Հայտնություն Հովհաննեսին
1 Հայտնություն+՝ Հիսուս Քրիստոսի կողմից, որ Աստված տվեց նրան+, որպեսզի ցույց տա իր ծառաներին+ այն բաները, որոնք շուտով պետք է տեղի ունենան+։ Նա ուղարկեց իր հրեշտակին+ ու նրա միջոցով խորհրդանշաններով+ այն ներկայացրեց իր ծառա Հովհաննեսին+, 2 որը վկայեց Աստծու տված խոսքի+ և Հիսուս Քրիստոսի տված վկայության մասին+, այսինքն՝ բոլոր այն բաների մասին, որ տեսավ։ 3 Երջանիկ է+ նա, ով բարձրաձայն կարդում է+ այս մարգարեության խոսքերը+, և երջանիկ են նրանք, ովքեր լսում ու պահում են դրա մեջ գրվածները+, որովհետև նշանակված ժամանակը մոտ է+։
4 Հովհաննեսը գրում է Ասիայում* գտնվող յոթ ժողովներին+։
Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ «նրանից, որ կա, եղել է և գալիս է»+, այն յոթ ոգիներից+, որ նրա գահի առջև են, 5 և Հիսուս Քրիստոսից՝ «Հավատարիմ Վկայից»+, որ «մահացածների միջից անդրանիկն»+ է և «երկրի թագավորների Իշխանը»+։
Նրան, ով սիրում է մեզ+, ով ազատեց մեզ մեր մեղքերից իր իսկ արյան միջոցով+ 6 և մեզ թագավորներ+ ու քահանաներ+ դարձրեց իր Աստծու և Հոր համար, նրան լինի փառքը և զորությունը հավիտյան+։ Ամեն։
7 Ահա նա գալիս է ամպերով+, և ամեն աչք կտեսնի նրան+, նաև նրանք, ովքեր խոցեցին նրան+։ Եվ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կուրծք կծեծեն նրա պատճառով+։ Այո՛, այդպես կլինի։ Ամեն։
8 «Ես եմ Ալֆան և Օմեգան+,– ասում է Եհովա Աստված,– նա, որ կա, եղել է և գալիս է+՝ Ամենակարողը»+։
9 Ես՝ Հովհաննեսս, ձեր եղբայրը, որ Հիսուսի հետ միասին+ ձեզ հետ մասնակից եմ նեղությանը+, թագավորությանը+ և տոկունությանը+, Աստծու մասին խոսելու և Հիսուսի մասին վկայելու+ պատճառով հայտնվեցի Պատմոս կոչված կղզում։ 10 Ոգու ներշնչմամբ+ ես հայտնվեցի+ Տիրոջ օրվա մեջ+ և իմ հետևից մի ուժեղ ձայն+ լսեցի փողի ձայնի պես, 11 որն ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրի առ+ մի գրքում և այն ուղարկիր յոթ ժողովներին+, որ գտնվում են Եփեսոսում+, Զմյուռնիայում+, Պերգամոնում+, Թյուատիրում+, Սարդեսում+, Ֆիլադելֆիայում+ և Լաոդիկեայում»+։
12 Ես շրջվեցի, որ տեսնեմ, թե ինչ ձայն էր խոսում ինձ հետ, և շրջվելով՝ տեսա յոթ ոսկե ճրագակալներ+, 13 և այդ ճրագակալների մեջտեղը մարդու որդու նման մեկը+՝ մինչև ոտքերը հասնող հանդերձ հագած, և կուրծքը՝ ոսկե գոտիով գոտևորված։ 14 Նրա գլուխն ու մազերը սպիտակ բրդի և ձյան պես սպիտակ էին+, աչքերը՝ կրակի բոցի պես+, 15 ոտքերը հնոցի մեջ շիկացած մաքուր պղնձի պես էին+, իսկ ձայնը+ նման էր շատ ջրերի ձայնի։ 16 Իր աջ ձեռքում նա յոթ աստղ ուներ+, բերանից սրած երկսայրի մի երկար սուր+ էր դուրս գալիս, իսկ երեսը վառ շողացող արևի պես էր+։ 17 Երբ տեսա նրան, մեռածի պես ընկա նրա ոտքերի առաջ։
Նա իր աջ ձեռքը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր+։ Ե՛ս եմ Առաջինը+ և Վերջինը+ 18 և կենդանի եղողը+։ Ես մահացա+, բայց ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից+ և մահվան+ ու գերեզմանի* բանալիներն ունեմ+։ 19 Ուստի գրի՛ առ այն ամենը, ինչ տեսար, ինչ կա և ինչ սրանցից հետո լինելու է+։ 20 Իսկ իմ աջ ձեռքին տեսած այն յոթ աստղերի+ և այն յոթ ոսկե ճրագակալների+ սրբազան գաղտնիքը սա է. յոթ աստղերը յոթ ժողովների հրեշտակներն են, իսկ յոթ ճրագակալները յոթ ժողովներն են»+։
2 «Եփեսոսի+ ժողովի հրեշտակին+ գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է յոթ աստղերն+ իր աջ ձեռքում պահողը, նա, ով քայլում է յոթ ոսկե ճրագակալների մեջտեղում+. 2 «Գիտեմ քո գործերի+, աշխատանքի ու տոկունության մասին, և որ տանել չես կարող վատ մարդկանց և որ փորձեցիր նրանց+, ովքեր ասում են, թե առաքյալներ են+, բայց այդպիսին չեն, ու գտար, որ նրանք ստախոսներ են։ 3 Դու նաև տոկունություն+ ես ցույց տալիս, շատ բաների ես դիմացել հանուն իմ անվան+ և ուժասպառ չես եղել+։ 4 Բայց քո դեմ մի բան ունեմ. դու թողել ես այն սերը, որը սկզբից ունեիր+։
5 Ուստի հիշիր, թե որտեղից ընկար, և զղջա+ ու նախկին գործերն արա։ Իսկ եթե չզղջաս, կգամ քեզ մոտ+ և քո ճրագակալը+ կվերցնեմ իր տեղից։ 6 Բայց կա մի լավ բան, որ անում ես. դու ատում ես+ Նիկողայոսի աղանդի+ գործերը, որոնք ես էլ եմ ատում։ 7 Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին. «Ով հաղթի+, նրան թույլ կտամ կյանքի ծառից ուտել+, որն Աստծու դրախտում է գտնվում»»։
8 Զմյուռնիայի ժողովի հրեշտակին+ գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է նա ՝ «Առաջինը և Վերջինը»+, որը մահացավ և նորից կենդանացավ+. 9 «Գիտեմ քո նեղության ու աղքատության մասին (սակայն դու հարուստ ես)+ և նրանց հայհոյության մասին, որոնք ասում են, թե իրենք հրեա են+, մինչդեռ այդպիսին չեն, այլ Սատանայի ժողովարան են+։ 10 Մի՛ վախեցիր այն բաներից, որ կրելու ես+։ Ահա Բանսարկուն+ ձեզանից ոմանց բանտն է գցելու, որ դուք ամբողջությամբ փորձվեք+ և նեղություն կրեք+ տասը օր։ Հավատարի՛մ եղիր նույնիսկ մինչև մահ+, և ես կյանքի պսակը կտամ քեզ+։ 11 Ով ականջ ունի, թող լսի+, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին. «Ով հաղթի+, երկրորդ մահ երբեք չի տեսնի»»+։
12 Պերգամոնի ժողովի հրեշտակին գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է նա, ով սրած երկսայրի երկար սուրն ունի+. 13 «Գիտեմ, թե որտեղ ես բնակվում, այսինքն՝ ուր որ Սատանայի աթոռն է։ Սակայն դու ամուր ես պահում իմ անունը+ և չուրացար իմ հանդեպ ունեցած հավատդ+ նույնիսկ իմ հավատարիմ վկա+ Անտիպասի օրերում, որը սպանվեց+ ձեզ մոտ, ուր որ Սատանան է բնակվում։
14 Բայց մի քանի բան ունեմ քո դեմ. այդտեղ քեզ մոտ կան ոմանք, ովքեր ամուր կառչած են Բաղաամի ուսմունքից+, որը Բաղակին+ սովորեցրեց մեղքի դրդել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված բաներ ուտեն և պոռնկություն գործեն+։ 15 Քեզ մոտ կան նաև նրանք, ովքեր ամուր կառչած են Նիկողայոսի աղանդի+ ուսմունքից։ 16 Ուստի զղջա՛+։ Իսկ եթե ոչ, շուտով քեզ մոտ կգամ և կպատերազմեմ+ նրանց դեմ իմ բերանի երկար սրով+։
17 Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին+. «Ով հաղթի+, նրան թաքցված մանանայից կտամ+ և սպիտակ խիճ կտամ նրան ու խճի վրա՝ մի նոր անուն+ գրված, որը ոչ ոք չգիտի, բացի ստացողից»»+։
18 Թյուատիրի+ ժողովի հրեշտակին գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է Աստծու Որդին+, նա, որի աչքերը կրակի բոցի նման են+, և ոտքերը՝ մաքուր պղնձի նման+. 19 «Գիտեմ քո գործերի, սիրո+, հավատի, ծառայության և տոկունության մասին, և որ քո վերջին գործերն+ ավելի շատ են, քան նախորդները+։
20 Բայց սա ունեմ քո դեմ, որ հանդուրժում ես այդ Հեզաբել+ կնոջը, որն իրեն մարգարեուհի է անվանում և սովորեցնում+ ու մոլորեցնում է իմ ծառաներին+, որ պոռնկություն գործեն+ և կուռքերին զոհված բաներ ուտեն+։ 21 Ես ժամանակ տվեցի նրան, որ զղջա+, բայց նա չի ուզում զղջալ իր պոռնկության համար+։ 22 Ահա ես նրան գցելու եմ հիվանդության մահճի մեջ և նրա հետ շնություն անողներին՝ մեծ նեղության մեջ, եթե չզղջան այն գործերի համար, որ նա դրդեց նրանց կատարելու։ 23 Եվ նրա երեխաներին կսպանեմ մահացու հիվանդությամբ, և բոլոր ժողովները կիմանան, որ ե՛ս եմ, որ քննում եմ երիկամներն ու սրտերը, և ձեզանից ամեն մեկին կհատուցեմ իր գործերի համեմատ+։
24 Բայց ձեզ՝ մնացածներիդ, որ Թյուատիրում եք, բոլոր նրանց, ովքեր չունեն այս ուսմունքը, ովքեր չճանաչեցին «Սատանայի խորունկ բաները»+ (ինչպես որ դրանց անվանում են), ասում եմ. ես ձեզ վրա ուրիշ բեռ չեմ դնում+։ 25 Միայն թե ինչ որ ունեք, ամուր պահեք+, մինչև գամ։ 26 Եվ նրան, ով հաղթի և մինչև վերջ+ իմ գործերի համաձայն վարվի, իշխանություն կտամ ազգերի վրա+, 27 ինչպիսին ես ստացա իմ Հորից։ Նա կհովվի մարդկանց երկաթե գավազանով+, այնպես, որ նրանք ջարդուփշուր կլինեն կավե անոթների նման+, 28 և ես նրան առավոտյան աստղը+ կտամ։ 29 Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին»»+։
3 «Սարդեսի ժողովի հրեշտակին+ գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է նա, ով ունի Աստծու յոթ ոգիներն+ ու յոթ աստղերը+. «Գիտեմ քո գործերը և այն, որ միայն անունով ես ողջ, սակայն իրականում մեռած ես+։ 2 Արթո՛ւն եղիր+ և ամրացրո՛ւ+ մնացածներին, որոնք ուր որ է պիտի մեռնեին, քանի որ քո գործերը ամբողջովին կատարված չգտա իմ Աստծու առաջ+։ 3 Ուստի հիշիր, թե ինչ ստացար+ և ինչ լսեցիր, և պահիր այն+ ու զղջա+։ Իսկ եթե չարթնանաս+, ես կգամ ինչպես գող+, և դու չես իմանա, թե որ ժամին կգամ+։
4 Սակայն դու մի քանի անհատներ ունես Սարդեսում, որոնք չպղծեցին+ իրենց վերնահագուստները։ Նրանք կքայլեն ինձ հետ սպիտակ հանդերձներով+, որովհետև արժանի են+։ 5 Ով հաղթի+, սպիտակ վերնահագուստներ+ կհագնի, և ես նրա անունը ոչ մի դեպքում չեմ ջնջի կյանքի գրքից+, այլ նրա անունը կընդունեմ իմ Հոր առաջ+ և նրա հրեշտակների առաջ+։ 6 Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին»։
7 Ֆիլադելֆիայի ժողովի հրեշտակին+ գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է նա, ով սուրբ է+, ով ճշմարիտ է+, ով Դավթի բանալին ունի+, ով այնպես է բացում, որ ոչ ոք չի փակի, և այնպես է փակում, որ ոչ ոք չի բացի. 8 «Գիտեմ քո գործերի մասին+ (ահա ես քո առաջ բաց դուռ եմ դրել+, որ ոչ ոք չի կարող փակել), որ դու քիչ զորություն ունես, բայց պահել ես իմ խոսքը և չես ուրացել իմ անունը+։ 9 Ահա ես կստիպեմ նրանց, ովքեր Սատանայի ժողովարանից են, որ ասում են, թե հրեա են+, մինչդեռ այդպիսին չեն, այլ ստում են+, որ գան ու խոնարհվեն+ քո ոտքերի առաջ, և նրանք կիմանան, որ ես սիրեցի քեզ։ 10 Քանի որ դու հետևեցիր տոկունության+ իմ օրինակին, ես էլ քեզ կպահեմ+ փորձության ժամին, որը գալու է ամբողջ երկրի վրա՝ փորձության ենթարկելու երկրի վրա բնակվողներին+։ 11 Շուտով գալիս եմ+։ Ամո՛ւր պահիր այն, ինչ ունես+, որ ոչ ոք չվերցնի քո պսակը+։
12 Ով հաղթի, նրան սյուն+ կդարձնեմ իմ Աստծու+ տաճարում+, և նա այլևս դուրս չի գա այնտեղից։ Ես նրա վրա կգրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը՝ նոր Երուսաղեմի+, որն իջնում է երկնքից՝ իմ Աստծու մոտից, նաև իմ նոր անունը+։ 13 Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին»։
14 Լաոդիկեայի+ ժողովի հրեշտակին գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է Ամենը+՝ հավատարիմ+ և ճշմարիտ+ վկան+, Աստծու ստեղծագործության սկիզբը+. 15 «Գիտեմ քո գործերի մասին, որ ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք։ Երանի՜ թե սառը լինեիր կամ տաք։ 16 Բայց քանի որ գոլ ես և ո՛չ տաք+, ո՛չ էլ սառը+, ես փսխելու եմ քեզ իմ բերանից։ 17 Դու ասում ես. «Ես հարուստ եմ+, հարստություն եմ ձեռք բերել ու ոչ մի բանի կարիք չունեմ»։ Սակայն չգիտես, որ թշվառ ես ու խղճուկ, աղքատ ես, կույր+ ու մերկ։ 18 Ուստի քեզ խորհուրդ եմ տալիս, որ կրակով զտված ոսկի+ գնես ինձանից, որպեսզի հարստանաս, և սպիտակ վերնահագուստներ, որ հագնես ու քո ամոթալի մերկությունը չերևա+, նաև աչքի սպեղանի գնես, որ քսես աչքերիդ+, որպեսզի տեսնես։
19 Բոլոր նրանց, ում սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում+։ Ուստի նախանձախնդիր եղիր և զղջա+։ 20 Ահա կանգնած եմ դռան առաջ+ և թակում եմ։ Եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բաց անի+, ես կմտնեմ նրա տուն ու կընթրեմ նրա հետ, և նա էլ ինձ հետ։ 21 Ով հաղթի+, նրան թույլ կտամ, որ ինձ հետ նստի իմ գահին+, ինչպես որ ես հաղթեցի և իմ Հոր հետ նստեցի+ իր գահին+։ 22 Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին»»+։
4 Այս բաներից հետո տեսա մի բացված դուռ երկնքում, և առաջին ձայնը, որ լսեցի, փողի ձայնի նման էր+, խոսում էր ինձ հետ ու ասում. «Ելի՛ր այստեղ+, և ես ցույց տամ քեզ այն բաները, որոնք պետք է տեղի ունենան»+։ 2 Այս բաներից անմիջապես հետո ոգու զորության ազդեցությամբ մի գահ+ տեսա երկնքում+, և մեկը նստած էր գահի վրա+։ 3 Նստողը նման էր հասպիս քարի+ ու թանկարժեք կարմիր քարի, և գահի շուրջբոլորը ծիածան+ կար, որը նման էր զմրուխտի+։
4 Այդ գահի շուրջբոլորը քսանչորս գահեր կային, և տեսա քսանչորս+ երեցներ+՝ նստած այդ գահերի+ վրա ու սպիտակ վերնահագուստներ հագած+, իրենց գլուխներին՝ ոսկե պսակներ+։ 5 Եվ գահից կայծակներ+, ձայներ ու որոտներ+ էին դուրս գալիս։ Գահի առջև կրակով բռնկված յոթ ջահեր+ կային. դրանք Աստծու յոթ ոգիներն են+։ 6 Իսկ գահի առաջ կարծես ապակե մի ծով+ կար բյուրեղի նմանությամբ։
Գահի մեջտեղը և գահի շուրջը չորս կենդանի արարածներ+ կային, որ առջևից ու հետևից լիքն էին աչքերով։ 7 Առաջին կենդանի արարածը առյուծի+ էր նման, երկրորդը ցլի+ էր նման, երրորդը+ մարդու երեսի նման երես ուներ, իսկ չորրորդը+ թռչող արծվի էր նման+։ 8 Չորս կենդանի արարածներից+ ամեն մեկը վեց թև ուներ+՝ դրսից ու ներսից աչքերով լի+։ Նրանք ցերեկ ու գիշեր առանց հանգիստ առնելու ասում էին. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Եհովա Աստված+՝ Ամենակարողը+, որ եղել է, կա+ և գալիս է»։
9 Երբ կենդանի արարածները փառք, պատիվ ու գոհություն+ էին մատուցում գահի վրա նստողին+, նրան, ով ապրում է հավիտյանս հավիտենից+, 10 քսանչորս երեցները+ ծնկի էին գալիս գահի վրա նստողի առաջ և երկրպագում+ նրան, ով ապրում է հավիտյանս հավիտենից, և իրենց պսակները գցում էին գահի առաջ ու ասում. 11 «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը+, պատիվը+ և զորությունը+, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները+, և քո կամքով+ նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին»+։
5 Գահի վրա նստողի+ աջ ձեռքում տեսա մի գիրք՝ ներսից ու դրսից գրված+ և յոթ կնիքով ամուր կնքված+։ 2 Ապա մի զորեղ հրեշտակ տեսա, որ բարձր ձայնով հռչակում էր. «Ո՞վ է արժանի բացելու այս գիրքը և քանդելու նրա կնիքները»։ 3 Բայց ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա և ո՛չ էլ երկրի տակ չկար գեթ մեկը, որ կարողանար բացել գիրքը կամ նայել նրա մեջ։ 4 Եվ ես շատ լաց եղա, որովհետև ոչ ոք արժանի չեղավ գիրքը բացելու կամ նայելու նրա մեջ+։ 5 Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր։ Ահա Առյուծը, որ Հուդայի ցեղից է+՝ Դավթի+ արմատը+, հաղթանակ է տարել+, ուստի նա արժանի է քանդելու յոթ կնիքները և գիրքը բացելու»։
6 Գահի մոտ+ ու չորս կենդանի արարածների և երեցների մեջտեղը+ տեսա կանգնած մի գառ+, որ ասես մորթված լիներ+, որը յոթ եղջյուր և յոթ աչք ուներ, և այդ աչքերը Աստծու յոթ ոգիներն են+, որ ուղարկվել են ամբողջ երկրով մեկ։ 7 Նա գնաց ու գահի վրա նստողի+ աջ ձեռքից իսկույն վերցրեց այն։ 8 Եվ երբ գիրքը վերցրեց, չորս կենդանի արարածներն ու քսանչորս երեցները+ ծնկի եկան Գառան առաջ։ Նրանցից ամեն մեկը քնար+ ուներ և ոսկե գավաթներ՝ խնկով լիքը։ Խունկը+ ներկայացնում է սրբերի աղոթքները+։ 9 Նրանք մի նոր երգ էին երգում+՝ ասելով. «Արժանի ես վերցնելու գիրքը և բացելու նրա կնիքները, որովհետև մորթվեցիր և քո արյունով+ Աստծու համար+ գնեցիր+ մարդկանց ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից, 10 և մեր Աստծու համար+ նրանց թագավորներ+ ու քահանաներ+ դարձրիր, և նրանք կթագավորեն+ երկրի վրա»։
11 Ես տեսա բազում հրեշտակներ, որոնք գահի, կենդանի արարածների ու երեցների շուրջն էին, և լսեցի նրանց ձայնը։ Նրանց թիվը բյուր բյուրավոր*+ ու հազար հազարավոր էր+, 12 որոնք բարձր ձայնով ասում էին. «Գառը, որ մորթվեց+, արժանի է ընդունելու զորությունը, հարստությունը, իմաստությունը, ուժը, պատիվը, փառքը և օրհնությունը»+։
13 Եվ լսեցի, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ+ և ծովում եղող ամեն արարած, այո՛, դրանցում եղող բոլորն ասում էին. «Գահի վրա նստողին+ և Գառանը+ լինի օրհնությունը, պատիվը+, փառքը+ և զորությունը հավիտյանս հավիտենից»։ 14 Եվ չորս կենդանի արարածներն ասում էին՝ ամե՛ն։ Եվ երեցները+ ծնկի եկան ու երկրպագեցին+։
6 Երբ տեսա, որ Գառը+ յոթ կնիքներից մեկը բացեց+, լսեցի, թե ինչպես է չորս կենդանի արարածներից+ մեկը որոտի ձայնով ասում՝ ե՛կ+։ 2 Եվ տեսա մի սպիտակ ձի+։ Նրա վրա նստողը+ մի աղեղ+ ուներ, և նրան մի պսակ տրվեց+։ Նա դուրս գնաց հաղթելով+ և մինչև վերջ հաղթելու համար+։
3 Երբ նա երկրորդ կնիքը բացեց, լսեցի, թե ինչպես է երկրորդ կենդանի արարածն+ ասում՝ ե՛կ։ 4 Եվ մեկ ուրիշը դուրս եկավ՝ մի հրագույն ձի, ու նրա վրա նստողին թույլ տրվեց խաղաղությունը վերցնել երկրից, որպեսզի մարդիկ իրար կոտորեն, և մի մեծ սուր տրվեց նրան+։
5 Երբ նա+ երրորդ կնիքը բացեց, լսեցի, թե ինչպես է երրորդ կենդանի արարածն+ ասում՝ ե՛կ։ Եվ տեսա մի սև ձի։ Նրա վրա նստողը կշեռք+ ուներ իր ձեռքում։ 6 Եվ մի ձայն լսեցի, որ կարծես չորս կենդանի արարածների+ միջից+ լիներ, որն ասում էր. «Մի կապիճ* ցորենը՝ մեկ դինար*+, երեք կապիճ գարին՝ մեկ դինար, իսկ ձիթապտղի յուղին և գինուն մի՛ վնասիր»+։
7 Երբ նա չորրորդ կնիքը բացեց, լսեցի չորրորդ կենդանի արարածի+ ձայնը, որն ասում էր՝ ե՛կ։ 8 Եվ ես տեսա մի դժգույն ձի, ու նրա վրա նստողի անունը Մահ էր։ Գերեզմանը*+ գնում էր նրա հետևից։ Նրանց իշխանություն տրվեց երկրի չորրորդ մասի վրա, որպեսզի սպանեն երկար սրով+, սովով+, մահացու հիվանդություններով ու երկրի գազաններով+։
9 Երբ նա հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի+ տակ տեսա բոլոր նրանց հոգիները+, որոնք մորթվել էին+ հանուն Աստծու խոսքի և իրենց վկայության+ գործի։ 10 Եվ բարձր ձայնով աղաղակում էին՝ ասելով. «Մինչև ե՞րբ, սուրբ և ճշմարիտ+ Գերիշխա՛ն+ Տեր, քեզ պիտի զսպես, որ չդատես+ և մեր արյան վրեժը+ չառնես երկրի բնակիչներից»։ 11 Նրանցից ամեն մեկին մի սպիտակ+ պատմուճան տրվեց ու նրանց ասվեց, որ մի քիչ ժամանակ ևս հանգստանան, մինչև որ նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը լրանա, որոնք պետք է սպանվեն+, ինչպես որ իրենք էին սպանվել։
12 Եվ տեսա, որ երբ նա վեցերորդ կնիքը բացեց, ուժգին երկրաշարժ եղավ. արևը քրձի+ պես սևացավ, իսկ լուսինը արյան պես ամբողջությամբ կարմիր դարձավ+, 13 և երկնքի աստղերն ընկան երկրի վրա, ինչպես որ խակ թզերն են թափվում, երբ թզենին օրորվում է սաստիկ քամուց։ 14 Երկինքը հեռացավ, ինչպես մի գալարվող գիրք+, և բոլոր լեռներն ու կղզիները շարժվեցին իրենց տեղից+։ 15 Երկրի թագավորներն ու մեծամեծները, զորապետներն ու հարուստները, զորավորները և բոլոր ծառաներն ու ազատները թաքնվեցին քարայրներում և լեռների ապառաժներում+։ 16 Նրանք լեռներին ու ապառաժներին ասում էին. «Ընկե՛ք մեզ վրա+ և թաքցրե՛ք մեզ գահի վրա նստողի+ երեսից և Գառան+ ցասումից, 17 որովհետև եկավ նրանց ցասման+ մեծ օրը+, ո՞վ կարող է կանգնել Աստծու առաջ+»։
7 Սրանից հետո տեսա չորս հրեշտակներ+, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և ամուր պահում էին երկրի չորս քամիները+, որ քամի չփչի ո՛չ երկրի, ո՛չ ծովի և ո՛չ էլ որևէ ծառի+ վրա։ 2 Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ բարձրանում էր արևելքից*+ և կենդանի Աստծու կնիքն ուներ+։ Նա բարձր ձայնով աղաղակեց չորս հրեշտակներին, որոնց թույլ էր տրվել վնասելու երկրին ու ծովին, 3 և ասաց. «Մի՛ վնասեք երկրին, ծովին և ծառերին, մինչև մեր Աստծու ծառաների ճակատներին+ կնիք դնենք»+։
4 Եվ լսեցի նրանց թիվը, որոնց վրա կնիք էր դրվել՝ հարյուր քառասունչորս հազար+՝ Իսրայելի որդիների+ ամեն ցեղից+ կնքված.
5 Հուդայի+ ցեղից՝ տասներկու հազար կնքված,
Ռուբենի+ ցեղից՝ տասներկու հազար,
Գադի+ ցեղից՝ տասներկու հազար,
6 Ասերի+ ցեղից՝ տասներկու հազար,
Նեփթաղիմի+ ցեղից՝ տասներկու հազար,
Մանասեի+ ցեղից՝ տասներկու հազար,
7 Շմավոնի+ ցեղից՝ տասներկու հազար,
Ղևիի+ ցեղից՝ տասներկու հազար,
Իսաքարի+ ցեղից՝ տասներկու հազար,
8 Զաբուղոնի+ ցեղից՝ տասներկու հազար,
Հովսեփի+ ցեղից՝ տասներկու հազար,
Բենիամինի+ ցեղից՝ տասներկու հազար կնքված+։
9 Այս բաներից հետո տեսա մարդկանց մի մեծ բազմություն+, որը ոչ ոք չէր կարող հաշվել, բոլոր ազգերից+, ցեղերից, ժողովուրդներից+ և լեզուներից+՝ կանգնած գահի առջև+ և Գառան առջև՝ սպիտակ պատմուճաններ հագած+, և նրանց ձեռքերում՝ արմավենու ճյուղեր+։ 10 Նրանք բարձր ձայնով բացականչում էին. «Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն+, որ նստած է գահին+, և Գառանը»+։
11 Բոլոր հրեշտակները+ կանգնած էին գահի, երեցների+ և չորս կենդանի արարածների+ շուրջ։ Նրանք երեսնիվայր ընկան գահի առջև ու երկրպագեցին Աստծուն+՝ 12 ասելով. «Ամե՛ն։ Օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, զորությունը+ և ուժը լինի մեր Աստծուն հավիտյանս հավիտենից։ Ամեն»+։
13 Երեցներից+ մեկը հարցրեց ինձ. «Ովքե՞ր են նրանք, որ սպիտակ պատմուճաններ են հագել+, և որտեղի՞ց են եկել»։ 14 Այդ ժամանակ ես պատասխանեցի նրան. «Տե՛ր իմ, դո՛ւ գիտես»։ Նա ասաց. «Նրանք են, որ գալիս են մեծ նեղությունից+ և իրենց պատմուճանները լվացել ու սպիտակեցրել են+ Գառան արյունով+։ 15 Դա է պատճառը, որ նրանք Աստծու գահի առաջ են+ և նրա տաճարում օր ու գիշեր սուրբ ծառայություն են մատուցում+ նրան, և գահի վրա նստողը+ իր վրանը+ կտարածի նրանց վրա։ 16 Նրանք այլևս չեն սովածանա, չեն ծարավի, արևը և հեղձուցիչ տապը նրանց չեն այրի+, 17 որովհետև Գառը+, որ գահի մոտ է, կհովվի+ նրանց ու կառաջնորդի դեպի կյանքի ջրի+ աղբյուրները։ Եվ Աստված նրանց աչքերից կսրբի ամեն արտասուք»+։
8 Երբ նա+ յոթերորդ կնիքը բացեց+, երկնքում մոտ կես ժամ լռություն տիրեց։ 2 Եվ տեսա յոթ հրեշտակներին+, որ կանգնած էին Աստծու առաջ, ու յոթ փողեր տրվեցին նրանց։
3 Մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի+ մոտ։ Նա մի ոսկե խնկաման ուներ։ Եվ մեծ քանակությամբ խունկ+ տրվեց նրան, որպեսզի բոլոր սրբերի աղոթքների հետ միասին այն մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որը գահի առաջ էր։ 4 Եվ խնկի ծուխը սրբերի աղոթքների+ հետ միասին հրեշտակի ձեռքից բարձրացավ Աստծու առաջ։ 5 Հրեշտակը իսկույն վերցրեց խնկամանը, նրա մեջ զոհասեղանի կրակից լցրեց+ և այն գցեց երկրի վրա+։ Եվ որոտներ+ եղան, ձայներ, կայծակներ+ ու երկրաշարժ+։ 6 Եվ յոթ հրեշտակները, որ յոթ+ փողեր+ ունեին, պատրաստվեցին փչելու։
7 Առաջինը փչեց իր փողը, և արյան հետ խառնված կարկուտ ու կրակ+ տեղաց երկրի վրա։ Երկրի երրորդ մասը, ծառերի երրորդ մասը, և ամբողջ կանաչ բուսականությունը+ այրվեց+։
8 Երկրորդ հրեշտակը փչեց իր փողը, և մեծ սարի+ նման ինչ-որ բան՝ կրակով բռնկված, գցվեց ծովի+ մեջ։ Ծովի երրորդ մասը արյուն դարձավ+, 9 և ծովի մեջ հոգի* ունեցող արարածների երրորդ մասը մեռավ+, և նավերի երրորդ մասը խորտակվեց։
10 Երրորդ հրեշտակը փչեց իր փողը, և ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ երկնքից+, ընկավ գետերի երրորդ մասի ու ջրերի աղբյուրների վրա+։ 11 Այդ աստղի անունը Օշինդր էր։ Եվ ջրերի երրորդ մասը օշինդր դարձավ, ու մարդկանցից շատերը մեռան ջրերից, որովհետև ջրերը դառնացել էին+։
12 Չորրորդ հրեշտակը փչեց իր փողը։ Եվ զարկվեց արևի երրորդ մասը, լուսնի երրորդ մասը և աստղերի երրորդ մասը, որպեսզի նրանց երրորդ մասը խավարի+, և ցերեկվա, ինչպես նաև գիշերվա երրորդ մասը լուսավորություն չունենա+։
13 Եվ տեսա ու լսեցի, թե ինչպես էր երկնքում*+ թռչող մի արծիվ+ բարձր ձայնով ասում. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ+ երկրի վրա բնակվողներին, երբ հնչեն մնացած փողերը, որ պատրաստվում են փչել երեք հրեշտակները»+։
9 Հինգերորդ հրեշտակը փչեց իր փողը+։ Եվ տեսա մի աստղ+, որ երկնքից ընկել էր երկրի վրա, և անդունդի+ բանալին+ տրվեց աստղին։ 2 Նա բացեց անդունդը, ու այնտեղից ծուխ+ բարձրացավ՝ մեծ հնոցի ծխի նման+, և արևը, ինչպես նաև օդը այդ ծխից խավարեցին+։ 3 Ծխի միջից մորեխներ+ դուրս եկան երկրի վրա, ու նրանց իշխանություն տրվեց, ինչպիսին որ երկրի կարիճներն+ ունեն։ 4 Նրանց ասվեց, որ չվնասեն երկրի բուսականությունը, ո՛չ կանաչ խոտը, ո՛չ էլ որևէ ծառ, այլ վնասեն միայն այն մարդկանց, ովքեր Աստծու կնիքը չունեն իրենց ճակատներին+։
5 Մորեխներին թույլ տրվեց, որ չսպանեն նրանց, այլ որ հինգ ամիս տանջեն+։ Եվ նրանց տանջանքը նման էր կարիճի+ պատճառած տանջանքին, երբ խայթում է մարդուն։ 6 Այդ օրերում մարդիկ մահ կփնտրեն+, բայց չեն գտնի, կցանկանան մահանալ, բայց մահը կփախչի նրանցից։
7 Մորեխները իրենց տեսքով պատերազմի համար պատրաստված ձիերի+ էին նման. նրանց գլուխներին ոսկե պսակների պես պսակներ կային, երեսները մարդկանց երեսների+ էին նման, 8 և կանանց մազերի պես մազեր ունեին+։ Նրանց ատամները առյուծի ատամների+ էին նման, 9 և երկաթե զրահների+ պես զրահներ ունեին։ Նրանց թևերի ձայնը նման էր պատերազմ+ գնացող շատ ձիերով կառքերի+ ձայնի։ 10 Կարիճների+ նման պոչեր ու խայթոցներ ունեին, և իրենց պոչերում իշխանություն ունեին հինգ ամիս վնասելու մարդկանց։ 11 Իրենց վրա թագավոր ունեին՝ անդունդի հրեշտակը+։ Նրա անունը եբրայերեն Աբադդոն* է, իսկ հունարեն՝ Ապոլլիոն*+։
12 Մեկ վայը անցավ։ Ահա այս բաներից հետո ևս երկու վայեր+ են գալիս։
13 Վեցերորդ հրեշտակը+ փչեց իր փողը+։ Եվ Աստծու դիմաց գտնվող ոսկե զոհասեղանի+ եղջյուրներից մի ձայն+ լսեցի, 14 որն ասում էր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակի՛ր այն չորս հրեշտակներին+, որոնք կապված են+ Եփրատ+ մեծ գետի մոտ»։ 15 Եվ այդ չորս հրեշտակները, որոնք պատրաստված էին այն ժամի, օրվա, ամսվա և տարվա համար, արձակվեցին, որպեսզի սպանեն մարդկանց երրորդ մասին։
16 Եվ հեծյալ զորքերի թիվը երկու բյուր բյուրավոր* էր. ես լսեցի նրանց թիվը։ 17 Ձիերին ու նրանց վրա նստողներին այսպես տեսա տեսիլքում. նրանք հուր-կարմիր, հակինթի պես կապույտ և ծծմբի պես դեղին զրահներ ունեին։ Ձիերի գլուխները առյուծների գլուխների նման էին+, և նրանց բերաններից կրակ, ծուխ ու ծծումբ+ էր դուրս գալիս։ 18 Եվ մարդկանց երրորդ մասը սպանվեց այս երեք պատուհասներից՝ կրակից, ծխից ու ծծմբից, որ դուրս էին գալիս նրանց բերաններից։ 19 Ձիերի իշխանությունը իրենց բերաններում և իրենց պոչերում էր։ Նրանց պոչերը օձերի+ նման էին ու գլուխներ ունեին, և դրանցով նրանք վնասում էին։
20 Իսկ մնացած մարդիկ, որոնք այս պատուհասներից չսպանվեցին, չզղջացին իրենց ձեռքի գործերի համար+, այլ շարունակեցին երկրպագել դևերին+ և ոսկե, արծաթե+, պղնձե, քարե ու փայտե կուռքերին, որոնք չեն կարող ո՛չ տեսնել, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել+։ 21 Նրանք չզղջացին իրենց կատարած սպանությունների+, ոգեհարցության*+, պոռնկության և գողությունների համար։
10 Եվ տեսա մեկ ուրիշ զորեղ հրեշտակ+, որ իջնում էր երկնքից՝ ամպ+ հագած։ Նրա գլխի վրա ծիածան կար, երեսը նման էր արևի+, իսկ ոտքերը+՝ կրակե սյուների։ 2 Իր ձեռքում նա մի փոքր գիրք ուներ բացված։ Իր աջ ոտքը դրեց ծովի վրա, իսկ ձախը՝ երկրի վրա+։ 3 Նա բարձր ձայնով աղաղակեց, ինչպես որ առյուծն+ է մռնչում։ Եվ երբ աղաղակեց, յոթ որոտները+ խոսեցին իրենց ձայներով։
4 Երբ յոթ որոտները խոսեցին, ես պատրաստվում էի գրել, սակայն երկնքից մի ձայն լսեցի+, որ ասաց. «Կնի՛ք դիր այն բաների վրա+, որոնք յոթ որոտները խոսեցին, և մի՛ գրիր դրանք»։ 5 Եվ այն հրեշտակը, որին տեսա ծովի վրա ու երկրի վրա կանգնած, իր աջ ձեռքը բարձրացրեց դեպի երկինք+ 6 ու երդվեց նրանով, ով ապրում է+ հավիտյանս հավիտենից+, որը ստեղծել է երկինքն ու նրանում եղած բաները, երկիրն+ ու նրանում եղած բաները, ծովն ու նրանում եղած բաները+. «Այլևս հետաձգում+ չի լինի։ 7 Բայց այն օրերում, երբ յոթերորդ հրեշտակը հնչեցնի+, երբ նա պատրաստվի փչել իր փողը+, ավարտին կհասցվի Աստծու սրբազան գաղտնիքը+, որը նա որպես բարի լուր հռչակել էր իր ծառաներին՝ մարգարեներին»+։
8 Եվ այն ձայնը+, որ լսեցի երկնքից, դարձյալ խոսեց ինձ հետ ու ասաց. «Գնա՛, վերցրո՛ւ այն բացված գիրքը, որ ծովի ու երկրի վրա կանգնած հրեշտակի ձեռքին է»+։ 9 Ես գնացի հրեշտակի մոտ ու ասացի նրան, որ այն փոքր գիրքը ինձ տա։ Նա էլ ասաց ինձ. «Վերցրո՛ւ և կե՛ր+, այն որովայնդ կդառնացնի, բայց բերանիդ մեջ մեղրի պես քաղցր կլինի»։ 10 Եվ ես հրեշտակի ձեռքից վերցրի փոքր գիրքն ու կերա+. բերանիս մեջ այն մեղրի պես քաղցր էր+, բայց երբ կերա, որովայնս դառնացավ։ 11 Նրանք ասացին ինձ. «Դու դարձյալ պետք է մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների մասին»+։
11 Եվ գավազանի նման մի եղեգ+ տրվեց ինձ ու ասվեց. «Վե՛ր կաց ու չափի՛ր Աստծու տաճարի+ սրբարանը, զոհասեղանը և այնտեղ երկրպագողներին։ 2 Բայց գավիթը, որ տաճարի սրբարանից դուրս է գտնվում+, բա՛ց թող և մի՛ չափիր, որովհետև այն տրվել է մյուս ազգերին+, և նրանք ոտքերի տակ կկոխկռտեն սուրբ քաղաքը+ քառասուներկու ամիս+։ 3 Եվ ես այնպես կանեմ, որ իմ երկու+ վկաները քուրձ հագած+ մարգարեանան+ հազար երկու հարյուր վաթսուն օր»։ 4 Նրանց են խորհրդանշում երկու ձիթենիներն+ ու երկու ճրագակալները+, և նրանք կանգնած են երկրի Տիրոջ առաջ+։
5 Եվ եթե որևէ մեկը ցանկանում է վնասել նրանց, կրակ է դուրս գալիս նրանց բերանից և լափում է նրանց թշնամիներին+։ Եթե որևէ մեկը ցանկանա վնասել նրանց, այդպե՛ս պիտի սպանվի։ 6 Նրանք իշխանություն ունեն երկինքը փակելու+, որպեսզի իրենց մարգարեանալու օրերին անձրև չգա+, և իշխանություն ունեն ջրերի վրա՝ դրանք արյուն դարձնելու+ և երկիրն ամեն տեսակ պատուհասներով հարվածելու քանի անգամ որ ուզենան։
7 Երբ նրանք իրենց վկայությունն ավարտեն, անդունդից դուրս ելնող գազանը+ կպատերազմի նրանց դեմ, կհաղթի ու կսպանի նրանց+։ 8 Եվ նրանց դիակները ընկած կլինեն այն մեծ քաղաքի գլխավոր փողոցներում*, որը հոգևոր իմաստով կոչվում է Սոդոմ+ և Եգիպտոս, որտեղ էլ նրանց Տերը ցցին գամվեց+։ 9 Եվ ժողովուրդներից, ցեղերից, լեզուներից ու ազգերից+ մարդիկ կնայեն նրանց դիակներին երեքուկես օր+ և թույլ չեն տա, որ նրանց դիակները գերեզմանի մեջ դրվեն։ 10 Երկրի վրա բնակվողները կուրախանան+ ու կցնծան նրանց համար և ընծաներ կուղարկեն իրար+, որովհետև այս երկու մարգարեները տանջում էին նրանց։
11 Երեքուկես օր+ հետո Աստված կյանքի ոգի դրեց նրանց մեջ+, և նրանք ոտքի կանգնեցին, ու մեծ վախ ընկավ նրանց տեսնողների վրա։ 12 Եվ մի բարձր ձայն+ լսեցին երկնքից, որ ասում էր իրենց. «Վե՛ր ելեք այստեղ»+։ Նրանք էլ ամպի մեջ վեր ելան երկինք, և նրանց թշնամիները տեսան նրանց։ 13 Այդ ժամին ուժգին երկրաշարժ եղավ, ու քաղաքի տասներորդ մասը+ ընկավ, և յոթ հազար մարդ մահացավ երկրաշարժից, իսկ մնացածները վախով լցվեցին ու փառք տվեցին երկնքի Աստծուն+։
14 Երկրորդ վայը+ անցավ։ Ահա արագորեն երրորդ վայն է գալիս։
15 Յոթերորդ հրեշտակը փչեց իր փողը+։ Եվ բարձր ձայներ եղան երկնքում, որ ասում էին. «Թագավորական իշխանությունը աշխարհի վրա այժմ պատկանում է մեր Տիրոջը+ և իր Քրիստոսին+, և Նա կթագավորի հավիտյանս հավիտենից»+։
16 Քսանչորս երեցները+, որոնք իրենց գահերի վրա նստած էին Աստծու առաջ, երեսնիվայր ընկան+ ու երկրպագեցին Աստծուն+՝ 17 ասելով. «Շնորհակալ ենք քեզ+, Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ+, որ կաս+ և եղել ես, որովհետև քո մեծ զորությունը+ ձեռքդ առար և սկսեցիր թագավորել+։ 18 Բայց ազգերը զայրացան, և եկավ քո զայրույթն ու նշանակված ժամանակը, որ մահացածները դատվեն և որ քո ծառաներին, մարգարեներին+, սրբերին ու քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին+ իրենց վարձատրությունը տաս+ ու կործանես նրանց+, ովքեր կործանում են երկիրը»+։
19 Աստծու տաճարի սրբարանը, որ երկնքում է+, բացվեց, ու նրա ուխտի տապանակը+ տեսանելի եղավ նրա տաճարի սրբարանում+։ Եվ կայծակներ, ձայներ, որոտներ, երկրաշարժ ու մեծ կարկուտ եղավ։
12 Մի մեծ նշան+ երևաց երկնքում. մի կին+՝ արևը հագած, լուսինը՝ նրա ոտքերի տակ, և նրա գլխին՝ տասներկու աստղերով պսակ։ 2 Նա հղի էր և աղաղակում էր երկունքի ցավից+, քանի որ պիտի ծներ։
3 Մեկ ուրիշ նշան երևաց երկնքում. ահա մի մեծ հրագույն վիշապ+, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, և իր գլուխների վրա՝ յոթ թագ։ 4 Նրա պոչը+ քաշում էր երկնքի աստղերի+ երրորդ մասը, և նա ցած գցեց նրանց երկրի վրա+։ Վիշապը կանգնած էր կնոջ+ առաջ, որը ուր որ է պիտի ծներ+, որպեսզի երբ ծնի, կուլ տա+ նրա զավակին։
5 Եվ կինը մի որդի+՝ արու զավակ ծնեց, որը բոլոր ազգերին պիտի հովվի երկաթե գավազանով+։ Նրա զավակին տարան Աստծու և նրա գահի մոտ+։ 6 Իսկ կինը փախավ անապատ+, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որ այնտեղ կերակրեն+ նրան հազար երկու հարյուր վաթսուն օր+։
7 Եվ պատերազմ բռնկվեց երկնքում. Միքայելը+ և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, և վիշապն ու նրա հրեշտակներն էլ պատերազմեցին, 8 բայց վիշապը չկարողացավ դիմադրել, ու նրանց համար այլևս տեղ չեղավ երկնքում։ 9 Եվ ցած գցվեց մեծ վիշապը+՝ առաջին օձը+, որ Բանսարկու+ և Սատանա+ է կոչվում, որ մոլորեցնում է ողջ երկիրը+. նա ցած գցվեց երկրի վրա+, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին։ 10 Եվ մի բարձր ձայն լսեցի երկնքում, որ ասում էր.
«Հիմա հաստատվեց փրկությունը+, զորությունը+ և մեր Աստծու թագավորությունն+ ու նրա Քրիստոսի իշխանությունը+, որովհետև մեր եղբայրներին մեղադրողը ցած գցվեց, որ օր ու գիշեր մեղադրում էր նրանց մեր Աստծու առաջ+։ 11 Եվ նրանք հաղթեցին նրան+ Գառան արյունով+ ու իրենց վկայության խոսքով+։ Նրանք թանկ չհամարեցին իրենց հոգիները+՝ նույնիսկ մահվան վտանգի առաջ լինելով։ 12 Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք, և դո՛ւք, որ բնակվում եք նրանում+։ Վա՜յ+ երկրին և ծովին+, որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի»+։
13 Երբ վիշապը տեսավ, որ ցած գցվեց երկիր+, սկսեց հալածել կնոջը+, որը արու զավակ էր ծնել։ 14 Բայց կնոջը մեծ արծվի+ երկու թև տրվեց, որ նա կարողանա թռչել անապատ+՝ իր տեղը։ Այնտեղ նա օձի+ երեսից հեռու պիտի կերակրվեր+ մի ժամանակ, երկու ժամանակ ու կես ժամանակ*+։
15 Եվ օձը իր բերանից գետի պես ջուր+ թափեց կնոջ հետևից, որ նա խեղդվի այդ գետի մեջ+։ 16 Բայց երկիրը օգնության հասավ կնոջը+. երկիրը բացեց իր բերանը ու կուլ տվեց այն գետը, որ վիշապը թափել էր իր բերանից։ 17 Եվ վիշապը զայրացավ կնոջ վրա+ ու գնաց պատերազմ մղելու նրա սերնդից մնացածների դեմ, որոնք պահում են Աստծու պատվիրանները և նշանակված են Հիսուսի մասին վկայելու+։
13 Նա անշարժ կանգնեց ծովի ավազի+ վրա։
Եվ տեսա մի գազան+, որ դուրս էր գալիս ծովից+։ Նա տասը եղջյուր+ և յոթ գլուխ+ ուներ և իր եղջյուրներին՝ տասը թագ ու իր գլուխներին՝ հայհոյալից+ անուններ։ 2 Այդ գազանը, որին տեսա, նման էր ընձառյուծի+, բայց նրա ոտքերը արջի+ ոտքերի էին նման, իսկ բերանը՝ առյուծի+ երախի։ Եվ վիշապը+ գազանին տվեց զորություն, գահ և մեծ իշխանություն+։
3 Ես տեսա, որ նրա գլուխներից մեկը ասես մահացու վիրավոր+ լիներ, բայց նրա վերքը բուժվեց, և ողջ երկիրը հիացմունքով գնաց գազանի հետևից։ 4 Մարդիկ երկրպագեցին վիշապին, որովհետև նա իշխանությունը տվեց գազանին, և երկրպագեցին գազանին՝ ասելով. «Ո՞վ է նման գազանին, ո՞վ կարող է պատերազմել նրա դեմ»։ 5 Նրան մեծ-մեծ բաներ խոսող+ ու հայհոյանքներ+ ասող բերան տրվեց, նաև տրվեց իշխանություն՝քառասուներկու ամիս+ գործելու։ 6 Նա բացեց իր բերանը, որ հայհոյի+ Աստծուն, նրա անունը և նրա բնակության վայրը, այսինքն՝ նրանց, ովքեր բնակվում են երկնքում+։ 7 Նրան թույլ տրվեց+, որ պատերազմ մղի սրբերի դեմ ու հաղթի նրանց+, և նրան իշխանություն տրվեց ամեն ցեղի, ժողովրդի, լեզվի ու ազգի վրա։ 8 Նրան կերկրպագեն երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները աշխարհը հիմնվելուց ի վեր+ չի գրվել մորթված+ Գառան կյանքի գրքում+։
9 Ով ականջ ունի, թող լսի+։ 10 Եթե որևէ մեկը գերության է տարվելու, գերության կգնա+։ Եթե որևէ մեկը սրով սպանի, սրով էլ պիտի սպանվի+։ Այստեղ է, որ սրբերը+ պետք է տոկունություն+ ու հավատ+ դրսևորեն։
11 Ապա տեսա մեկ ուրիշ գազան+, որ դուրս էր ելնում երկրից+։ Նա երկու եղջյուր ուներ, որոնք նման էին գառան եղջյուրների, և սկսեց խոսել վիշապի նման+։ 12 Եվ նա առաջին գազանի+ ամբողջ իշխանությունը գործի էր դնում նրա առաջ և ստիպում էր երկրին ու նրա բնակիչներին երկրպագել առաջին գազանին, որի մահացու վերքը բուժվել էր+։ 13 Եվ մեծ նշաններ+ էր անում, այնպես, որ նույնիսկ երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա մարդկանց աչքերի առաջ։
14 Նա մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որոնք իրեն թույլ էր տրվել անելու գազանի առաջ, և ասում էր երկրի վրա բնակվողներին, որ պատրաստեն գազանի պատկերը+, որը վիրավորվել էր սրով+, բայց նորից կենդանացել էր։ 15 Եվ նրան թույլ տրվեց, որ շունչ տա գազանի պատկերին, որպեսզի գազանի պատկերը և՛ խոսի, և՛ սպանել տա բոլոր նրանց, ովքեր ոչ մի ձևով չեն երկրպագի գազանի պատկերին+։
16 Նա հարկադրում էր բոլոր մարդկանց+՝ փոքրերին ու մեծերին, հարուստներին ու աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ այդ մարդկանց աջ ձեռքին կամ նրանց ճակատներին նշան դնեն+, 17 և որ ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից, ով ունի նշանը, գազանի անունը+ կամ նրա անվան թիվը+։ 18 Ահա այստեղ է, որ իմաստություն է հարկավոր. ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որովհետև այն մարդու+ թիվ է, և այդ թիվը վեց հարյուր վաթսունվեց+ է։
14 Ես տեսա, ահա Գառը+ կանգնած էր Սիոն+ լեռան վրա ու նրա հետ հարյուր քառասունչորս հազար հոգի+, որոնց ճակատներին գրված էր նրա անունը և իր Հոր անունը+։ 2 Եվ երկնքից ձայն լսեցի, որ շատ ջրերի ձայնի+ ու որոտի ուժեղ ձայնի էր նման։ Այդ ձայնը, որ լսեցի, ասես իրենց քնարները+ նվագող երգիչների ձայն լիներ։ 3 Նրանք ասես նոր երգ+ էին երգում+ գահի առջև, չորս կենդանի արարածների+ և երեցների+ առջև, ու ոչ ոք չէր կարողանում սովորել այդ երգը, բացի հարյուր քառասունչորս հազարից+, որոնք երկրից էին գնվել+։ 4 Նրանք են, որ չպղծվեցին կանանցով+. նրանք կույս են+։ Նրանք են, որ հետևում են Գառանը, ուր էլ որ նա գնա+։ Նրանք գնվեցին+ մարդկանց միջից որպես առաջին պտուղներ+ Աստծու և Գառան համար, 5 և ոչ մի ստություն չկար նրանց բերանում+. նրանք առանց արատի են+։
6 Հետո տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որ թռչում էր երկնքում*+ և հավիտենական բարի լուր+ ուներ՝ հռչակելու որպես ուրախ ավետիս երկրի վրա բնակվողներին և ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի+։ 7 Նա բարձր ձայնով ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց+ և փա՛ռք+ տվեք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը+, ուստի երկրպագե՛ք նրան, ով ստեղծեց+ երկինքը, երկիրը, ծովը և ջրի աղբյուրները»+։
8 Եվ մեկ ուրիշը՝ երկրորդ հրեշտակը, գնում էր նրա հետևից ու ասում. «Ընկա՛վ, ընկա՛վ+ Մեծ Բաբելոնը+, նա, որը ստիպեց բոլոր ազգերին խմել իր պոռնկության+ բարկության գինուց»+։
9 Մեկ ուրիշ հրեշտակ՝ երրորդը, գնում էր նրանց հետևից ու բարձր ձայնով ասում. «Եթե որևէ մեկը երկրպագի գազանին+ ու նրա պատկերին+ և նշան ընդունի իր ճակատին կամ ձեռքին+, 10 նա նույնպես կխմի Աստծու բարկության գինուց, այն անխառն գինուց, որը լցվում է նրա ցասման բաժակի մեջ+, և կտանջվի+ կրակով ու ծծմբով+ սուրբ հրեշտակների և Գառան առաջ։ 11 Եվ նրանց տանջանքի ծուխը կբարձրանա հավիտյանս հավիտենից+։ Ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին, և ով ընդունում է նրա անվան նշանը+, օր ու գիշեր հանգիստ չեն ունենա։ 12 Այստեղ է, որ պետք է տոկունություն դրսևորեն սրբերը+, որոնք պահում են Աստծու պատվիրանները+ և Հիսուսի հանդեպ հավատը»+։
13 Երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Գրի՛ր։ Երջանիկ են այն մահացողները+, ովքեր այսուհետ Տիրոջ հետ միության մեջ են մահանում+։ Այո՛,– ասում է ոգին,– թող նրանք հանգստանան իրենց աշխատանքից, որովհետև իրենց գործերը իրենց հետ են գնում»։
14 Եվ տեսա, ահա մի սպիտակ ամպ, և ամպի վրա նստած էր մարդու որդու նման մեկը+, որն իր գլխին ոսկե պսակ+ ուներ ու իր ձեռքում՝ սուր մանգաղ։
15 Մեկ ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարի սրբարանից, որը բարձր ձայնով աղաղակում էր նրան, ով նստած էր ամպի վրա. «Մեկնի՛ր քո մանգաղը և հնձի՛ր+, որովհետև եկել է հնձելու ժամը, քանի որ երկրի բերքը+ ամբողջությամբ հասել է»+։ 16 Եվ նա, որ նստել էր ամպի վրա, իր մանգաղը երկրի վրա նետեց, և երկիրը հնձվեց։
17 Մեկ ուրիշ հրեշտակ էլ դուրս եկավ տաճարի սրբարանից, որը երկնքում է+. նա նույնպես սուր մանգաղ ուներ։
18 Իսկ մեկ ուրիշ հրեշտակ դուրս եկավ զոհասեղանի կողմից, և նա իշխանություն ուներ կրակի+ վրա։ Նա բարձր ձայնով կանչեց սուր մանգաղ ունեցողին և ասաց. «Մեկնի՛ր սուր մանգաղդ և հավաքի՛ր երկրի որթատունկի ողկույզները+, որովհետև նրա խաղողը հասել է»։ 19 Եվ հրեշտակը+ իր մանգաղը նետեց երկրի վրա և հավաքեց երկրի որթատունկը+ ու գցեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ+։ 20 Խաղողը կոխոտվեց քաղաքից դուրս+, և հնձանից արյուն դուրս եկավ ու բարձրացավ մինչև ձիերի+ սանձերը՝ հազար վեց հարյուր ասպարեզի* չափ+։
15 Երկնքում մեկ ուրիշ նշան+ տեսա՝ մեծ և սքանչելի. յոթ հրեշտակներ+՝ յոթ պատուհասներով+։ Սրանք վերջինն են, որովհետև սրանց միջոցով է ավարտվում+ Աստծու բարկությունը+։
2 Եվ տեսա ապակե ծովի+ նման մի բան՝ կրակով խառնված, նաև նրանց, ովքեր հաղթանակ են+ տանում գազանի դեմ, նրա պատկերի+ դեմ և նրա անվան թվի+ դեմ։ Նրանք կանգնած էին ապակե ծովի+ մոտ և Աստծու քնարներն+ ունեին 3 ու երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն+ ու Գառան երգը+.
«Մեծ և սքանչելի են քո գործերը+, Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ+։ Արդար և ճշմարիտ են քո ճանապարհները+, հավիտենությա՛ն Թագավոր+։ 4 Ո՞վ չի վախենա քեզանից+, Եհո՛վա+, և չի փառավորի քո անունը+, որովհետև միայն դու ես նվիրված+։ Բոլոր ազգերը կգան ու կերկրպագեն քեզ+, որովհետև քո արդար վճիռները հայտնի են դարձել»+։
5 Այս բաներից հետո տեսա, որ վկայության+ խորանի+ սրբարանը բացվեց երկնքում+, 6 և յոթ հրեշտակները+, որ յոթ պատուհասներ ունեին+, դուրս եկան սրբարանից՝ մաքուր, պայծառ կտավ+ հագած և իրենց կրծքին ոսկե գոտիներ կապած։ 7 Չորս կենդանի արարածներից+ մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկե գավաթներ տվեց, որոնք լիքն էին հավիտյանս հավիտենից+ կենդանի Աստծու բարկությամբ+։ 8 Եվ սրբարանը ծխով լցվեց Աստծու փառքի+ և նրա զորության պատճառով, ու ոչ ոք չկարողացավ մտնել սրբարան, մինչև որ յոթ հրեշտակների յոթ պատուհասները+ չավարտվեցին։
16 Սրբարանից մի բարձր ձայն լսեցի+, որ յոթ հրեշտակներին ասում էր. «Գնացե՛ք և Աստծու բարկության+ յոթ գավաթները թափե՛ք երկրի վրա»։
2 Առաջինը+ գնաց ու իր գավաթից թափեց երկրի վրա+։ Եվ ցավոտ ու չարորակ խոցեր+ առաջացան այն մարդկանց վրա, որոնք գազանի+ նշանն ունեին և նրա պատկերին էին երկրպագում+։
3 Երկրորդը+ իր գավաթից թափեց ծովի մեջ+։ Եվ այն արյուն դարձավ+, մահացած մարդու արյան նման, և ծովի+ մեջ եղող ամեն կենդանի հոգի մահացավ։
4 Երրորդը+ իր գավաթից թափեց գետերի+ և ջրի աղբյուրների մեջ, և նրանք արյուն դարձան+։ 5 Ապա լսեցի, որ ջրերի վրա եղող հրեշտակն ասաց. «Դո՛ւ, որ կաս և եղել ես+, Նվիրվա՛ծդ+, դու արդա՛ր ես, որովհետև այս վճիռները կայացրիր+, 6 քանի որ նրանք թափեցին սրբերի ու մարգարեների արյունը+, և դու նրանց արյուն+ տվեցիր, որ խմեն։ Նրանք արժանի են դրան»+։ 7 Եվ լսեցի, որ զոհասեղանն ասում էր. «Այո՛, Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ+, ճշմարիտ և արդար են քո դատավճիռները»+։
8 Չորրորդը+ իր գավաթից թափեց արևի վրա։ Եվ արևին թույլ տրվեց կրակով խանձել+ մարդկանց։ 9 Մարդիկ այրվեցին սաստիկ տապից ու հայհոյեցին Աստծու անունը+, որը իշխանություն+ ունի այս պատուհասների վրա։ Նրանք չզղջացին, որ փառք տան նրան+։
10 Հինգերորդը իր գավաթից թափեց գազանի+ գահի վրա։ Եվ գազանի թագավորությունը խավարեց+, մարդիկ ցավից սկսեցին իրենց լեզուները կծոտել 11 և իրենց ցավերի ու խոցերի համար հայհոյեցին+ երկնքի Աստծուն ու չզղջացին իրենց գործերի համար։
12 Վեցերորդը+ իր գավաթից թափեց մեծ Եփրատ+ գետի մեջ, և նրա ջուրը ցամաքեց+, որպեսզի պատրաստվի արևելքի* թագավորների+ ճանապարհը։
13 Եվ տեսա, որ վիշապի+ բերանից, գազանի+ բերանից ու սուտ մարգարեի+ բերանից երեք անմաքուր ներշնչյալ խոսքեր*+ էին դուրս գալիս, որոնք գորտերի+ էին նման։ 14 Իրականում, նրանք դևերի կողմից ներշնչված խոսքեր են+ և նշաններ են անում+ ու գնում են ողջ բնակեցված երկրի+ թագավորների+ մոտ, որպեսզի հավաքեն նրանց Ամենակարող Աստծու մեծ օրվա+ պատերազմի+ համար+։
15 «Ահա ես գալիս եմ գողի նման+։ Երջանիկ է նա, ով արթուն է մնում+ և պահում է իր վերնահագուստները, որ մերկ չքայլի, և մարդիկ չտեսնեն նրա ամոթը»+։
16 Եվ նրանց հավաքեցին այն վայրում, որը եբրայերեն Հար-Մագեդոն* է կոչվում+։
17 Յոթերորդը իր գավաթից թափեց օդի մեջ+։ Եվ սրբարանից ու գահից բարձր ձայն+ դուրս եկավ, որն ասաց՝ կատարվե՛ց։ 18 Եվ կայծակներ, ձայներ ու որոտներ եղան, և ուժգին երկրաշարժ+ եղավ։ Մարդկանց առաջ գալուց ի վեր երկրի վրա այդպիսի ուժգին և լայնածավալ երկրաշարժ+ դեռ չէր եղել+։ 19 Մեծ քաղաքը+ բաժանվեց երեք մասի, ու ազգերի քաղաքներն ընկան։ Աստված հիշեց Մեծ Բաբելոնին+, որ նրան իր ցասման բարկության գինու բաժակը տա+։ 20 Ամեն կղզի փախավ, իսկ լեռները կորան+։ 21 Եվ երկնքից մարդկանց վրա մեծ կարկուտ+ թափվեց, որի հատիկներից ամեն մեկը մոտ մեկ տաղանդ* կշիռ ուներ, և մարդիկ հայհոյեցին+ Աստծուն կարկուտի պատուհասի համար+, որովհետև դրա պատուհասը ահավոր մեծ էր։
17 Յոթ գավաթներ+ ունեցող յոթ հրեշտակներից մեկը եկավ ու խոսեց ինձ հետ. «Ե՛կ քեզ ցույց տամ այն մեծ պոռնիկի+ դատաստանը, որը նստած է շատ ջրերի վրա+, 2 և որի հետ երկրի թագավորները պոռնկություն գործեցին+, իսկ երկրի վրա բնակվողները հարբեցին նրա պոռնկության գինով»+։
3 Նա ոգու+ զորությամբ ինձ մի անապատ տարավ։ Եվ տեսա մի կին, որ նստած էր ալ կարմիր մի գազանի+ վրա, որը լիքն էր հայհոյալից անուններով+ և որը յոթ գլուխ+ ու տասը եղջյուր ուներ։ 4 Կինը ծիրանի+ և ալ կարմիր+ էր հագել ու զարդարված էր ոսկով, թանկարժեք քարերով ու մարգարիտներով+ և իր ձեռքին ոսկե բաժակ+ ուներ, որը լիքն էր նողկալի բաներով+ և իր պոռնկության անմաքուր բաներով+։ 5 Նրա ճակատին գրված էր մի անուն, մի առեղծված+՝ «Մեծ Բաբելոն, պոռնիկների+ ու երկրի նողկալի բաների մայր»+։ 6 Եվ տեսա, որ կինը հարբած էր սրբերի արյունով+ և Հիսուսի վկաների արյունով+։
Երբ տեսա նրան, շատ զարմացա+։ 7 Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ ես զարմացել։ Ես քեզ կպատմեմ այդ կնոջ+ ու գազանի առեղծվածը, որը տանում է կնոջը և որը յոթ գլուխ ու տասը եղջյուր ունի+։ 8 Գազանը, որին տեսար, կար+, բայց չկա, սակայն շուտով դուրս է գալու անդունդից+ ու դեպի կործանում է գնալու։ Եվ երբ երկրի վրա բնակվողները տեսնեն, թե ինչպես գազանը կար, բայց չկա, սակայն դեռ գալու է, կզարմանան ու կհիանան, բայց նրանց անունները գրված չեն կյանքի գրքում+ աշխարհը հիմնվելուց ի վեր+։
9 Այստեղ է, որ խելք և իմաստություն է հարկավոր+. յոթ գլուխները+ յոթ լեռներ են+, որոնց վրա կինը նստած է։ 10 Դրանք նաև յոթ թագավորներ են. հինգը ընկան+, մեկը կա+, մյուսը դեռ չի եկել+, բայց երբ գա, կարճ ժամանակ պիտի մնա+։ 11 Եվ գազանը, որը կար, բայց չկա+, նա էլ ութերորդ թագավորն է և այն յոթից է առաջ գալիս ու դեպի կործանում է գնում։
12 Տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են+, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, բայց նրանք՝ որպես թագավորներ, մեկ ժամով իշխանություն կստանան գազանի հետ։ 13 Սրանք մեկ մտքի են և իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին+։ 14 Սրանք պատերազմելու են Գառան+ դեմ, բայց քանի որ Գառը տերերի Տերն է և թագավորների Թագավորը+, կհաղթի նրանց+։ Նրա հետ կհաղթեն նաև նրանք, ովքեր կանչված, ընտրված և հավատարիմ են»+։
15 Եվ նա ասաց ինձ. «Այն ջրերը, որ տեսար, որոնց վրա նստած է պոռնիկը, ժողովուրդներ, բազմություններ, ազգեր ու լեզուներ են+։ 16 Իսկ տասը եղջյուրները+, որ տեսար, ինչպես նաև գազանը+ կատեն պոռնիկին+ և կամայացնեն ու կմերկացնեն նրան և կուտեն նրա մսերը ու ամբողջությամբ կայրեն նրան կրակով+, 17 որովհետև Աստված նրանց սրտում դրեց, որ իր միտքը իրագործեն+, այսինքն՝ իրագործեն իրենց մեկ միտքը՝ իրենց թագավորությունը գազանին տան+, մինչև որ Աստծու խոսքերը կատարվեն+։ 18 Եվ կինը+, որին տեսար, այն մեծ քաղաքն է, որը թագավորում է երկրի թագավորների վրա»+։
18 Այս բաներից հետո տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որը իջնում էր երկնքից և մեծ իշխանություն ուներ+։ Երկիրը լուսավորվեց նրա փառքից+։ 2 Նա ուժեղ ձայնով աղաղակեց+. «Ընկա՛վ, ընկա՛վ Մեծ Բաբելոնը+։ Նա դարձավ դևերի բնակության վայր, ամեն անմաքուր ու ատելի թռչնի+ թաքստոց և թունավոր օդով լցված վայր։ 3 Նրա պոռնկության բարկության գինու պատճառով բոլոր ազգերը զոհ դարձան+, երկրի թագավորները նրա հետ պոռնկություն գործեցին+, և երկրի ճամփորդող վաճառականները+ հարստացան նրա անամոթ պերճանքի շնորհիվ»+։
4 Եվ երկնքից մեկ ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր. «Դո՛ւրս եկ նրա միջից, ի՛մ ժողովուրդ+, որ մասնակից չլինես նրա մեղքերին+ և որ նրա պատուհասներից քեզ վրա չգան։ 5 Նրա մեղքերը կուտակվել ու հասել են մինչև երկինք+, ու Աստված հիշել է նրա անարդար գործերը+։ 6 Հատուցե՛ք նրան նրա արածների համեմատ+ և նրան երկու անգամ ավելին արեք, այո՛, նրա արածների կրկնակին+. այն բաժակի+ մեջ, որում նա խառնուրդ լցրեց, կրկնակի խառնուրդ լցրեք+ նրա համար+։ 7 Որ չափով որ նա փառավորեց իրեն և ապրեց անամոթ պերճանքի մեջ, այդ չափով էլ տանջանք ու սուգ տվեք նրան+։ Իր սրտում նա շարունակ ասում է. «Ես նստած եմ որպես թագուհի+, ես այրի չեմ+ ու երբեք սուգ չեմ տեսնի»+։ 8 Ահա թե ինչու մեկ օրում պիտի գան նրա վրա պատուհասները+՝ մահ, սուգ և սով, ու նա ամբողջությամբ պիտի այրվի կրակով+, որովհետև Եհովա Աստված՝ նրան դատողը, զորեղ է+։
9 Եվ երկրի թագավորները+, որոնք պոռնկություն գործեցին նրա հետ ու ապրեցին անամոթ պերճանքի մեջ, կողբան նրա վրա և վշտից կուրծք կծեծեն+, երբ տեսնեն նրա այրվելու ծուխը+, 10 և նրա տանջանքներից վախեցած՝ հեռվում կանգնած կասեն+. «Վա՜յ, վա՜յ քեզ, մե՛ծ քաղաք, հզո՛ր քաղաք+ Բաբելոն, որովհետև մեկ ժամում եկավ քո դատաստանը»+։
11 Նաև երկրի ճամփորդող վաճառականները+ կողբան և սուգ կանեն նրա վրա+, որովհետև այլևս չկա մեկը, որ գնի նրանց ապրանքը՝ 12 ոսկին ու արծաթը, թանկարժեք քարերն ու մարգարիտները, բարձրորակ կտավն ու ծիրանին, մետաքսն ու ալ կարմիր կտորը, նաև բուրավետ փայտից, փղոսկրից, ամենաթանկարժեք փայտից, պղնձից, երկաթից և մարմարից պատրաստված ամեն տեսակ իրերը+, 13 դարչին, հնդկական համեմունք, խունկ, անուշահոտ յուղ, կնդրուկ, գինի, ձիթապտղի յուղ, բարձրորակ ալյուր, ցորեն, անասուններ, ոչխարներ, ձիեր, կառքեր, ծառաներ և մարդկանց հոգիներ+։ 14 Այո՛, այն հասած պտուղը, որին քո հոգին ցանկացավ+, հեռացել է քեզանից, և քո բոլոր նրբագեղ ու շքեղ բաները վերացել են, և մարդիկ էլ երբեք չեն գտնի դրանք+։
15 Եվ այս բաներով առևտուր անող վաճառականները+, որոնք հարստացան նրա շնորհիվ, նրա տանջանքներից վախեցած, հեռվում կկանգնեն, կողբան ու սուգ կանեն+՝ 16 ասելով. «Վա՜յ, վա՜յ այն մեծ քաղաքին+, որ բարձրորակ կտավ, ծիրանի և ալ կարմիր էր հագել, և շքեղորեն զարդարվել էր ոսկյա զարդերով, թանկարժեք քարերով ու մարգարիտներով+, 17 որովհետև մեկ ժամում այդքան մեծ հարստությունը ավերվեց»+։
Եվ բոլոր նավապետները+, բոլոր նավագնացները, նավաստիներն ու բոլոր նրանք, ովքեր ապրուստ են վաստակում ծովից, կանգնեցին հեռվում+ 18 և տեսնելով նրա այրվելու ծուխը՝ աղաղակեցին. «Ո՞ր քաղաքն է նման այս մեծ քաղաքին»+։ 19 Եվ իրենց գլուխներին հող ցանեցին+ և ողբալով ու սգալով+ աղաղակեցին. «Վա՜յ, վա՜յ այն մեծ քաղաքին, որտեղ բոլոր նավ+ ունեցողները հարստացան+ նրա ճոխության շնորհիվ, որովհետև մեկ ժամում նա ավերվեց»+։
20 Ուրախացի՛ր նրա վրա, ո՛վ երկինք+, և դո՛ւք, սրբե՛ր+, առաքյալնե՛ր+ և մարգարենե՛ր, որովհետև Աստված դատաստան արեց ու պատժեց նրան ձեզ համար»+։
21 Եվ մի զորեղ հրեշտակ մի քար վերցրեց, որ նման էր աղացքարի+, նետեց այն ծովի մեջ+ ու ասաց. «Ահա այսպիսի արագությամբ վայր կգցվի Բաբելոն մեծ քաղաքը, և նա այլևս չի լինի+։ 22 Քնարահար երգիչների, երաժիշտների, սրնգահարների և փողահարների ձայնը այլևս չի լսվի քո մեջ+, ոչ մի արհեստավոր այլևս չի լինի քո մեջ, ոչ մի աղացքարի ձայն այլևս չի լսվի քո մեջ, 23 ոչ մի ճրագի լույս այլևս չի փայլի քո մեջ, և ոչ մի փեսայի ու հարսի ձայն այլևս չի լսվի քո մեջ+։ Քո ճամփորդող վաճառականները+ երկրի մեծամեծ մարդիկ էին+, և բոլոր ազգերը մոլորվեցին քո ոգեհարցությամբ*+։ 24 Այո՛, նրա մեջ էր մարգարեների+, սրբերի+ և երկրի վրա սպանված բոլոր մարդկանց արյունը»+։
19 Այս բաներից հետո բարձր ձայներ լսեցի երկնքում, որ ասես մեծ բազմության ձայն լիներ+։ Նրանք ասում էին. «Գովաբանե՛ք Յահին+։ Փրկությունը+, փառքը և զորությունը մեր Աստծուն են պատկանում+, 2 որովհետև նրա դատաստանները ճշմարիտ են ու արդար+։ Նա դատաստան արեց մեծ պոռնիկի դեմ, որը երկիրն ապականեց իր պոռնկությամբ, և նա իր ծառաների արյան համար վրեժխնդիր եղավ նրանից»+։ 3 Եվ անմիջապես նրանք երկրորդ անգամ ասացին. «Գովաբանե՛ք Յահին+։ Բաբելոնից դուրս եկող ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից»+։
4 Քսանչորս երեցներն+ ու չորս կենդանի արարածները+ ծնկի եկան ու երկրպագեցին Աստծուն+, որ նստած էր գահին, և ասացին. «Ամե՛ն։ Գովաբանե՛ք Յահին»+։
5 Եվ գահից մի ձայն դուրս եկավ ու ասաց. «Գովաբանե՛ք մեր Աստծուն, դուք, նրա բոլոր ծառանե՛րդ+, որ վախենում եք նրանից, փոքրե՛րդ ու մեծե՛րդ»+։
6 Եվ ձայներ լսեցի, որ ասես մեծ բազմության, շատ ջրերի և ուժեղ որոտի ձայն լիներ։ Նրանք ասում էին. «Գովաբանե՛ք Յահին+, որովհետև մեր Աստված Եհովան՝ Ամենակարողը+, սկսել է թագավորել+։ 7 Եկեք ուրախանանք ու ցնծանք և փառք+ տանք նրան, որովհետև Գառան հարսանիքի+ ժամանակը եկել է+, և նրա հարսը պատրաստել է իրեն+։ 8 Նրան թույլ տրվեց հագնել պայծառ, մաքուր, բարձրորակ կտավ, որովհետև բարձրորակ կտավը սրբերի արդար գործերն է խորհրդանշում»+։
9 Ապա հրեշտակն ասաց ինձ. «Գրի՛ր։ Երջանիկ են նրանք, ովքեր հրավիրված են+ Գառան հարսանիքի խնջույքին»+։ Նաև ասաց. «Սրանք Աստծու ճշմարիտ խոսքերն են»+։ 10 Եվ ես ընկա նրա ոտքերի առաջ, որ երկրպագեմ նրան+։ Բայց նա ասաց. «Զգո՛ւյշ եղիր։ Մի՛ արա այդ բանը+։ Ես ընդամենը ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք Հիսուսի մասին վկայելու գործն ունեն+։ Աստծո՛ւն երկրպագիր+, քանի որ Հիսուսի մասին վկայելը մարգարեությունների նպատակն է»+։
11 Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի+։ Նա, որ նստած էր նրա վրա, կոչվում էր Հավատարիմ+ ու Ճշմարիտ+ և արդարությամբ էր դատում+ ու պատերազմում։ 12 Նրա աչքերը կրակի բոց էին+, ու նրա գլխին շատ թագեր կային+։ Նա մի անուն+ ուներ գրված, որը բացի իրենից ոչ ոք չգիտեր։ 13 Նա մի վերնահագուստ էր հագել, որի վրա արյուն էր շաղ տված+, և նրա անունն էր Աստծու Խոսք+։ 14 Երկնքի զորքերը սպիտակ ձիերով գնում էին նրա հետևից, և նրանք սպիտակ, մաքուր ու բարձրորակ կտավ էին հագել։ 15 Նրա բերանից մի սրած երկար սուր էր դուրս գալիս+, որ դրանով հարվածի ազգերին, և նա կհովվի նրանց երկաթե գավազանով+։ Նա կկոխկռտի Ամենակարող Աստծու սաստիկ բարկության+ հնձանը+։ 16 Նրա վերնահագուստի վրա՝ ազդրին, մի անուն էր գրված՝ թագավորների Թագավոր և տերերի Տեր+։
17 Նաև տեսա մի հրեշտակ, որ կանգնած էր արևի մեջտեղում, և բարձր ձայնով աղաղակում էր ու ասում երկնքում* թռչող բոլոր թռչուններին+. «Այստե՛ղ եկեք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին, 18 որ ուտեք թագավորների մարմինները+, զորապետների մարմինները, զորավոր մարդկանց մարմինները+, ձիերի+ և նրանց վրա նստածների մարմինները և բոլորի՝ ազատների ու ծառաների, փոքրերի ու մեծերի մարմինները»։
19 Եվ տեսա գազանին+, երկրի թագավորներին+ ու նրանց զորքերին՝ միասին հավաքված, որ պատերազմեն+ ձիու վրա նստածի+ ու նրա զորքի դեմ։ 20 Գազանը+ բռնվեց, նրա հետ նաև սուտ մարգարեն+, որ նրա առջև նշաններ էր անում+, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր ընդունել էին գազանի նշանը+, և նրանց, ովքեր երկրպագում էին նրա պատկերին+։ Այս երկուսը ողջ-ողջ գցվեցին ծծմբով այրվող կրակի լիճը+։ 21 Իսկ մնացածները սպանվեցին ձիու վրա նստածի երկար սրով+, որը դուրս էր գալիս նրա բերանից+։ Եվ բոլոր թռչունները+ կշտացան+ նրանց մարմիններով+։
20 Տեսա մի հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքում անդունդի բանալին+ ու մի մեծ շղթա ուներ։ 2 Նա բռնեց վիշապին+՝ վաղեմի օձին+, որը Բանսարկուն+ և Սատանան+ է, ու կապեց նրան հազար տարով։ 3 Նրան անդունդը+ գցեց, այն փակեց ու կնքեց, որ նա այլևս չմոլորեցնի ազգերին, մինչև որ հազար տարին լրանա։ Այս բաներից հետո նա պետք է կարճ ժամանակով ազատ արձակվի+։
4 Եվ տեսա գահեր+, նաև նրանց, ովքեր նստեցին դրանց վրա, և նրանց դատելու իշխանություն տրվեց+։ Տեսա նրանց*, ովքեր Հիսուսի մասին վկայելու և Աստծու մասին խոսելու համար կացնով սպանվել էին, ովքեր ո՛չ գազանին երկրպագեցին+, ո՛չ էլ նրա պատկերին+, և ովքեր իրենց ճակատներին ու ձեռքերին նշանը չընդունեցին+։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին+ հազար տարի։ 5 (Մահացածների+ մնացած մասը չկենդանացավ, մինչև որ հազար տարին լրացավ)+։ Սա առաջին+ հարությունն է։ 6 Երջանիկ+ ու սուրբ+ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ։ Այդպիսիների վրա երկրորդ մահը+ իշխանություն չունի+, այլ նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները+ կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի+։
7 Իսկ երբ հազար տարին լրանա, Սատանան ազատ կարձակվի իր բանտից։ 8 Նա դուրս կգա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին՝ Գոգին ու Մագոգին, որպեսզի հավաքի նրանց պատերազմի համար։ Նրանց թիվը ծովի ավազի չափ է+։ 9 Եվ նրանք դուրս եկան երկրի ողջ լայնքով ու շրջապատեցին սրբերի ճամբարը+ և սիրված քաղաքը+։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց+։ 10 Բանսարկուն+, որը մոլորեցնում էր նրանց, գցվեց կրակի ու ծծմբի լիճը, ուր արդեն գտնվում էին գազանն+ ու սուտ մարգարեն+։ Նրանք կտանջվեն օր ու գիշեր, հավիտյանս հավիտենից։
11 Ապա տեսա մի մեծ սպիտակ գահ և նրան, որ նստած էր դրա վրա+։ Նրա առաջից երկինքն ու երկիրը փախան+, և նրանց համար տեղ չեղավ։ 12 Եվ տեսա մահացածներին՝ մեծերին ու փոքրերին+՝ կանգնած գահի առաջ, և գրքեր բացվեցին։ Մեկ ուրիշ գիրք էլ բացվեց. դա կյանքի գիրքն էր+։ Եվ մահացածները դատվեցին ըստ իրենց գործերի՝ այդ գրքերում գրվածների համաձայն+։ 13 Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը* իրենց միջի մահացածներին+ տվեցին, և նրանցից ամեն մեկը դատվեց ըստ իր գործերի+։ 14 Մահն+ ու գերեզմանը* գցվեցին կրակի լիճը։ Կրակի լիճը+ երկրորդ մահն+ է։ 15 Նա, ով գրված չէր կյանքի գրքում+, կրակի լիճը գցվեց+։
21 Տեսա մի նոր երկինք+ ու մի նոր երկիր+, քանի որ նախկին երկինքն+ ու երկիրը+ անցան, և ծովն+ այլևս չկար։ 2 Նաև տեսա սուրբ քաղաքը+՝ Նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից+՝ Աստծու մոտից, և պատրաստված էր որպես հարս+՝ իր փեսայի համար զարդարված+։ 3 Եվ գահից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը+ մարդկանց հետ է, և նա կբնակվի+ նրանց հետ։ Նրանք կլինեն իր ժողովուրդը+, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի+։ 4 Եվ նա կսրբի ամեն արտասուք+ նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի+, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի+։ Նախկին բաները անցան»+։
5 Նա, որ նստած էր գահին+, ասաց. «Ահա ամեն բան նոր եմ անում»+։ Նաև ասաց. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»։ 6 Եվ ասաց ինձ. «Կատարվեցի՛ն։ Ես եմ Ալֆան և Օմեգան, սկիզբը և վերջը+։ Նրան, ով ծարավ է, ես ձրի կտամ կյանքի ջրի աղբյուրից+։ 7 Նա, ով հաղթում է, կժառանգի այս բաները, և ես նրա Աստվածը կլինեմ+, և նա իմ որդին կլինի+։ 8 Իսկ վախկոտների, անհավատների+, կեղտոտ ու գարշելի մարդկանց+, մարդասպանների+, պոռնիկների+, ոգեհարցների*, կռապաշտների+ և բոլոր ստախոսների+ բաժինը կրակով+ ու ծծմբով+ այրվող լճում կլինի։ Սա է երկրորդ մահը»+։
9 Հետո եկավ մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք յոթ գավաթներն ունեին, որ լիքն էին վերջին յոթ պատուհասներով+, խոսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ այստեղ, և քեզ ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»+։ 10 Եվ ոգու զորությամբ նա ինձ տարավ մի մեծ ու բարձր լեռ+ և ցույց տվեց սուրբ քաղաք+ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից+, 11 և Աստծու փառքն ուներ+։ Նրա փայլը նման էր մի շատ թանկարժեք քարի՝ հասպիս քարի, որ փայլում է մաքուր բյուրեղի պես+։ 12 Նա ուներ մեծ ու բարձր պարիսպ+ և տասներկու դարպասներ։ Դարպասների մոտ տասներկու հրեշտակներ կային, և դարպասների վրա անուններ կային փորագրված՝ Իսրայելի որդիների տասներկու ցեղերի անունները+։ 13 Արևելյան կողմում՝ երեք դարպաս, հյուսիսային կողմում՝ երեք դարպաս, հարավային կողմում՝ երեք դարպաս և արևմտյան կողմում՝ երեք դարպաս+։ 14 Քաղաքի պարիսպը նաև տասներկու հիմնաքար+ ուներ, և նրանց վրա Գառան տասներկու առաքյալների տասներկու անուններն էին+։
15 Ինձ հետ խոսողը ձեռքում մի ոսկե եղեգ+ ուներ՝ չափելու գործիք, որ չափեր քաղաքը, նրա դարպասներն ու պարիսպը+։ 16 Քաղաքը քառակուսի էր, նրա երկարությունը նույն չափի էր, ինչ որ նրա լայնությունը։ Նա եղեգով չափեց քաղաքը+, որը տասներկու հազար ասպարեզ* էր. նրա երկարությունը, լայնությունն ու բարձրությունը իրար հավասար էին։ 17 Նաև չափեց պարիսպը, որը հարյուր քառասունչորս կանգուն* էր՝ համաձայն մարդու չափի, ինչպես նաև հրեշտակի չափի։ 18 Նրա պարիսպը հասպիսից+ էր կառուցված, իսկ քաղաքը մաքուր ոսկուց էր, որը ասես մաքուր ապակի լիներ։ 19 Քաղաքի պարսպի հիմքերը+ զարդարված էին ամեն տեսակ թանկարժեք քարերով+. առաջին հիմքը հասպիսից+ էր, երկրորդը՝ շափյուղայից+, երրորդը՝ կարկեհանից, չորրորդը՝ զմրուխտից+, 20 հինգերորդը՝ եղնգնաքարից, վեցերորդը՝ սարդիոնից, յոթերորդը՝ ոսկեքարից+, ութերորդը՝ բերիլից, իններորդը՝ տպազիոնից+, տասներորդը՝ քրիսոպրասոսից, տասնմեկերորդը՝ հակինթից և տասներկուերորդը՝ ամեթիստից+։ 21 Իսկ տասներկու դարպասները տասներկու մարգարիտներ էին. դարպասներից յուրաքանչյուրը պատրաստված էր մեկ մարգարիտից+։ Եվ քաղաքի գլխավոր փողոցը* մաքուր, ապակու պես թափանցիկ ոսկուց էր։
22 Եվ ես այնտեղ տաճար չտեսա+, քանի որ նրա տաճարը+ Ամենակարող+ Եհովա+ Աստվածն էր, նաև Գառը+։ 23 Քաղաքը արևի կամ լուսնի լույսի կարիք չուներ, որովհետև Աստծու փառքն էր լուսավորում նրան+, և նրա ճրագը Գառն էր+։ 24 Ազգերը կքայլեն նրա լույսով+, և երկրի թագավորները իրենց փառքը կբերեն այնտեղ+։ 25 Նրա դարպասները օրվա ընթացքում երբեք չեն փակվի+, որովհետև այնտեղ գիշեր չի լինի+։ 26 Եվ ազգերի փառքն ու պատիվը այնտեղ կբերեն+։ 27 Բայց որևէ անսուրբ բան և որևէ մեկը, որ գարշելի+ բաներ է անում ու սուտ է խոսում+, չեն մտնի այնտեղ+. կմտնեն միայն նրանք, ովքեր գրված են Գառան կյանքի գրքում+։
22 Նա ինձ ցույց տվեց կյանքի ջրի մի գետ+՝ բյուրեղի պես մաքուր, որ հոսում էր Աստծու և Գառան+ գահից 2 քաղաքի գլխավոր փողոցի* մեջտեղով։ Գետի այս կողմում և այն կողմում կյանքի ծառեր կային+, որ բերք էին տալիս տասներկու անգամ՝ ամեն ամիս տալով իրենց պտուղը+։ Եվ ծառերի տերևները ազգերին բուժելու համար էին+։
3 Քաղաքում այլևս ոչ մի անեծք չի լինի+, այլ Աստծու+ և Գառան գահը+ կլինի այնտեղ։ Նրա ծառաները սուրբ ծառայություն կմատուցեն նրան+, 4 և նրանք կտեսնեն նրա երեսը+, ու նրա անունը նրանց ճակատներին կլինի+։ 5 Այլևս գիշեր չի լինի+, ու նրանք կարիք չեն ունենա ո՛չ ճրագի լույսի, ո՛չ էլ արևի լույսի, որովհետև Եհովա Աստված լույս կսփռի+ նրանց վրա, և նրանք կթագավորեն հավիտյանս հավիտենից+։
6 Եվ նա ասաց ինձ. «Այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ+։ Այո՛, Եհովան՝ Աստվածը, որ խոսում է+ մարգարեների+ միջոցով, ուղարկեց իր հրեշտակին, որպեսզի իր ծառաներին ցույց տա այն բաները, որ շուտով պիտի կատարվեն+։ 7 Ահա շուտով գալիս եմ+։ Երջանիկ է նա, ով պահում է այս գրքի մարգարեության խոսքերը»+։
8 Ես՝ Հովհաննեսս, լսում և տեսնում էի այս բաները։ Եվ երբ լսեցի ու տեսա, ընկա հրեշտակի ոտքերի առաջ, որ երկրպագեմ+ նրան, որն ինձ ցույց էր տալիս այս բաները։ 9 Բայց նա ասաց ինձ. «Զգո՛ւյշ եղիր։ Մի՛ արա այդ բանը։ Ես ընդամենը ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք մարգարեներ են+, նաև նրանց, ովքեր պահում են այս գրքի խոսքերը։ Աստծո՛ւն երկրպագիր»+։
10 Նաև ասաց ինձ. «Կնիք մի՛ դիր այս գրքի մարգարեության խոսքերի վրա, քանի որ նշանակված ժամանակը մոտ է+։ 11 Նա, ով անարդարություն է գործում, թող շարունակի անարդարություն գործել+, և նա, ով կեղտոտ է, թող կեղտոտ էլ մնա+։ Բայց նա, ով արդար է+, թող շարունակի արդարություն գործել, և նա, ով սուրբ է, թող շարունակի սրբանալ+։
12 «Ահա շուտով գալիս եմ+, և այն վարձատրությունը+, որ ես տալիս եմ, ինձ մոտ է, որպեսզի ամեն մեկին հատուցեմ իր գործերի համեմատ+։ 13 Ես եմ Ալֆան և Օմեգան+, առաջինը և վերջինը+, սկիզբը և վերջը։ 14 Երջանիկ են նրանք, ովքեր լվացել են իրենց պատմուճանները+, որ իրավունք ունենան կյանքի ծառերից+ ուտելու և քաղաքի դարպասներով+ ներս մտնելու։ 15 Սակայն դրսում են շները+, ոգեհարցները*+, պոռնիկները+, մարդասպանները, կռապաշտները և ամեն ոք, ով իր խոսքերով ու գործերով սիրում է ստությունը»+։
16 «Ես՝ Հիսուսս, իմ հրեշտակին ուղարկեցի, որ վկայություն տա ձեզ այս բաների մասին ժողովների օգտի համար։ Ես եմ Դավթի արմատն+ ու սերունդը+ և առավոտյան պայծառ աստղը»»+։
17 Ոգին+ ու հարսը+ ասում են՝ ե՛կ։ Եվ նա, ով լսում է, թող ասի՝ ե՛կ+։ Նա, ով ծարավ է, թող գա+, և նա, ով ցանկանում է, թող վերցնի կյանքի ջուրը ձրի+։
18 «Վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը. եթե որևէ մեկը մի բան ավելացնի+ սրանց վրա, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները+, որոնք գրված են այս գրքում, 19 և եթե որևէ մեկը մի բան պակասեցնի այս մարգարեության գրքի խոսքերից, Աստված էլ նրա բաժինը կպակասեցնի կյանքի ծառերից+ ու սուրբ քաղաքից+, այն ամենից, որոնց մասին գրված են այս գրքում։
20 Նա, ով վկայում է այս բաների մասին, ասում է. «Այո՛, շուտով գալիս եմ»»+։
«Ամե՛ն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս»։
21 Թող Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը սրբերի հետ լինի+։
[Ծանոթագրություններ]
Տե՛ս Գրծ 2։9-ի ծնթ.։
Տե՛ս բառարանը։
Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։
Կամ՝ «տասը հազար անգամ տասնյակ հազարներ»։
Մեկ լ-ից փոքր-ինչ ավել տարողությամբ չափի աման։
Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։
Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։
Բռց.՝ «արևածագից»։
Կամ՝ «կյանք»։ Տե՛ս հավելված 10։
Հուն. այս բառը ակնարկում է երկնքի այն հատվածին, որտեղ թռչուններն են թռչում։
Եբր.՝ «կործանում»։
Հուն.՝ «կործանող»։
Կամ՝ «քսան հազար անգամ տասը հազար», այսինքն՝ 200 000 000։
Բռց.՝ «թմրադեղերի»։
Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։
Բռց.՝ «մի ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ»։
Տե՛ս 8։13-ի ծնթ.։
Մոտ 296 կմ։ Հուն.՝ ստադիոն։ Մեկ ստադիոնը հվսր է 185 մ։
Բռց.՝ «արևածագի»։
Կամ՝ «անմաքուր ոգիներ»։
Կամ՝ «Արմագեդոն»։ Եբր. նշ. է «Մեգիդոյի լեռ»։
Մոտ 20,4 կգ։ Տե՛ս հավելված 17։
Բռց.՝ «թմրադեղերի գործածությամբ»։
Տե՛ս 8։13-ի ծնթ.։
Բռց.՝ «նրանց հոգիները»։
Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։
Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։
Բռց.՝ «թմրադեղեր գործածողների»։
Մոտ 2 200 կմ։ Տե՛ս 14։20-ի ծնթ.։
Մոտ 64 մ։ Մեկ կանգունը հվսր է 44,5 սմ։ Տե՛ս հավելված 17։
Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։
Բառացի՝ «թմրադեղեր գործածողները»։