Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/12 էջ 21
  • Նամակներ ընթերցողներից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նամակներ ընթերցողներից
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ամուսնական կյանք
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Հավատարիմ եղեք միմյանց
    Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
  • Երկրորդ ամուսնություն. հաջողության գաղտնիքները
    2013 Դիտարան
  • Նվիրված եղիր կողակցիդ
    2008 Դիտարան
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 7/12 էջ 21

Նամակներ ընթերցողներից

«Երիտասարդները հարցնում են» խորագրից՝ ինչպե՞ս Աստվածաշնչի ընթերցանությունը հաճելի դարձնեմ (ապրիլ, 2011թ., անգլ., ռուս.) Ես 24 տարեկան ամուսնացած կին եմ և մայր ու Աստվածաշնչի ընթերցանության հետ կապված միշտ դժվարություններ եմ ունեցել։ Հետևեցի այս հոդվածում բերված խորհուրդներին։ Գործնական էր նաև ընթերցանության գրաֆիկը, որը խորհուրդ էր տրվում կտրել ու պահել։ Այժմ ամեն օր անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ ընթերցելու Աստվածաշունչը։ Արդեն կարողանում եմ տեսնել, թե ինչպես են Աստվածաշնչի գրքերը ներդաշնակ, ասես կտավի վրա նկարված մի գեղեցիկ պատկեր լինեն։ Երբեք այսքան մեծ ոգևորություն չեմ ստացել Աստվածաշնչի ընթերցանությունից։ Շատ շնորհակալություն։

Ք. Թ., ԱՄՆ

«Գիրք, որին կարող եք վստահել. մաս 6» (ապրիլ, 2011թ., անգլ., ռուս.) «Հռոմը աստվածաշնչյան պատմության մեջ» հոդվածում գրված էր. «Ի՞նչ պատահեց Երուսաղեմին։ Վեսպասիանոսի և նրա որդի Տիտոսի գլխավորությամբ հռոմեական զորքը այս անգամ 60000 զինվորով վերադարձավ»։ Փաստորեն, Վեսպասիանոսը և Տիտոսն էին առաջնորդում բանակը, երբ Երուսաղեմը հարձակման ենթարկվեց։ Սակայն պատմական աղբյուրները ցույց են տալիս, որ Վեսպասիանոսը այդ ընթացքում Հռոմում էր։

Ջ. Օ., Ավստրալիա

«Արթնացե՛ք»-ի պատասխանը. «Փոլ Մայերի «Հովսեպոս. կարևոր գրվածքներ» գրքի համաձայն՝ «Տիտոսը արագ ժամանել է Ալեքսանդրիայից՝ իր հետ բերելով տասնհինգերորդ լեգեոնը, և Պտոլեմայիսում միացել իր հորը, որտեղ վերջինս հինգերորդ և տասներորդ լեգեոնների հետ սպասում էր» (Josephus— The Essential Writings)։ Իսկ Մեթյու Բունսոնի գրած «Հռոմեական կայսրության հանրագիտարանում» Վեսպասիանոսի մասին հետևյալն է նշվում. «Իր որդի Տիտոսի հետ նա վերջնականապես ճնշեց հրեական ապստամբությունը և պատրաստվում էր 68 թվականին պաշարելու Երուսաղեմի տաճարը, երբ լուր հասավ, որ Ներոնը գահընկեց է արվել և նրա փոխարեն Գալբան է նշանակվել.... 70 թվականի աշնանը նա եկավ Հռոմ, որտեղ Մուսիանուսը նրա բացակայության ժամանակ իշխանության գլուխ էր անցել» (Encyclopedia of the Roman Empire)։ Հետևաբար, ինչպես հասկանում ենք, Վեսպասիանոսը և Տիտոսը միասին են եղել Երուսաղեմի վրա հարձակման ժամանակ։ Սակայն այդ ընթացքում Վեսպասիանոսը վերադարձել է Հռոմ՝ Տիտոսին կարգելով պատասխանատու»։

«Ձեր նպատակները իրակա՞ն են» (փետրվար, 2011թ., անգլ., ռուս.)։ Այս հոդվածում անիրական նպատակների վերաբերյալ օրինակներ բերելիս նշվում են «փառքը, հարստությունը, իդեալական կողակից փնտրելը կամ կատարյալ առողջություն ունենալը»։ Ինչո՞ւ է նշվում «իդեալական կողակցի» մասին։ Մի՞թե կյանքի ընկեր գտնելը համարվում է «անիրական» նպատակ։

Ս. Ք., ԱՄՆ

«Արթնացե՛ք»-ի պատասխանը. «Հոդվածում չի խոսվում այն մասին, որ ամուսնությունը ինքնին անիրական նպատակ է։ Հակառակը՝ խոսվում է «իդեալական կողակից» փնտրելու մասին։ Հոդվածի համատեքստում «իդեալական» կողակիցը վերաբերում է այն մարդուն, որը անթերի է, չունի բացասական հատկություններ։ Նման կողակից փնտրելը անիմաստ է երկու պատճառով։ Առաջին՝ այդպիսի անձնավորություն չկա (Հռոմեացիներ 3։23)։ Երկրորդ՝ այդպիսի կողակից փնտրելով՝ անհատը կենտրոնանում է ոչ թե ինչ-որ բան տալու, այլ ստանալու վրա։ Այս առումով նույնիսկ որոշ ամուսնացած անհատներ անիրական նպատակներ են դրել՝ ցանկանալով իրենց կողակիցներին դարձնել այն, ինչ իրենց կարծիքով՝ «իդեալական» կողակից է համարվում։ Մինչդեռ ամուսնությունը կազմված է երկու մարդկանցից, ովքեր գիտակցում են, որ երկուսն էլ անկատար են և թերություններ ունեն, սակայն կարող են «շարունակել համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը