Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g22 № 1 էջ 13–15
  • 4 Հույս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 4 Հույս
  • 2022 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ
  • Կարևոր է իմանալ
  • Ի՞նչ կարող եք անել հիմա
  • Աստվածաշունչը իրական հույս է տալիս
  • Որտե՞ղ գտնեմ հույս
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Աստվածաշունչը հույս է տալիս
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Աստվածաշունչը հույս է տալիս
    Վայելիր կյանքը հավիտյան. ծանոթություն աստվածաշնչյան դասընթացին
  • Հույսի շող՝ 2024 թվականին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
Ավելին
2022 Արթնացե՛ք
g22 № 1 էջ 13–15
Ծաղկամանի կողքին բաց Աստվածաշունչ է

ԱՇԽԱՐՀԸ ՔԱՈՍԻ ՄԵՋ Է

4 | Հույս

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Աշխարհում տիրող իրավիճակի պատճառով առաջացած անհանգստությունը կարող է ազդել մարդկանց ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վրա։ Դրա հետևանքով շատերն անհույս իրավիճակում են հայտնվում։ Իսկ դա ինչպե՞ս է դրսևորվում։

  • Ոմանք անգամ չեն էլ ուզում մտածել ապագայի մասին։

  • Ուրիշներն էլ փորձում են ալկոհոլի և թմրադեղերի միջոցով մոռացության տալ իրենց անհանգստությունները։

  • Մյուսներն էլ կարծում են, որ ավելի լավ է մահանալ, քան ապրել։ Նրանք ասում են. «Ի՞նչ իմաստ ունի ապրելը»։

Կարևոր է իմանալ

  • Որոշ խնդիրներ, որոնց բախվում եք, միգուցե ժամանակավոր լինեն և նույնիսկ անսպասելիորեն լավ լուծում ստանան։

  • Անգամ եթե ձեր հանգամանքները չեն փոխվում, կարող եք որոշ քայլեր ձեռնարկել, որոնք ձեզ դիմանալու ուժ կտան։

  • Աստվածաշունչը հույս է տալիս, որ մարդկության խնդիրները մեկընդմիշտ վերանալու են։

Ի՞նչ կարող եք անել հիմա

Աստվածաշնչում ասվում է. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթեոս 6։34)։

Մտածեք տվյա՛լ օրվա խնդիրները լուծելու մասին։ Թույլ մի՛ տվեք, որ վաղվա մտահոգությունները խանգարեն ձեզ կատարել ամենօրյա գործերը։

Եթե մտահոգվեք այնպիսի բաների մասին, որոնք հնարավոր է՝ տեղի չունենան, ձեր սթրեսը միայն կավելանա, իսկ լավ ապագա ունենալու հույսը կմարի։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ. Օգտակար առաջարկներ

ԿԵՆՏՐՈՆԱՑԵՔ ԴՐԱԿԱՆ ԲԱՆԵՐԻ ՎՐԱ

Մի կին գոհ և ուրախ նայում է պատուհանից

Աստվածաշնչում ասվում է. «Հարստահարվածի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է» (Առակներ 15։15)։ Բացասական տրամադրվածությունը կարող է խանգարել, որ տեսնեք ձեր խնդրի լուծումը, իսկ դրական տրամադրվածությունը, ընդհակառակը, կարող է օգնել, որ միջոցներ գտնեք լուծելու այն։

  • Շատ մի՛ դիտեք լուրեր։

  • Օրվա վերջում երկու կամ երեք բաների մասին մտածեք, որոնց համար շնորհակալ եք։

  • Կազմեք ցուցակ և նշեք միայն այն գործերը, որոնք պետք է անեք այդ օրը։ Դժվար գործերը ծրագրեք մաս-մաս անել, որպեսզի օրվա վերջում տեսնեք ձեր աշխատանքի արդյունքը։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՔ

Տարիքով մի մարդ հավաստիացնող խոսքեր է ասում իրենից երիտասարդ մի տղամարդու

Աստվածաշնչում ասվում է. «Մեկուսացող մարդը.... ամեն տեսակ իմաստության դեմ է դուրս գալիս» (Առակներ 18։1)։ Խոր փոսից չեք կարող ինքնուրույն դուրս գալ. ինչ-որ մեկը պետք է ձեռք մեկնի։

  • Օգնության համար դիմեք ձեր ընտանիքի անդամներին և ընկերներին։

  • Նաև մտածեք, թե դուք ինչ կարող եք անել նրանց օգնելու համար։ Այդ դեպքում ձեր խնդիրներին ճիշտ տեսանկյունից կնայեք։

  • Եթե հուսալքվել եք և այլևս չեք ուզում ապրել, գուցե հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Երբեմն ընկճվածությունը կարող է այնպիսի հիվանդության ախտանիշ լինել, ինչպիսին դեպրեսիան է, որից շատ մարդիկ բուժում ստանալու շնորհիվ ապաքինվել են։a

a «Արթնացե՛ք»-ը բուժման որևէ ձև չի խրախուսում

Աստվածաշունչը իրական հույս է տալիս

Հնում ապրած մի սաղմոսերգու իր աղոթքում ասաց. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։ Տեսնենք, թե այս համեմատությունն ինչու է տեղին։

Մթության մեջ ճրագի օգնությամբ կողմնորոշվում ենք, թե որ ուղղությամբ քայլենք։ Նմանապես դժվար որոշումներ կայացնելիս Աստվածաշնչում տեղ գտած գործնական խորհուրդները ուղղորդում են մեր քայլերը։

Լույսը կարող է տեսանելի դարձնել մեր ճանապարհը և ցույց տալ, թե ինչ կա հեռվում։ Նույն ձևով էլ Աստվածաշունչը մեզ կարող է օգնել, որ տեսնենք, թե ինչպիսին կլինի ապագան։

Աստվածաշունչը սուրբ գիրք է, որից ոչ միայն իմանում ենք մարդկության պատմությունը արարչագործության հենց սկզբից, այլև տեղեկանում ենք, թե ինչ հրաշալի ապագա է մեզ սպասում։ Այն պատասխանում է հետևյալ հարցերին։

Ինչպե՞ս

Ինչպե՞ս սկսվեց տառապանքը։ Աստվածաշնչում ասվում է, որ «մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։

Ինչո՞ւ

Ինչո՞ւ մարդկային ղեկավարներին չի հաջողվել լուծել մեր խնդիրները։ Աստվածաշնչում ասվում է, որ «քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։ Աշխարհի ներկայիս վիճակը դա է փաստում։

Ի՞նչ

Ի՞նչ է Աստված անելու իրավիճակը շտկելու համար։ Աստվածաշունչը հայտնում է, որ «նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։

Դրվագ «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութից։ Կինը Աստվածաշնչից մի միտք է ցույց տալիս իր ամուսնուն

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ։ Դիտեք «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը