«Վստահության համընդհանուր ճգնաժամ»
Արևմտյան Աֆրիկայում 12 տարեկան մի տղա պառկած է հիվանդանոցում։ Նա դարձել է մալարիայի դեմ կեղծ դեղի զոհը, որն իր մայրը գնել է օրինականորեն գրանցված դեղատնից։ «15 տարի է՝ մենք պայքարում ենք շուկայում ներմուծված կեղծ դեղամիջոցների դեմ»,— ասում է հիվանդանոցի բժիշկըa։
Ասիայում նորածին տղայի ծնողները ցնցվում են, երբ իմանում են, որ երեխայի՝ վիտամիններով հարստացված կաթի մեջ հայտնաբերվել է վտանգավոր մի բաղադրամաս։ Ցավոք, երեխան մահանում է։
Ամերիկացի մի վստահարժան բիզնեսմեն խաբում է իր հաճախորդներին՝ գողանալով միլիարդավոր դոլարներ։ Հազարավոր մարդիկ բացահայտում են, որ իրենց կենսաթոշակային ֆոնդերը անհետացել են։ Այդ արարքը կոչվեց «դարի խաբեություն»։
ԻՐԱԿԱՆՈՒՄ, այսօրվա աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ նա կորցնում է իր վստահությունը ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ։ Նույնիսկ համաշխարհային տնտեսության անկումը հիմնականում այն բանի արդյունքն է, ինչը ֆրանսիական «Մոնդ» թերթը կոչեց «վստահության համընդհանուր ճգնաժամ»։
Ի՞նչ գործոնների պատճառով է առաջացել ներկայիս «վստահության ճգնաժամը»։ Կա՞ որևէ մեկը, որին կարող եք վստահել։
[ծանոթագրություն]
a Գրված էր «Ֆիգարո» թերթում, որը լույս է տեսնում Փարիզում (Ֆրանսիա)։