Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/05 էջ 3
  • Ի՞նչ ենք դիտելու այս ամառ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ ենք դիտելու այս ամառ
  • 2005 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես է սցենարը կենդանանում էկրանի վրա
    2005 Արթնացե՛ք
  • Ի՞նչ ֆիլմեր եք դուք դիտելու
    2005 Արթնացե՛ք
2005 Արթնացե՛ք
g 7/05 էջ 3

Ի՞նչ ենք դիտելու այս ամառ

ԱՄԱՌԸ ի՞նչ սպասելիքներ է արթնացնում ձեր մեջ։ Թերևս ակնկալում եք, որ եղանակը կտաքանա, և դուք ժամանակ կանցկացնեք դրսում, միգուցե կգնաք ծովափ կամ զբոսայգի։

Կինոարդյունաբերությամբ զբաղվողները, սակայն, հույս ունեն, որ միլիոնավոր մարդիկ շատ ժամանակ կանցկացնեն կինոթատրոնների պատերի մեջ։ Միայն ԱՄՆ–ում գոյություն ունեն առնվազն 35 000 կինոսրահներ։ Վերջին տարիներին այդ երկրում տոմսարկղերից ձեռք բերված եկամտի մոտ 40 տոկոսը հավաքվել է ամռան ընթացքում։a Ինչպես մի պարբերագրում ասում է Հայդի Փարքերը, ամառային սեզոնը կինոարդյունաբերության համար «նույնքան եկամտաբեր է, որքան Սուրբ Ծնունդը՝ մանրածախ առևտրի» («Movieline»)։

Սակայն միշտ չէ, որ այսպես է եղել։ Ամռան ընթացքում ԱՄՆ–ի կինոթատրոնները դատարկ էին լինում, ինչի հետևանքով դրանցից շատերը սահմանափակում էին ֆիլմերի ցուցադրությունը կամ էլ փակվում։ Բայց երբ 1970–ականների կեսերին կինոթատրոններում տեղադրվեցին օդափոխիչ սարքավորումներ, միլիոնավոր մարդիկ ներս հոսեցին շոգից խուսափելու համար։ Ամառային արձակուրդները վայելող երեխաները պոտենցիալ գնորդներ էին, որոնք չվրիպեցին կինոարտադրողների ուշադրությունից։ Կարճ ժամանակ անց երևան եկան ամառային բլոքբասթերները։b Եվ դա փոխեց կինոֆիլմերի արտադրման ու վաճառքի եղանակը։ Բայց այդ մասին՝ հաջորդ հոդվածում։

[Ծանոթագրություններ]

a Միացյալ Նահանգներում ֆիլմերի ցուցադրման ամառային սեզոնը սկսվում է մայիսից և շարունակվում մինչև սեպտեմբեր։

b Սովորաբար «բլոքբասթեր» են անվանում այն ֆիլմերը, որոնք ավելի քան 100 միլիոն դոլար շահույթ են բերում։ Բայց երբեմն այս բառն օգտագործվում է ավելի լայն իմաստով և մատնանշում է մեծ հեղինակություն վայելող ցանկացած ֆիլմ՝ անկախ այն բանից, թե որքան եկամուտ է ձեռք բերվում տոմսերի վաճառքից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը