է այդ մարդու մեջ։ Նա չի կարող շարունակ մեղք գործել, քանի որ Աստծուց է ծնված+։ 10 Սրանով են ակնհայտ Աստծու զավակները և Բանսարկուի զավակները. ամեն ոք, ով արդարություն չի գործում+, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում+։ 11 Սա է այն պատգամը, որը սկզբից լսեցիք+, որ մենք պետք է սեր ունենանք իրար հանդեպ+ 12 և չլինենք Կայենի պես, որը Չարից էր և սպանեց+ իր եղբորը։ Եվ ինչո՞ւ սպանեց. որովհետև նրա գործերը չար էին+, իսկ իր եղբոր գործերը՝ արդար+։
13 Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ+։ 14 Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք ենք անցել+, որովհետև սիրում ենք եղբայրներին+։ Իսկ ով չի սիրում, մնում է մահվան մեջ+։ 15 Ամեն ոք, ով ատում է+ իր եղբորը, մարդասպան է+, և դուք գիտեք, որ ոչ մի մարդասպան+ հավիտենական կյանք չունի իր մեջ+։ 16 Սրանով ճանաչեցինք սերը+, որ նա իր հոգին տվեց մեզ համար+։ Ուստի մենք էլ պարտավոր ենք մեր հոգիները տալ մեր եղբայրների համար+։ 17 Բայց ով որ այս աշխարհի բարիքներն ունենա+ և տեսնի, որ իր եղբայրը կարիքի մեջ է+, ու չկարեկցի նրան+, ինչպե՞ս կարող է Աստծու սերը նրա մեջ մնալ+։ 18 Որդյակնե՛ր, եկեք սիրենք+ ոչ միայն խոսքով ու լեզվով+, այլև գործով+ ու ճշմարտությամբ+։
19 Սրանով կիմանանք, որ ճշմարտության կողմն ենք+, և մեր սրտերը կհավաստիացնենք, որ Աստված սիրում է մեզ, 20 որ եթե նույնիսկ ինչ-որ բաներում էլ մեր սրտերը դատապարտում են մեզ+, հիշում ենք, որ Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի+։ 21 Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը մեզ չեն դատապարտում, ապա խոսելու ազատություն ունենք առ Աստված+, 22 և ինչ էլ որ խնդրենք, կստանանք նրանից+, քանի որ պահում ենք նրա պատվիրանները ու նրա աչքին հաճելի բաներն ենք անում+։ 23 Սա է նրա պատվիրանը. մենք պետք է հավատ ունենանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվան հանդեպ+ և սիրենք միմյանց+, ինչպես որ նա մեզ պատվիրեց։ 24 Ով պահում է նրա պատվիրանները, միության մեջ է մնում նրա հետ, և նա էլ նրա հետ+։ Եվ մեզ տրված ոգու+ շնորհիվ մենք իմանում ենք, որ նա միության մեջ է մնում մեզ հետ+։
4 Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն խոսքի, որ թվում է, թե Աստծուց է+, այլ ստուգեք՝ տեսնելու համար, թե իրո՞ք Աստծուց են+, որովհետև շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհ+։
2 Աստծուց ներշնչված խոսքերը+ կարող եք այսպես ճանաչել. ամեն ներշնչյալ խոսք, որ հաստատում է, թե Հիսուս Քրիստոսը մարմնով է եկել, Աստծուց է+, 3 բայց ամեն խոսք, որ թվում է, թե Աստծուց է, և չի հաստատում այդ բանը Հիսուսի մասին, Աստծուց չէ+։ Դեռ ավելին, դա նեռի խոսքն է, որը, ինչպես լսեցիք, պիտի գար+ և հիմա արդեն աշխարհում է+։
4 Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց+, որովհետև Աստված, որը ձեզ հետ միության մեջ է+, ավելի մեծ է+, քան Բանսարկուն, որը աշխարհի հետ է միության մեջ+։ 5 Նրանք աշխարհից են+, դրա համար էլ աշխարհից դուրս եկող բաներն են խոսում, և աշխարհը լսում է նրանց+։ 6 Մենք Աստծուց ենք+։ Ով ճանաչում է Աստծուն, լսում է մեզ+, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ+։ Ահա այսպես ենք ճանաչում ճշմարտության խոսքերը և խաբեության խոսքերը+։
7 Սիրելինե՛ր, եկեք սիրենք իրար+, որովհետև սերը+ Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված+ և ճանաչում է Աստծուն+։ 8 Իսկ ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է+։ 9 Աստված իր սերը նրանով դրսևորեց մեր հանդեպ+, որ իր միածին Որդուն+ աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք+։ 10 Ահա սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և իր Որդուն ուղարկեց որպես հաշտության+ զոհ+ մեր մեղքերի համար+։
11 Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պարտավոր ենք իրար սիրել+։ 12 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել+։ Եթե սիրում ենք իրար, Աստված մեր մեջ է մնում, և նրա սերը մեր մեջ կատարյալ է դառնում+։ 13 Այն, որ մենք միության մեջ ենք+ նրա հետ, և նա էլ մեզ հետ+, իմանում ենք նրանից, որ նա իր ոգին տվել է մեզ+։ 14 Բացի այդ, մենք ինքներս տեսանք+ ու վկայում ենք+, որ Հայրը իր Որդուն ուղարկեց՝ որպես աշխարհի Փրկչի+։ 15 Ով դավանում է, որ Հիսուս Քրիստոսը Աստծու Որդին է+, Աստված միության մեջ է մնում նրա հետ, և նա էլ Աստծու հետ+։ 16 Մենք ինքներս իմացանք և հավատացինք, որ Աստված սեր+ ունի մեր հանդեպ։
Աստված սեր է+, և նա, ով մնում է սիրո մեջ+, միության մեջ է մնում Աստծու հետ, Աստված էլ միության+ մեջ է մնում նրա հետ։ 17 Ահա այսպես սերը կատարյալ է դառնում մեր պարագայում, որպեսզի դատաստանի օրը+ մենք վստահությամբ խոսենք+, որովհետև ինչպես Հիսուս Քրիստոսն է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում+։ 18 Սիրո մեջ վախ չկա+, այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը+, որովհետև վախը կաշկանդում է։ Իսկ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չի դարձել+։ 19 Սակայն մենք սիրում ենք, քանի որ առաջինը նա սիրեց մեզ+։
20 Եթե մեկը ասում է՝ «ես սիրում եմ Աստծուն», մինչդեռ ատում է իր եղբորը, նա ստախոս է+։ Ով չի սիրում իր եղբորը+, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում+։ 21 Այս պատվիրանն ենք ստացել նրանից+. ով սիրում է Աստծուն, պետք է նաև իր եղբորը սիրի+։
5 Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված+, և ամեն ոք, ով սիրում է ծնողին, սիրում է նաև նրանից ծնվածին+։ 2 Եթե սիրում ենք Աստծուն և կատարում ենք նրա պատվիրանները+, իմանում ենք, որ սիրում ենք+ Աստծու զավակներին+։ 3 Սա է Աստծու հանդեպ սերը+, որ մենք պահենք նրա պատվիրանները+, և նրա պատվիրանները ծանր չեն+, 4 որովհետև Աստծուց ծնված+ յուրաքանչյուր ոք հաղթում է աշխարհին+։ Եվ մեր հավատով+ մենք հաղթեցինք+ աշխարհին։
5 Ո՞վ է հաղթում+ աշխարհին+, եթե ոչ նա, ով հավատում է+, որ Հիսուսն է Աստծու Որդին+։ 6 Նա, որ եկավ ջրի և արյան միջոցով, Հիսուս Քրիստոսն է. ոչ միայն ջրի հետ+, այլև ջրի և արյան հետ+։ Եվ ոգին+ է, որ վկայում է, որովհետև ոգին ճշմարտությունն է։ 7 Կան երեք վկաներ*՝ 8 ոգին+, ջուրը+ և արյունը+, և երեքն էլ համաձայնության մեջ են+։
9 Եթե ընդունում ենք մարդկանց տված վկայությունը+, ապա Աստծու տված վկայությունն ավելի մեծ է, որովհետև Աստծու վկայությունը+ իր Որդու մասին տված վկայությունն է։ 10 Աստծու Որդուն հավատացող մարդը անձամբ է ստացել այդ վկայությունը+։ Իսկ Աստծուն չհավատացող մարդը ստախոս է դարձնում նրան+, որովհետև չի հավատում տրված վկայությանը+, որը Աստված՝ որպես վկա+, տվեց իր Որդու մասին։ 11 Եվ սա է վկայությունը. Աստված մեզ հավիտենական կյանք տվեց+, և այս կյանքը նրա Որդու մեջ է+։ 12 Ով ընդունում է Որդուն, նա ունի այս կյանքը, իսկ ով չի ընդունում Աստծու Որդուն, նա չունի այս կյանքը+։
13 Գրում եմ ձեզ այս ամենը, որպեսզի իմանաք, որ հավիտենական կյանք ունեք+, դուք, որ հավատ եք ընծայում Աստծու Որդու անվանը+։ 14 Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան+. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ+։ 15 Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ ինչ էլ որ խնդրելու լինենք+, ապա գիտենք, որ կստանանք մեր խնդրածները, քանի որ խնդրել ենք նրանից+։
16 Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը մի այնպիսի մեղք է գործում, որը մահվան չի տանում+, ապա նա կխնդրի, և Աստված նրան կյանք կտա+, այո՛, նրանց, ովքեր մահվան տանող մեղք չեն գործում+։ Կա մեղք, որ մահվան է տանում։ Չեմ ասում, որ այդ մեղքի մասին աղոթի+։ 17 Ամեն անարդարություն մեղք է+։ Սակայն կա մեղք, որ մահվան չի տանում։
18 Մենք գիտենք, որ Աստծուց ծնված+ ամեն ոք չի շարունակում մեղք գործել. Աստծու Որդին+ պահպանում է նրան, և Չարը նրան չի դիպչի+։ 19 Մենք գիտենք, որ Աստծուց ենք+, բայց ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է+։ 20 Սակայն գիտենք, որ Աստծու Որդին եկավ+ ու մեզ հասկացողություն+ տվեց, որ ճանաչենք Ճշմարտին+։ Եվ իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք միության+ մեջ ենք Ճշմարտի հետ։ Նա է ճշմարիտ+ Աստվածը և հավիտենական կյանքը+։ 21 Որդյակնե՛ր, հեռու պահեք ձեզ կուռքերից+։
[Ծանոթագրություններ]
Կամ՝ «հակաքրիստոսը»։
Բռց.՝ «սերմը»։
אABVgSyh,p-ում չկան հետևյալ բառերը, որոնք ավելացվել են ավելի ուշ գրված հուն. ձեռագրերում և Vgc-ում. «երկնքում՝ Հայրը, Խոսքը և սուրբ ոգին, և այս երեքը մեկ են։ (8) Եվ կան երեք վկաներ երկրի վրա»։