Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 3
  • Առաջին տղամարդն ու կինը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Առաջին տղամարդն ու կինը
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Աստված ստեղծում է առաջին տղամարդուն և կնոջը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Վերջին թշնամին՝ մահը, կոչնչացվի
    2014 Դիտարան
  • Եթե Ադամը կատարյալ էր, ինչպե՞ս կարող էր մեղք գործել
    2008 Դիտարան
  • Դաս ունենք քաղելու առաջին մարդկային զույգից
    2000 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 3

Պատմություն 3

Առաջին տղամարդն ու կինը

Ի՞ՆՉՆ է փոխված այս նկարում։ Այո՛, այստեղ մարդկանց ենք տեսնում՝ առաջին տղամարդուն ու կնոջը։ Ո՞վ ստեղծեց նրանց. Աստված։ Գիտե՞ս, թե ի՛նչ է նրա անունը. Եհովա։ Իսկ տղամարդն ու կինը կոչվեցին Ադամ ու Եվա։

Իսկ այժմ տեսնենք, թե Եհովա Աստված ինչպես ստեղծեց Ադամին։ Նա վերցրեց հողի փոշին ու դրանից մի կատարյալ, մարդկային մարմին շինեց։ Ապա մարդու քթի մեջ օդ փչեց, ու Ադամը կենդանացավ։

Եհովա Աստված հանձնարարություն տվեց Ադամին. նա պետք է անուններ դներ կենդանիներին։ Ադամը, հավանաբար, երկար ժամանակ հետևում էր այդ կենդանիներին, որպեսզի համապատասխան անուններ ընտրեր նրանց համար։ Սակայն, մինչ նա այդ գործով էր զբաղված, հանկարծ ինչ–​որ բան նկատեց։ Գիտե՞ս, թե ինչ։

Բոլոր կենդանիներն ունեին իրենց զույգերը։ Կային հայրիկ–​փղեր ու մայրիկ–​փղեր, հայրիկ–​առյուծներ ու մայրիկ–​առյուծներ։ Միայն Ադամը զույգ չուներ։ Ուստի, Եհովան խորը քուն բերեց Ադամի վրա ու վերցրեց նրա կողոսկրերից մեկը։ Այդ կողոսկրից նա մի կին շինեց Ադամի համար, ու նա դարձավ առաջին մարդու կողակիցը։

Ի՜նչ երջանիկ էր Ադամը։ Պատկերացրու, թե ինչ ուրախ էր նաև Եվան, որ այսպիսի գեղեցիկ պարտեզում պիտի ապրեր։ Հիմա նրանք կարող էին զավակներ ունենալ ու միասին երջանիկ ապրել։

Աստված ցանկանում էր, որ Ադամն ու Եվան հավիտյա՛ն ապրեին։ Նա նաև կամենում էր, որ նրանք ամբողջ երկիրը Եդեմի պարտեզի նման գեղեցիկ մի վայրի վերածեին։ Խորհելով այս մասին՝ հավանաբար, ինչ երջանիկ էին իրենց զգում Ադամն ու Եվան՝ պատկերացնելով իրենց այդ աշխատանքը կատարողի դերում։ Իսկ դու չէի՞ր ցանկանա մասնակցել երկիրը հիասքանչ պարտեզի վերածելու այս գործին։ Բայց Ադամի ու Եվայի ուրախությունը երկար չտևեց։ Եկ տեսնենք, թե ինչո՞ւ։

Սաղմոս 83։18; Ծննդոց 1։26–31; 2։7–25։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը