Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yp2 գլ. 34 էջ 282–288
  • Ինչո՞ւ արժե ապրել Աստվածաշնչի չափանիշներով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ արժե ապրել Աստվածաշնչի չափանիշներով
  • Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նայիր իրականության աչքերին
  • «Զսպաշապի՞կ», թե՞ «ամրագոտի»
  • Ինչո՞ւ արժե ապրել Աստվածաշնչի չափանիշներով
    2008 Արթնացե՛ք
  • Արդյոք սեքսը կմտերմացնի՞ մեզ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ծառայիր Եհովային՝ նրա բարձր չափանիշների համաձայն
    Ապրիր՝ քո մտքում պահելով Եհովայի օրը
  • Ինչո՞ւ մաքուր մնալ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
Ավելին
Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
yp2 գլ. 34 էջ 282–288

ԳԼՈՒԽ 34

Ինչո՞ւ արժե ապրել Աստվածաշնչի չափանիշներով

Պատկերացրու, որ դպրոցի ճաշարանում երկու աղջիկների հետ ճաշում ես։ Նրանցից մեկը ուշադիր նայում է մի տղայի, որը նոր է տեղափոխվել իրենց դպրոց։

«Գիտե՞ս, նա իրոք հավանում է քեզ,— ասում է առաջին աղջիկը,— ես նույնիսկ կասեի, որ նա աչք չի կտրում քեզնից, տե՛ս, սիրահարված աչքերով քեզ է նայում»։

«Եվ գիտե՞ս ինչ,— շշնջում է երկրորդ աղջիկը՝ թեքվելով դեպի քեզ,— նա ազատ է»։

Դու գիտես, որ նա ազատ է, քանի որ քեզ հրավիրել էր իրենց տուն՝ հավաքույթի։ Դու հրաժարվեցիր, բայց մտածում էիր. «Ի՞նչ կլիներ, եթե ընդունեի նրա հրավերը»։

Այդ պահին առաջին աղջիկն ասում է.

«Ափսո՜ս, ընկեր ունեմ, մի րոպե նույնիսկ չէի մտածի նրա ընկերուհին դառնալու համար»։

Հետո զարմացած նայում է քեզ։ Արդեն գիտես, թե ինչ է ասելու։

«Ինչո՞ւ ընկեր չունես»։

Դու սպասում էիր այդ հարցին։ Իրականում, կցանկանայիր ընկեր ունենալ։ Սակայն քեզ ասել են, որ նախքան ինչ-որ մեկի հետ ժամադրվելը լավ կլինի սպասես, մինչև որ պատրաստ լինես ամուսնանալու։ Գուցե պատճառը...

«Կրոնդ է պատճառը, չէ՞»,— ասում է երկրորդ աղջիկը։

«Ի՞նչ է, մտքե՞րս է կարդում»,— մտածում ես դու։

«Միշտ ասում ես՝ Աստվածաշունչը, Աստվածաշունչը,— ծաղրանքով ասում է առաջին աղջիկը,— ինչո՞ւ չես կարող մի քիչ զվարճանալ»։

ԵՐԲԵՎԷ քեզ ծաղրե՞լ են Աստվածաշնչի չափանիշներով ապրելու համար։ Եթե այո, ապա թերևս մտածել ես, որ ինչ-որ բանից զրկված ես։ Դեբորա անունով մի աղջիկ այդպես էր զգում։ Նա ասում է. «Աստվածաշնչի չափանիշներն ասես սահմանափակում էին ազատությունս։ Դասընկերներիս ազատ ապրելակերպը գրավում էր ինձ»։

Նայիր իրականության աչքերին

Ոմանք սովորում են իրենց սխալներից։ Բայց փորձը միշտ չէ, որ լավ ուսուցիչ է։ Թե՛ Աստվածաշունչը, թե՛ առողջ դատողությունը հուշում են, որ ավելի լավ է ուրիշների սխալներից սովորել։ Դրանում համոզվեց նաև սաղմոսերգու Ասափը։ Նրա կյանքում եղավ մի պահ, երբ նա մտածեց, թե Աստծու չափանիշները սահմանափակող են։ Սակայն երբ լրջորեն խորհրդածեց, թե ինչ է լինում նրանց, ովքեր շեղվում են ճիշտ ուղուց, նրա աչքերն ասես բացվեցին։ Ավելի ուշ Ասափը հասկացավ, որ նրանք «սայթաքուն տեղում» են կանգնած (Սաղմոս 73։18)։

Ի մտի ունենալով Ասափի օրինակը՝ քննենք տարբեր երկրներից մի քանի երիտասարդների խոսքերը, ովքեր մի որոշ ժամանակով դադարել են Աստվածաշնչի չափանիշներով առաջնորդվելուց։ Նրանք մինչամուսնական սեռական հարաբերություն են ունեցել։ Տեսնենք, թե ինչ են ասում։

● Ի՞նչ գործոններ են ազդել քո մտածելակերպի և գործերի վրա։

Դեբորա. «Դպրոցում բոլորը ընկեր ունեին և կարծես երջանիկ էին։ Երբ նրանց հետ ժամանակ էի անցկացնում և տեսնում էի, որ համբուրվում ու գրկախառնվում են, նախանձով էի լցվում և ինձ միայնակ զգում։ Հաճախ ժամերով երազում էի մի տղայի մասին, որին հավանում էի։ Դա մեծացրեց նրա հետ լինելու իմ ցանկությունը»։

Մայք. «Ես կարդում էի այնպիսի նյութեր և դիտում էի այնպիսի հաղորդումներ, որոնցում գովաբանվում էր սեքսը։ Ընկերներիս հետ սեքսի մասին խոսելն ավելի էր գրգռում հետաքրքրությունս։ Եվ երբ ընկերուհուս հետ մենակ էի լինում, մտածում էի, որ կարող եմ ֆիզիկական հպումներ թույլ տալ՝ առանց սեռական հարաբերություն ունենալու, և ցանկացած պահի կանգ առնել»։

Էնդրյու. «Ես պոռնկագրություն դիտելու սովորություն ունեի։ Սկսեցի շատ ալկոհոլ օգտագործել, մասնակցել հավաքույթների նրանց հետ, ովքեր գրեթե չէին հարգում Աստվածաշնչի չափանիշները»։

Թրեյսի. «Գիտեի, որ մինչամուսնական սեքսը սխալ է, բայց չէի ատում դա։ Ես չէի պատրաստվում սեռական հարաբերություն ունենալ մինչև ամուսնանալը, սակայն զգացմունքներս իշխեցին մտքերիս վրա։ Մի որոշ ժամանակ խիղճս անզգայացած էր և մեղավորության զգացում չէի ունենում»։

● Քո ապրելակերպը ուրախություն պատճառո՞ւմ էր քեզ։

Դեբորա. «Սկզբում ազատության հաճելի և ուժգին զգացում ունեի և ուրախ էի, որ նմանվում եմ հասակակիցներիս։ Սակայն այդ զգացումները շուտ անցան։ Սկսեցի ինձ պղծված զգալ, կորցրել էի մաքրությունս ու լցվել դատարկության զգացումով։ Շատ էի ափսոսում, որ կորցրել էի կուսությունս, որն այլևս չեմ կարող հետ բերել»։

Էնդրյու. «Գնալով ավելի հեշտ էր դառնում սխալ ցանկություններս բավարարելը։ Բայց միևնույն ժամանակ մեղավորության զգացումը պատել էր ինձ։ Ինքս ինձնից հիասթափվել էի»։

Թրեյսի. «Անբարոյությունը կործանեց երիտասարդությունս։ Կարծում էի, թե ես ու ընկերս երջանիկ կլինենք։ Բայց մենք միայն ցավ, տառապանք ու վիշտ պատճառեցինք իրար։ Ես ամեն գիշեր հեկեկում էի անկողնուս մեջ և մտածում՝ երանի՜ ամեն բան Եհովայի ասածով արած լինեի»։

Մայք. «Կարծես ինչ-որ բան կոտրվել էր իմ մեջ։ Փորձում էի անտեսել այն, թե ինչ ազդեցություն էին թողնում ուրիշների վրա իմ արարքները, բայց չէի կարողանում։ Ես ցավ էի զգում՝ գիտակցելով, որ հաճույքներ փնտրելով ուրիշներին ցավ եմ պատճառում»։

● Ի՞նչ խորհուրդ կտաս այն երիտասարդներին, որոնք մտածում են, թե Աստվածաշնչի չափանիշները սահմանափակող են։

Թրեյսի. «Ապրիր Եհովայի չափանիշներով և ընկերակցիր նրանց հետ, ովքեր նույն ապրելակերպն ունեն։ Այդպես երջանիկ կլինես»։

Դեբորա. «Հիշիր, որ կարևորը միայն դու և քո ցանկությունները չեն։ Քո գործերը անդրադառնում են ուրիշների վրա։ Եթե արհամարհես Աստծու խորհուրդները, ինքդ քեզ կվնասես»։

Էնդրյու. «Քանի դեռ անփորձ ես, մտածում ես, թե հասակակիցներիդ ապրելակերպը գրավիչ է։ Սակայն նրանց հայացքները կազդեն քեզ վրա։ Ուստի իմաստուն ձևով ընկերներ ընտրիր։ Վստահիր Եհովային և պաշտպանված կլինես շատ ցավերից»։

Մայք. «Եհովայի տված ամենաարժեքավոր պարգևների թվում են քո արժանապատվության զգացումը և մաքրությունը։ Եթե այդ պարգևները դեն նետես միայն այն պատճառով, որ չես կարող տիրապետել ինքդ քեզ, կնշանակի, որ գցում ես քո արժեքը։ Խնդիրներիդ մասին խոսիր ծնողներիդ և ուրիշ հասուն քրիստոնյաների հետ։ Եթե սխալ բան ես արել, պատմիր որևէ մեկին և ուղղիր սխալդ։ Եթե ապրես Եհովային հաճելի ձևով, ապա իսկական խաղաղություն կունենաս»։

«Զսպաշապի՞կ», թե՞ «ամրագոտի»

Եհովան «երջանիկ Աստված» է և ուզում է, որ դու էլ երջանիկ լինես (1 Տիմոթեոս 1։11; Ժողովող 11։9)։ Աստվածաշնչի չափանիշները քո օգտի համար են։ Գուցե մտածես, որ դրանք զսպաշապիկի նման սահմանափակում են ազատությունդ։ Սակայն իրականում այդ չափանիշները ամրագոտու նման կարող են քեզ պաշտպանել վնասից և նույնիսկ կյանքդ փրկել։

Անշուշտ, դու կարող ես վստահել Աստվածաշնչին։ Եթե որոշես ապրել սուրբգրային չափանիշներով, ապա ոչ միայն կուրախացնես Եհովային, այլև ինքդ մեծ օգուտներ կստանաս (Եսայիա 48։17)։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Դու կարող ես լինել Աստծու ընկերը։ Ինչպե՞ս։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ» (Եսայիա 48։17)։

ԱՌԱՋԱՐԿ

Մտածիր, թե ինչպես կարող ես քրոջդ կամ եղբորդ բացատրել, որ աստվածաշնչյան չափանիշներին հետևելը իմաստուն է։ Համոզմունքներիդ մասին խոսելով՝ դու արմատավորում ես ճշմարտությունը քո սրտում։

ԳԻՏԵԻ՞Ր

Եհովայի հետ փոխհարաբերությունները կարելի է վնասել մի քանի րոպեում, սակայն տարիներ կարող են պահանջվել դրանք վերականգնելու համար։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Աստվածաշնչյան չափանիշների իմաստությունը հասկանալու համար ես ․․․․․

Եթե սկսեմ նախանձել նրանց, ովքեր ապրում են այս աշխարհի չափանիշներով, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ չարժե սեփական փորձով համոզվել, որ Աստծու օրենքներին չհնազանդվելը դառը հետևանքներ է բերում։

● Ի՞նչ ես սովորում Դեբորայի, Մայքի, Էնդրյուի և Թրեյսիի խոսքերից։

● Ինչո՞ւ են ոմանք աստվածաշնչյան չափանիշները «զսպաշապիկ» համարում։ Ինչո՞ւ է նման տեսակետը անհիմն։

[մեջբերում 285-րդ էջի վրա]

«Դժվար է, երբ բացահայտվում է քո մեղքը, և դու հանդիմանվում ես։ Բայց ավելի դժվար է, երբ թաքցնում ես այն» (Դոննա)։

[նկարներ 288-րդ էջի վրա]

Աստվածաշնչի չափանիշները ոչ թե սահմանափակում են ազատությունդ, այլ պաշտպանում են քեզ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը