Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 11/13 էջ 16
  • «Միշտ խնջույքի» մե՞ջ ես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Միշտ խնջույքի» մե՞ջ ես
  • 2013 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Մատթեոս 6:34. «Մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Ապրեք՝ մտածելով վաղվա օրվա մասին
    2007 Դիտարան
  • 4 Հույս
    2022 Արթնացե՛ք
  • Աստվածաշունչը կարող է օգնել ձեզ ուրախություն գտնել
    2005 Դիտարան
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 11/13 էջ 16

«Միշտ խնջույքի» մե՞ջ ես

«Հարստահարվածի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է» (Առակներ 15։15)։

Ի՞ՆՉ են նշանակում այս խոսքերը։ Դրանք վերաբերում են անհատի մտային և էմոցիոնալ վիճակին։ «Հարստահարվածը»՝ վշտահար, ընկճված մարդը, շարունակ մտածում է բացասական բաների մասին. մի մտավիճակ, որի պատճառով նրա օրերը դառնում են «վատ» կամ մռայլ։ Հակառակ դրան՝ «ուրախ սիրտ ունեցողը» ձգտում է կենտրոնանալ դրական բաների վրա. այսպիսի վերաբերմունքը նպաստում է, որ անհատը ունենա ներքին ուրախություն, ասես «միշտ խնջույքի մեջ է»։

Մենք բոլորս ունենք խնդիրներ, և դա ինչ-որ չափով գուցե խլի մեր ուրախությունը։ Սակայն դժվարին ժամանակներում մեր ուրախությունը պահպանելու համար կարող ենք որոշակի քայլեր ձեռնարկել։ Տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։

  • Թույլ մի տուր, որ վաղվա հոգսը ծանրություն դառնա քեզ համար այսօր։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին. վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Կարիք չկա ամեն օրվա բերած խնդիրներին ավելացնել նորերը» (Մատթեոս 6։34, Good News Translation)։

  • Ձգտիր կենտրոնանալ քեզ հետ եղած լավ բաների վրա։ Երբ ընկճված ես լինում, կարող ես այդպիսի լավ բաների ցուցակ կազմել և մտածել դրանց շուրջ։ Նաև շարունակ մի մտածիր անցյալի սխալների կամ քո գործած վատ արարքների մասին։ Դասեր քաղիր դրանցից և առաջ նայիր։ Վարվիր վարորդի նման, որը հետին տեսանելիության հայելու մեջ նայում է ընդամենը մի պահ և ոչ թե շարունակ։ Նաև հիշիր, որ «[Աստված] իսկապես ներում է մարդկանց» (Սաղմոս 130։4)։

  • Երբ մտահոգությունները ճնշում են սիրտդ, զրուցիր այնպիսի մարդու հետ, ով կարող է ոգևորել քեզ։ Առակներ 12։25-ում ասվում է, որ «անհանգստությունը ընկճում է» մեր սիրտը, «բայց բարի խոսքը ուրախացնում է այն»։ «Բարի խոսք» կարող է ասել մեր ընտանիքի անդամը կամ վստահելի ընկերը, մեկը, ով ծաղրող կամ վատատես չէ, այլ «սիրում է ամեն ժամանակ» (Առակներ 17։17)։

Աստվածաշնչում գրված իմաստուն խոսքերը շատերին են օգնել կյանքում ուրախություն գտնելու անգամ դժվար ժամանակներում։ Թող որ այդ արժեքավոր խոսքերը օգնեն նաև քեզ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը