Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yp2 գլ. 35 էջ 289–296
  • Ինչպե՞ս կարող եմ դառնալ Աստծու ընկերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս կարող եմ դառնալ Աստծու ընկերը
  • Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ուսումնասիրության կարևորությունը
  • Աղոթքի կարևորությունը
  • Աստծու ձեռքը քո կյանքում
  • Ինչպե՞ս տնօրինեմ ժամանակս
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչո՞ւ ընկերս այդպես վարվեց ինձ հետ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Պե՞տք է արդյոք մկրտվեմ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Սոդոմի և Գոմորի կործանումը
    2008 Դիտարան
Ավելին
Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
yp2 գլ. 35 էջ 289–296

ԳԼՈՒԽ 35

Ինչպե՞ս կարող եմ դառնալ Աստծու ընկերը

Մեծ փորձության բախվելուց հետո Ջերեմին հասկացավ, թե ինչ է իր համար նշանակում Աստծու հետ ընկերությունը։ Նա պատմում է. «Երբ 12 տարեկան էի, հայրս լքեց մեզ։ Մի գիշեր աղոթում էի անկողնուս մեջ ու աղաչում, որ Եհովան հորս վերադարձնի»։

Հուսահատված՝ Ջերեմին սկսեց Աստվածաշունչ կարդալ։ Երբ հասավ Սաղմոս 10։14-ին, անչափ տպավորվեց։ Այդ համարում Եհովայի մասին գրված է. «Թշվառը՝ որբը, քեզ է հանձնում իրեն։ Դո՛ւ ես դարձել նրա օգնականը»։ Ջերեմին ասում է. «Ես զգացի, որ Եհովան խոսում է ինձ հետ ու հավաստիացնում, որ հիմա նա է իմ օգնականը՝ իմ Հայրը։ Ավելի լավ հայր չէի կարող ունենալ»։

ՀՆԱՐԱՎՈՐ է՝ դու էլ ես եղել Ջերեմիի իրավիճակում։ Իսկ եթե չես եղել, միևնույնն է, Եհովան ուզում է, որ դու իր ընկերը լինես։ Աստվածաշունչն ասում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Մի պահ մտածիր, թե ինչ են նշանակում այս խոսքերը։ Թեև չես տեսնում Եհովային, և նա, ինչ խոսք, քո հասակակիցը չէ, բայց հրավիրում է քեզ դառնալու իր ընկերը։

Սակայն Աստծու ընկերը դառնալու համար ջանքեր պետք է թափես։ Պատկերացրու՝ տանը ծաղիկ ես աճեցնում։ Եթե հոգ չտանես, կանոնավոր չջրես, համապատասխան մթնոլորտ չստեղծես, այն չի աճի և նույնիսկ կթառամի։ Աստծու հետ ընկերություն ստեղծելու համար նույնպես ջանքեր են անհրաժեշտ։ Ինչպե՞ս կարող ես «աճեցնել» այդ ընկերությունը։

Ուսումնասիրության կարևորությունը

Ընկերությունը երկկողմանի հաղորդակցություն է։ Նույնը վերաբերում է նաև Աստծու հետ ընկերությանը։ Աստվածաշունչը կարդալով և ուսումնասիրելով՝ մենք լսում ենք Աստծուն (Սաղմոս 1։2, 3)։

Գուցե ընթերցասեր չես։ Շատ պատանիներ նախընտրում են հեռուստացույց դիտել, խաղալ, ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Բայց Աստծու հետ այլ կերպ հնարավոր չէ ընկերություն հաստատել։ Դու պետք է լսես նրան՝ նրա Խոսքը ուսումնասիրելով։

Մի՛ անհանգստացիր։ Աստվածաշունչ ուսումնասիրելը ծանր բեռ չէ։ Նույնիսկ եթե ընթերցասեր չես, դու կարող ես ուրախություն ստանալ քո ուսումնասիրությունից։ Ինչպե՞ս։ Նախ ժամանակ հատկացրու Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Լիզա անունով մի աղջիկ ասում է. «Ես գրաֆիկ ունեմ։ Ամեն առավոտ օրը սկսում եմ Աստվածաշնչից մեկ գլուխ կարդալով»։ 15-ամյա Մարիան ուրիշ գրաֆիկ ունի։ Նա ասում է. «Ես Աստվածաշնչից մի փոքր հատված կարդում եմ քնելուց առաջ»։

Նախքան Աստվածաշնչի ուսումնասիրության գրաֆիկ կազմելը ծանոթացիր 292-րդ էջի շրջանակին։ Գրի առ, թե երբ կարող ես մոտ 30 րոպե տրամադրել Աստծու Խոսքի ուսումնասիրությանը։

․․․․․

Գրաֆիկ կազմելը դեռ սկիզբն է։ Հենց սկսես Աստվածաշունչ ընթերցել, կտեսնես, որ այն հեքիաթների գիրք չէ։ Թերևս համաձայն կլինես 11-ամյա Ջոնի հետ, որն անկեղծորեն ասաց. «Աստվածաշնչում կան հատվածներ, որ այդքան էլ հետաքրքիր չեն ու դժվարությամբ են ընթերցվում»։ Բայց մի՛ հանձնվիր։ Հիշիր, Աստվածաշնչի ընթերցանությունը առիթ է լսելու Եհովա Աստծուն՝ քո ընկերոջը։ Ի վերջո, քեզնից է կախված, թե որքան հետաքրքիր ու արդյունավետ կլինի ընթերցանությունը։

Աղոթքի կարևորությունը

Աղոթքը զրույց է Աստծու հետ։ Ի՜նչ հրաշալի հնարավորություն է նա պարգևել։ Դու կարող ես խոսել Եհովայի հետ ցանկացած ժամի։ Նա միշտ պատրաստ է լսելու քեզ։ Դեռ ավելին, նա նույնիսկ ուզում է լսել քեզ։ Այդ պատճառով Աստվածաշունչը հորդորում է. «Ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4։6)։

Այս համարը ցույց է տալիս, որ Եհովայի հետ կարող ես խոսել շատ բաների մասին՝ քո խնդիրների, անհանգստությունների։ Կարող ես նաև շատ բաների համար շնորհակալություն հայտնել։ Չէ՞ որ երբ ընկերդ քեզ մի լավ բան է անում, շնորհակալություն ես ասում նրան։ Սակայն ոչ մի ընկեր չի կարող քեզ համար անել այնքան, որքան Եհովան է անում։ Հետևաբար, տեղին է, որ հայտնես քո շնորհակալությունը նրան (Սաղմոս 106։1)։

Գրի առ, թե Եհովային շնորհակալություն հայտնելու ինչ պատճառներ ունես։

․․․․․

Անկասկած, ժամանակ առ ժամանակ կանհանգստանաս ու կմտահոգվես։ Սաղմոս 55։22-ում գրված է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի»։

Նշիր, թե քեզ անհանգստացնող որ խնդրի մասին կուզեիր աղոթել։

․․․․․

Աստծու ձեռքը քո կյանքում

Աստծու հետ ընկերությունը մի առանձնահատկություն էլ ունի։ Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է» (Սաղմոս 34։8)։ Նախքան 34-րդ սաղմոսը գրելը Դավթի կյանքը մի քանի անգամ վտանգի էր ենթարկվել։ Սավուղ թագավորը հրամայել էր սպանել նրան։ Դավիթը փախուստի էր դիմել։ Ավելի ուշ ստիպված եղավ ապաստան գտնել իր թշնամիների՝ փղշտացիների երկրում։ Իսկ երբ դեմ առ դեմ կանգնեց մահվան առաջ, Դավիթն իրեն խելագար ձևացրեց ու հրաշքով փրկվեց (1 Սամուել 21։10–15)։

Բայց Դավիթը չմտածեց, որ իր փրկությունը իր շնորհիվ է ձեռք բերել։ Այդ ամենի մեջ նա տեսավ Եհովայի ձեռքը։ Նույն սաղմոսում նա գրեց. «Ես հարցրի Եհովային, և նա պատասխանեց ինձ, իմ բոլոր երկյուղներից նա ինձ ազատեց» (Սաղմոս 34։4)։ Դավիթն իր կյանքում տեսավ Աստծու ձեռքը, դրա համար էլ կարող էր հորդորել ուրիշներին. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»a։

Կարո՞ղ ես քո կյանքից հիշել մի դեպք, երբ զգացել ես Եհովայի ձեռքն ու հոգատարությունը։ Ներքևում գրիր այդ մասին։ Անպայման չէ, որ դա արտասովոր դեպք լինի։ Հիշիր մի բան, որ ամեն օր կարող է լինել, բայց քեզ համար դա օրհնություն է։

․․․․․

Գուցե ծնողներդ են քեզ սովորեցրել աստվածաշնչյան ճշմարտությունները։ Եթե այդպես է, գնահատիր դա։ Բայց մի՛ մոռացիր, որ պետք է ինքդ փոխհարաբերություններ հաստատես ու ընկերանաս Եհովայի հետ։ Այս գլուխը կօգնի քեզ անելու առաջին քայլը։ Եհովան կօրհնի քո ջանքերը։ Աստվածաշունչն ասում է. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև» (Մատթեոս 7։7)։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 38-ՐԴ ԵՎ 39-ՐԴ ԳԼՈՒԽՆԵՐՈՒՄ։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Դժվարանո՞ւմ ես ուրիշների հետ խոսել Աստծու մասին։ Ինչպե՞ս կարող ես պաշտպանել քո համոզմունքները։

[ծանոթագրություն]

a Աստվածաշնչի որոշ թարգմանություններում «ճաշակեք և տեսեք» արտահայտությունը թարգմանվել է «փորձեք ու կհամոզվեք» (Contemporary English Version, Today’s English Version և The Bible in Basic English)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։

ԱՌԱՋԱՐԿ

Ամեն օր Աստվածաշնչից կարդա մոտ հինգ էջ և մեկ տարում այն կավարտես։

ԳԻՏԵԻ՞Ր

Եթե կարդում ես այս գիրքը և արձագանքում Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդներին, դա նշանակում է, որ Եհովան անհատական հետաքրքրություն է ցույց տալիս քո նկատմամբ (Հովհաննես 6։44)։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունից օգուտներ քաղելու համար ես ․․․․․

Կանոնավոր աղոթելու համար ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչի ուսումնասիրությունը ավելի հաճելի դարձնել։

● Ինչո՞ւ է Եհովան ցանկանում լսել անկատար մարդկանց աղոթքները։

● Ինչպե՞ս կարող ես բարելավել աղոթքներդ։

[մեջբերում 291-րդ էջի վրա]

«Երբ փոքր էի, նույն բաների մասին էի աղոթում։ Այժմ փորձում եմ պատմել Եհովային օրվա ընթացքում տեղի ունեցած թե՛ լավ, թե՛ վատ բաները։ Քանի որ օրերը նույնանման չեն լինում, աղոթքներս էլ չեն կրկնվում» (Եվա)։

[շրջանակ/նկար 292-րդ էջի վրա]

Հետազոտիր քո Աստվածաշունչը

1. Ընտրիր, թե ինչ ես ուզում կարդալ Աստվածաշնչից։ Աղոթիր իմաստության համար, որ հասկանաս կարդացածդ։

2. Ուշադրությամբ ընթերցիր։ Մի՛ շտապիր։ Մտովի պատկերացրու տվյալ հատվածի իրավիճակը։ Փորձիր տեսնել այն, ինչ կարդում ես, լսել ձայները, զգալ ուտելիքի համը։

3. Վերլուծիր կարդացածդ։ Ինքդ քեզ տուր հետևյալ հարցերը։

● Ինչո՞ւ է Եհովան այս պատմությունը ընդգրկել իր Խոսքի մեջ։

● Ի՞նչ առումով կարելի է ընդօրինակել տվյալ կերպարին։ Իսկ ի՞նչ կարելի է սովորել նախազգուշական օրինակներից։

● Ի՞նչ գործնական դասեր կան այս հատվածում։

● Ի՞նչ է այս պատմությունն ինձ սովորեցնում Եհովայի ու այն մասին, թե ինչպես է նա վարվում այս կամ այն իրավիճակում։

4. Կարճ աղոթիր Եհովային։ Ասա նրան, թե ինչ սովորեցիր Աստվածաշնչից և ինչպես ես ուզում կիրառել կարդացածդ։ Միշտ շնորհակալություն հայտնիր Եհովային, որ քեզ այդպիսի նվեր է տվել՝ իր Խոսքը՝ Սուրբ Գիրքը։

[նկար]

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։

[շրջանակ/նկար 294-րդ էջի վրա]

Սկզբում քարերը, հետո ավազը

Ժամանակ չունե՞ս աղոթելու համար։ Իսկ Աստվածաշունչ ուսումնասիրելո՞ւ։ Ժամանակ կունենաս, թե ոչ, հաճախ կախված է այն բանից, թե ինչին ես նախապատվություն տալիս։

Փորձիր հետևյալը։ Դույլի մեջ մեծ քարեր դիր։ Հետո մինչև ծայրը ավազ լցրու։ Այժմ քո դույլը լի է քարերով ու ավազով։

Այժմ դատարկիր դույլը ու նորից կրկնիր գործողությունը, բայց այս անգամ սկզբում ավազը լցրու, հետո քարերը դիր։ Տեղ չկա՞ քարերի համար։ Պատճառն այն է, որ ավազը սկզբում լցրիր։

Ի՞նչ ենք սովորում։ Աստվածաշունչն ասում է. «Հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։ Եթե փոքր բաները, օրինակ՝ զվարճությունները, առաջին տեղում դնենք, մեծ բաների՝ հոգևորի համար տեղ չի մնա։ Իսկ եթե հավաստիանանք, թե ինչն է կարևոր մեր կյանքում, ապա կկարողանանք ժամանակ հատկացնել թե՛ Աստծու Թագավորությանը, թե՛ հանգստին ու զվարճություններին։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե սկզբում ինչ կդնես դույլի մեջ։

[նկար 290-րդ էջի վրա]

Աստծու հետ ընկերությունը նման է ծաղիկ աճեցնելուն. հարկավոր է հոգ տանել, որ այն աճի

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը