Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 64
  • Ներողամտության դաս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ներողամտության դաս
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու է անհրաժեշտ ներել
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ինչո՞ւ է հարկավոր ներել
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան»
    2013 Դիտարան
  • Նրանք «հետևում են Գառանը»
    2009 Դիտարան
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 64

Գլուխ 64

Ներողամտության դաս

ԱԿՆԵՐԵՎԱԲԱՐ, Հիսուսն իր աշակերտների հետ դեռ գտնվում է Կափառնայումի տանը։ Նա քննարկել էր նրանց հետ, թե ինչպես հարթել եղբայրների միջև ծագած խնդիրները, ուստի Պետրոսը հարցնում է. «Տե՛ր, եթե իմ եղբայրը մեղք գործի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան»։ Քանի որ հրեա կրոնական ուսուցիչներն ասում էին, որ կարելի է ներում շնորհել երեք անգամ, Պետրոսը հավանաբար կարծում է, որ ասելով «մինչև յոթ անգամ»՝ նա առատաձեռնություն է ցույց տալիս։

Սակայն հաշվելու միտքն արդեն ինքնին սխալ է։ Հիսուսը ուղղում է Պետրոսին. «Ասում եմ քեզ. ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ»։ Այդպիսով նա ցույց է տալիս, որ Պետրոսը իր եղբորը ներելու հարցում սահմաններ չպետք է դնի։

Որպեսզի աշակերտները հասկանան, որ պարտավոր են ներել, Հիսուսը մի առակ է պատմում։ Առակը մի թագավորի մասին է, որը ցանկանում է իր ծառաների հետ հաշիվները փակել։ Նրա մոտ են բերում ծառաներից մեկին, որը հսկայական գումար է պարտք թագավորին՝ 60 000 000 դինար։ Այդ ծառան բացարձակապես հնար չունի վճարելու իր պարտքը։ Ուստի, ինչպես ասում է Հիսուսը, թագավորը հրամայում է, որ նա, իր կինը և երեխաները վաճառվեն, ու այդպիսով պարտքը վճարվի։

Դա լսելով՝ ծառան տիրոջ ոտքերն է ընկնում և աղաչում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդեպ, և ես բոլորը կվճարեմ քեզ»։

Խղճալով նրան՝ տերը ողորմածաբար չեղյալ է համարում ծառայի հսկայական պարտքը։ Սակայն, ինչպես շարունակում է Հիսուսը, դրանից անմիջապես հետո այդ ծառան գտնում է իր ծառայակիցներից մեկին, որն ընդամենը 100 դինար է պարտք իրեն։ Նա բռնում է ծառայի կոկորդից և սկսում խեղդել նրան՝ ասելով. «Վճարի՛ր, ինչ որ պարտք ես»։

Բայց ծառայակիցը փող չունի։ Ուստի նա ընկնում է այն ծառայի ոտքերը, ում պարտք է, և աղերսում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդեպ, և ես կվճարեմ քեզ»։ Ի տարբերություն իր տիրոջ՝ ծառան ողորմած չէ, և նա բանտ է գցում իր ծառայակցին։

Այնուհետև Հիսուսը ասում է, որ երբ մյուս ծառաները տեսնում են կատարվածը, գնում և պատմում են տիրոջը։ Տերը զայրացած կանչում է ծառային։ «Չա՛ր ծառա,— ասում է նա,— ես այն ամբողջ պարտքը չեղյալ համարեցի քեզ, երբ դու աղաչեցիր ինձ։ Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմած լինեիր քո ծառայակցի հանդեպ, ինչպես որ ես ողորմած եղա քո հանդեպ»։ Եվ բարկանալով՝ տերը անողորմ ծառային տալիս է բանտապահներին, մինչև որ նա վճարի իր ամբողջ պարտքը։

Ապա Հիսուսը եզրափակում է. «Նույն ձևով էլ իմ երկնային Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզանից ամեն մեկը իր եղբորը սրտանց չների»։

Ներողամտության ինչպիսի՜ դաս։ Աստված ներել է մեր մեղքերի հսկայական պարտքը, և դրա հետ համեմատած՝ քրիստոնյա եղբոր կողմից մեր հանդեպ կատարված սխալը իսկապես փոքր է։ Ավելին, Եհովա Աստված հազարավոր անգամներ ներում է մեզ։ Հաճախ մենք նույնիսկ չենք էլ իմանում, որ նրա դեմ մեղք ենք գործում։ Ուստի չե՞նք կարող ներել մեր եղբորը ընդամենը մի քանի անգամ, թեև գանգատվելու հիմնավոր պատճառներ ունենք։ Հիշիր, որ ինչպես Հիսուսը սովորեցրեց Լեռան քարոզում, Աստված կների «մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին»։ Մատթեոս 18:21–35; 6:12; Կողոսացիներ 3:13։

▪ Ինչո՞ւ է Պետրոսը եղբորը ներելու մասին հարց տալիս, և ինչո՞ւ է նա կարծում, թե յոթ անգամ ներելը առատաձեռնության դրսևորում է։

▪ Ինչպե՞ս է թագավորը արձագանքում իր ծառայի աղերսանքին, և ի հակադրություն նրա՝ ինչպե՞ս է վարվում այդ ծառան։

▪ Ի՞նչ ենք սովորում Հիսուսի առակից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը