Մարդը կրկնօրինակում է Արարչի գործերը
Ինչպե՞ս է պատահում, որ նուրբ էլեկտրական լամպը կոթառի մեջ պտտեցվելիս չի կոտրվում։ Համաձայն մի գրքի՝ գաղտնիքը գլխավորապես լամպի ձևի մեջ է. այն ունի «ձվի կճեպի» կաղապար («How in the World?»)։ Թեպետ կճեպը շատ բարակ է, սակայն թուխս նստած թռչնի ծանրության տակ ձուն չի կոտրվում։ Բանն այն է, որ իր ձևի շնորհիվ ձուն ամրություն է ձեռք բերում և կարողանում է դիմանալ իր վրա գործադրվող ճնշմանը (եթե կճեպը ավելի հաստ լիներ, ճուտն ըստ երևույթին չէր կարողանա դուրս գալ)։ Արարչի գործերի կրկնօրինակը հանդիսանալով՝ լամպը կլորավուն ձև ունի, ուստի այն ամուր սեղմելու դեպքում ուժը «գործադրվում է բոլոր ուղղություններով՝ ապակու ողջ կորությամբ»։ Հետևաբար, ինչպես որ ձվի դեպքում է, ծանրությունը չի ընկնում ինչ–որ մի կետի վրա, ինչի շնորհիվ էլ լամպը չի կոտրվում։ Որքա՜ն լավ բաներ է սովորել մարդը Աստծո ստեղծագործությունները ուսումնասիրելու միջոցով։