Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/12 էջ 26–27
  • Ո՞վ կարող է փոխել այս աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ կարող է փոխել այս աշխարհը
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ են պնդում շատ ազգեր
  • Ինչ է սովորեցնում Աստվածաշունչը
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Աստծու Թագավորությունը
    2013 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 7/12 էջ 26–27

Աստվածաշնչի տեսակետը

Ո՞վ կարող է փոխել այս աշխարհը

«Մարդիկ իրենց հուզող հարցերի պատասխանները ակնկալում են ստանալ իրենց ղեկավարներից։ Նրանք ուզում են, որ խնդիրները լուծվեն, ոչ թե անբավարար ջանքեր թափվեն և արդարացումներ բերվեն» (ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆ)։

ՄԵՆՔ ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում», ինչպես գրված է Աստվածաշնչում (2 Տիմոթեոս 3։1)։ Լրատվական միջոցները անդադար տեղեկություններ են հայտնում պատերազմների, ահաբեկչական հարձակումների, տնտեսական պայքարի և շրջակա միջավայրի մոտալուտ կործանման մասին։

Որևէ հույս կա՞, որ իրավիճակը կբարելավվի։ Կարո՞ղ են մարդկային կառավարությունները լուծել աշխարհի խնդիրները։ Իսկ միգուցե պետք է մեկ ուրիշ տեղ դիմենք օգնության համար։

Ի՞նչ են պնդում շատ ազգեր

Շատ ազգեր պնդում են, թե ունեն Աստծու աջակցությունը։ Օրինակ՝ հավատարմության երդման ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում է, որ ինքը «մեկ ազգ է, որն ունի Աստծու աջակցությունը», և այդ երկրի մետաղադրամների ու թղթադրամների վրա գրված է. «Մենք ապավինում ենք Աստծուն»։

Ինչ խոսք, Միացյալ Նահանգներում ապրող շատ մարդիկ անգամ չեն էլ հավատում Աստծու գոյությանը, և պարագան նույնն է նաև այլ երկրներում, որոնք պնդում են, թե ունեն Աստծու աջակցությունը։ Նույնիսկ նրանք, ովքեր իսկապես հավատում են Աստծուն, տարբեր տեսակետներ ունեն այն հարցի վերաբերյալ, թե ինչ չափով է Աստված միջամտում մարդկանց գործերին։

● Ոմանք ասում են, որ Աստված բացարձակապես անտարբեր է և մարդիկ են ղեկավարում։

● Ուրիշներն էլ ասում են, որ Աստված մարդկային կառավարությունների միջոցով է գործում և կարող է օրհնել աշխարհը փոխելու նրանց ջանքերը։

Այս երկու տեսակետներից ո՞րն է համապատասխանում քո տեսակետին։

Նկատի առնենք հետևյալը։ Եթե առաջին տարբերակն է ճիշտ, ուրեմն մենք խղճուկ վիճակում ենք։ Իսկ եթե երկրորդն է ճիշտ, այդ դեպքում ինքներս մեզ պետք է հարցնենք. «Աստված մի ազգին մեկ ուրիշից առավե՞լ է համարում։ Եթե երկու ազգ պատերազմում են իրար դեմ, և երկուսն էլ ջերմեռանդորեն աղոթում են հաղթանակի համար, ո՞ւմ կողմն է Աստված դիրք բռնում»։ Հնարավո՞ր է, որ նա ոչ մեկի կողմն էլ դիրք չբռնի։

Ինչ է սովորեցնում Աստվածաշունչը

1. Մարդը չի ստեղծվել իշխելու կարողությամբ։ Աստվածաշունչն ասում է. «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։ Պատմությունը հաստատում է այս խոսքերի ճշմարտացիությունը։ Մարդկային կառավարությունը աշխարհը չի բարեփոխել, նույնիսկ եթե ղեկավարները վեհ գաղափարներ և լավագույն մտադրություններ են ունեցել։ Հակառակը՝ փաստվել է, որ «մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։

2. Աստված անտարբեր չէ մեր հանդեպ։ Նա անտեղյակ չէ մեր իրավիճակից և ոչ էլ անտարբեր է այն բանի հանդեպ, ինչ մեզ հետ պատահում է։ Ավելին, նա քայլեր է ձեռնարկելու մեզ օգնելու։ Ինչպե՞ս։ Իր Թագավորության միջոցով, որը «երբեք չի ավերվելու» (Դանիել 2։44)։

3. Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է։ Դա այն նույն Թագավորությունն է, որի մասին միլիոնավոր ազնվասիրտ մարդիկ նշում են «Հայր մեր» աղոթքում։ Այդ աղոթքը ասելիս նրանք Աստծուն խնդրում են. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Ուշադրություն դարձրու, որ Աստծու Թագավորությունը միայն երկնքին չի վերաբերում։ Այն նաև իրագործելու է Աստծու կամքը երկրի վրա։

4. Իր Թագավորության միջոցով Աստված կարող է փոխել և կփոխի այս աշխարհը։ Եթե չես հավատում այս պնդմանը, նկատի առ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։

● Աստված կատարյալ սկիզբ դրեց մարդկության համար խաղաղ պայմաններում (Ծննդոց 1։27–31)։

● Չնայած գլոբալ խնդիրներին՝ Աստված չի լքել մեզ և չի մոռացել երկրի առնչությամբ իր սկզբնական նպատակը (Սաղմոս 37։11, 29)։

● Աստված արդեն քայլեր ձեռնարկել է, որպեսզի մեր երկիրը և մարդկությունը կրկին լինեն այն պայմաններում, որ նա ի սկզբանե ստեղծել էր (Հովհաննես 3։16)։

Կցանկանա՞ս ավելի շատ բան իմանալ Աստծու Թագավորության մասին, և թե ինչպես է այն փոխելու այս աշխարհը։ Այս ամսագրի հրատարակիչները՝ Եհովայի վկաները, սիրով կօգնեն քեզ։ Հաջորդ անգամ, երբ նրանք այցելեն քեզ, կարող ես տալ հետևյալ հարցերը։

● Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։

● Ի՞նչ փոփոխություններ է այն կատարելու։

● Ե՞րբ և ինչպե՞ս է Աստծու Թագավորությունը անելու այդ փոփոխությունները։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

● Ինչո՞ւ մարդկային կառավարությունները չեն կարող բարեփոխել այս աշխարհը (Երեմիա 10։23)։

● Ինչպե՞ս է Աստված ցույց տվել, որ անտարբեր չէ մեր հանդեպ (Հովհաննես 3։16)։

● Ի՞նչ է իրագործելու Աստծու Թագավորությունը երկրի և մարդկության առնչությամբ (Սաղմոս 37։11, 29)։

[մերբերում 27-րդ էջի վրա]

Կարո՞ղ են արդյոք մարդկային կառավարությունները լուծել աշխարհի խնդիրները, թե՞ օգնության համար մեկ ուրիշ տեղ պետք է դիմել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը