Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/09 էջ 10–11
  • Արդյոք դիակիզումն անընդունելի՞ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արդյոք դիակիզումն անընդունելի՞ է
  • 2009 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դիակիզումը անարգանքի՞ նշան է
  • Դիակիզված մարդիկ հարություն կառնե՞ն
  • Ի՞նչ է Աստվածաշունչը ասում դիակիզման մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ընթերցողների հարցերը
    2014 Դիտարան
  • Միավորված՝ ընկերական ամուր կապով
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Հովնաթանը «Աստծով գործեց»
    2007 Դիտարան
Ավելին
2009 Արթնացե՛ք
g 4/09 էջ 10–11

Աստվածաշնչի տեսակետը

Արդյոք դիակիզումն անընդունելի՞ է

Ոմանք կարծում են, թե դիակիզումը անարգում է հանգուցյալի հիշատակը։ Ըստ նրանց՝ դա հեթանոսական սովորություն է, և աստվածապաշտ մարդիկ նման բան չպետք է անեն։ Ուրիշներն էլ մտածում են, որ դիակիզումն ընդունելի է և աճյունը արժանավայել կերպով թաղելու ձև։ Իսկ դուք ինչպե՞ս եք կարծում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ժամանակներում մահացածներին սովորաբար թաղում էին։ Օրինակ՝ Աբրահամը թաղեց իր կնոջը՝ Սառային, մի քարայրում։ Իսկ Հիսուսի աշակերտները նրա մարմինը դրեցին ժայռի մեջ փորված մի գերեզմանում (Ծննդոց 23։9; Մատթեոս 27։60)։ Արդյոք Աստվածաշնչի այս արձանագրությունները ցույց տալի՞ս են, որ Աստծու համար ընդունելի է թաղման միայն այս ձևը։

Դիակիզումը անարգանքի՞ նշան է

Աստվածաշնչի որոշ հատվածներ կարդալիս գուցե թվա, թե դիակիզել են միայն նրանց, ովքեր Աստծու առաջ չարություն են գործել։ Օրինակ՝ Մովսիսական օրենքում նշվում էր, որ եթե քահանաներից մեկի աղջիկը պոռնկություն գործեր, նրան պետք է սպանեին, իսկ մարմինը «կրակով պիտի այրվեր» (Ղեւտացոց 20։10; 21։9)։ Իսկ երբ Աքարը չհնազանդվեց Աստծու պատվերին, ինչի պատճառով իսրայելացիները պարտություն կրեցին Գայի մարդկանց հետ պատերազմելիս, նրան և իր ընտանիքին քարկոծեցին ու «կրակով այրեցին» (Յեսու 7։25)։ Որոշ աստվածաշնչագետներ ասում են, որ այդպես էին վարվում այն չարագործների հետ, ովքեր արժանի չէին պատշաճ կերպով թաղվելու։

Հետագայում Հովսիա թագավորը, երբ Հուդան մաքրում էր կռապաշտությունից, քանդեց Բահաղի քուրմերի գերեզմանները և նրանց ոսկորները այրեց զոհասեղանների վրա (Բ Մնացորդաց 34։4, 5)։ Կարելի՞ է եզրակացնել, որ Աստված չի հավանել այն մարդկանց, որոնց դիակիզել են։ Քննենք Աստվածաշնչի մեկ այլ արձանագրություն։

Երբ փղշտացիները հաղթեցին Իսրայելի բանակին, նրանք անպատիվ կերպով վարվեցին և Սավուղ թագավորի ու նրա երեք որդիների մարմինները կախեցին Բեթսան քաղաքի պարսպից։ Սակայն Գաղաադի Հաբիսում ապրող իսրայելացիները, երբ լսեցին այդ մասին, գնացին, վերցրին նրանց մարմինները և այրեցին, որից հետո ոսկորները թաղեցին (Ա Թագաւորաց 31։2, 8–13)։ Առաջին հայացքից թվում է՝ այս արձանագրությունը նույնպես թիկունք է կանգնում այն կարծիքին, թե դիակիզել են միայն Աստծու հավանությունը չունեցող մարդկանց։ Չէ՞ որ Սավուղը չար անձնավորություն էր և ուզում էր սպանել Դավթին՝ Եհովայի օծյալին։

Սակայն ուշադրություն դարձրեք, որ իսրայելացիները այրեցին նաև Սավուղի երեք որդիների մարմինները։ Նրանց թվում էր Հովնաթանի մարմինը։ Վերջինս չար անձնավորություն չէր։ Ընդհակառակը՝ նա Դավթի մտերիմ ընկերն ու դաշնակիցն էր։ Մի առիթով բոլոր իսրայելացիներն ասացին, որ Հովնաթանը «Աստծով գործեց» (Ա Թագաւորաց 14։45)։ Երբ Դավիթը իմացավ, թե ինչ են արել Գաղաադի Հաբիսի բնակիչները, գովեց ու շնորհակալություն հայտնեց նրանց՝ ասելով. «Դուք Տէրիցն օրհնեալ լինէք որ ձեր տիրոջը՝ Սաւուղին արիք այս ողորմութիւնը»։ Ակնհայտ է, որ Դավթին չէր բարկացրել այն, որ Սավուղին և Հովնաթանին դիակիզել էին (Բ Թագաւորաց 2։4–6)։

Դիակիզված մարդիկ հարություն կառնե՞ն

Աստվածաշունչը պարզ հայտնում է, որ Եհովա Աստված միլիոնավոր մահացած մարդկանց նորից կյանք կպարգևի (Ժողովող 9։5, 10; Հովհաննես 5։28, 29)։ Մարգարեանալով, որ ննջեցյալները հարություն են առնելու՝ Հովհաննես առաքյալը Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում հետևյալ խոսքերը գրեց. «Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը իրենց միջի մահացածներին տվեցին» (Հայտնություն 20։13)։ Այո՛, Ամենազոր Աստվածը կարող է հարություն տալ ցանկացած մարդու, անկախ այն բանից՝ նրա մարմինը այրել են, թաղել են հողի մեջ, գազաններն են հոշոտել, ծովի խորքն է անցել, թե փոշիացել է ատոմային ռումբի պայթյունից։

Փաստորեն, Եհովան չի դատապարտում դիակիզումը։ Այնուհանդերձ, Աստվածաշնչում ոչ մի կոնկրետ խորհուրդ չի տրվում, թե ինչպես վարվել մահացածի մարմնի հետ։ Սակայն պարզ է, որ թաղման արարողությունը պետք է կատարվի հարգալից և արժանավայել ձևով։

Նրանք, ովքեր ապրում են Աստվածաշնչի սկզբունքներին ներդաշնակ, չեն ուզում անհարկի վիրավորել իրենց միջավայրում ապրողներին։ Հնարավոր է՝ թաղման հետ կապված արարողությունները կազմակերպելիս անհատը հաշվի առնի տեղի սովորույթները։ Սակայն տեղին չի լինի մասնակցել այնպիսի արարողությունների, որոնք գուցե սկիզբ են առել կեղծ կրոնական ուսմունքներից, ինչպես օրինակ՝ հոգու անմահության ուսմունքից։ Ամեն դեպքում, անհատը իրավունք ունի անձամբ որոշելու, թե ինչպես վարվեն իր մարմնի հետ։ Իսկ եթե հանգուցյալը նախապես չի հայտնել իր կամքը, ապա որոշումը թողնվում է ընտանիքի անդամների հայեցողությանը։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

◼ Աստծու հավատարիմ ծառաներից ո՞ւմ են դիակիզել (Ա Թագաւորաց 31։2, 12)։

◼ Ինչպե՞ս վարվեց Դավիթը այն մարդկանց հետ, ովքեր այրեցին Սավուղի մարմինը (Բ Թագաւորաց 2։4–6)։

◼ Ի՞նչն է ցույց տալիս, որ Աստված կարող է հարություն տալ նաև այն մարդուն, որին դիակիզել են (Հայտնություն 20։13)։

[Մեջբերում 11–րդ էջի վրա]

Աստվածաշնչում ոչ մի կոնկրետ խորհուրդ չի տրվում, թե ինչպես վարվել մահացածի մարմնի հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը