Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/06 էջ 32
  • Երբ երեխա է մահանում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ երեխա է մահանում
  • 2006 Արթնացե՛ք
2006 Արթնացե՛ք
g 4/06 էջ 32

Երբ երեխա է մահանում

◼ Երեխայի մահը մեծ ցավ է պատճառում կենդանի մնացող մարդկանց, հատկապես նրա ծնողներին։ Մի մայր, որի 16–​ամյա որդին մահացու այրվածքներ էր ստացել մի դժբախտ պատահարի ժամանակ, գանգատվելով ասաց. «Աստված թույլ չի տալիս, որ մենք մահանանք մեր երեխաների փոխարեն, ոչ էլ թույլ է տալիս, որ նրանց հետ միասին մահանանք»։

Սակայն այդ կինն անհույս վիճակում չէր։ Ինչպես նա արտահայտվեց, «Աստված մեզ ճշմարտությունն է հայտնել մահվան մասին, և դա օգնում է, որ ամուսինս և ես չդառնանանք կամ խելակորույս լինենք»։ Նա նաև ասաց. «Աստված պատճառ չի եղել մեր որդու մահվանը. նա խոստացել է հարություն տալ մահացածներին դրախտ երկրի վրա։ Մենք մտովի կարող ենք տեսնել մեր որդուն կենդանի, առողջ և երջանիկ, իր ընկերների և ընտանիքի անդամների հետ միասին»։

Այնուամենայնիվ, նույնիսկ նրանք, ովքեր համոզված են, որ հարության մասին Աստծու տված խոստումը իրականություն է դառնալու, մխիթարության կարիք ունեն։ Այդ մայրը բազմաթիվ ընկերներից նման մխիթարություն ստացավ, որի համար երախտապարտ է։ Նա ասում է. «Սուրբգրային շատ մտքեր, որոնցով մեզ օգնեցին մեր մտերիմները, գտնվում են «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկում։ Մենք հորդորում էինք մեր շուրջը գտնվող մարդկանց ընթերցել այն, որպեսզի նրանք կարողանային ավելի լավ հասկանալ մեզ, ինչպես նաև այն վիշտը, որը մենք դեռ կշարունակենք ապրել»։

Գուցե դուք կամ ձեր ծանոթներից մեկը նույնպես մխիթարություն ստանա՝ կարդալով «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկը։ Դուք կարող եք պատվիրել այդ գրքույկից՝ լրացնելով ներքևի կտրոնը և այն ուղարկելով 5–րդ էջում հիշատակված հասցեներից որևէ մեկով։

□ Ես պատվիրում եմ «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկը։

□ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը