Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 12/14 էջ 7
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Իսրայել, Հորդանան և Պաղեստին
  • Գերմանիա
  • Մեծ Բրիտանիա
  • Լատինական Ամերիկա և Կարիբյան Կղզիներ
2014 Արթնացե՛ք
g 12/14 էջ 7

ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Իսրայել, Հորդանան և Պաղեստին

Մեռյալ ծով

Ամեն տարի Մեռյալ ծովի մակարդակը իջնում է մոտ մեկ մետրով։ Ոմանք անհանգստանում են, որ մինչև 2050 թվականը Մեռյալ ծովը կարող է ամբողջությամբ ցամաքել։ Երեք երկրների պետական մարմինները փորձում են լուծում գտնել։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ Կարմիր ծովից ջուր վերցվի և աղազրկվի բնակչության օգտագործման համար, իսկ այդ պրոցեսից հետո մնացած աղաջուրը խողովակներով լցվի Մեռյալ ծով։ Քննադատներն ասում են, որ այդ ծրագրի իրագործման դեպքում կվնասվի Մեռյալ ծովի յուրօրինակ էկոհամակարգը։

Գերմանիա

Շտապօգնության մեքենա

Սուրբ Ծննդյան օրը սրտամկանի ինֆարկտի պատճառով մոտ 30 տոկոսով ավելի շատ մարդիկ են տեղափոխվում հիվանդանոց, քան տարվա մյուս օրերին՝ համաձայն ապահովագրական մի ընկերության ուսումնասիրության։ Ընկերությունը նշում է, որ հիմնական պատճառն այն է, որ այդ ժամանակ մարդիկ մեծ սթրես են ապրում Սուրբ Ծննդյան նվերներ գնելու և հարազատների ու ընկերների ունեցած չափազանց մեծ ակնկալիքների պատճառով։

Մեծ Բրիտանիա

Ծեր երկփեղկ կակղամորթի ծաղրանկարը

Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ 2006-ին մահացած իսլանդական երկփեղկ կակղամորթը իրականում 507 տարեկան էր և ոչ թե մոտ 405, ինչպես կարծում էին նախկինում։ Եղած տվյալների համաձայն՝ նա ամենաերկար ապրած կենդանին էa։ Կաղկամորթը մահացել էր, երբ գիտնականները սառեցրել էին նրան՝ իրենց լաբորատորիա տեղափոխելու նպատակով։

Լատինական Ամերիկա և Կարիբյան Կղզիներ

Այս տարվա սկզբին Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացված գագաթնաժողովին Լատինամերիկյան և կարիբյան պետությունների միության 33 անդամ-երկրները իրենց տարածքները հռչակել են «խաղաղության գոտի» և համաձայնության են եկել, որ հակամարտությունները կլուծեն խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի կիրառման։ Գագաթնաժողովին ներկա էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։

a Այստեղ «ամենաերկար ապրած կենդանի» արտահայտությունը չի վերաբերում գաղութային օրգանիզմներին, օրինակ՝ կորալներին, որոնք ապրում են հազարավոր տարիներ, ինչպես կարծում են մասնագետները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը