Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yc դաս 4 էջ 10–11
  • Նա ուրախացրեց Եհովային և իր հորը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա ուրախացրեց Եհովային և իր հորը
  • Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Նմանատիպ նյութեր
  • Նա սիրված էր Աստծու և իր ընկերների կողմից
    2011 Դիտարան
  • Հեփթայեի խոստումը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հավատարմությունը բերում է Աստծու հավանությունը
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հեփթայեի խոստումը
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
Սովորեցրեք ձեր երեխաներին
yc դաս 4 էջ 10–11
Հեփթայեն ժամանակ է անցկացնում իր աղջկա հետ

ԴԱՍ 4

Նա ուրախացրեց Եհովային և իր հորը

Հեփթայեն աղոթում է Եհովային մինչ Իսրայելացիները կռվում են իրենց թշնամիների դեմ

Ի՞նչ խոստում է տալիս Հեփթայեն Եհովային

Հեփթայեն պատերազմից վերադառնում է տուն և գրկախառնվում իր աղջկա հետ, ով դուրս է գալիս նրան դիմավորելու

Չնայած Հեփթայեի աղջկա համար հեշտ չէր, բայց նա կատարեց իր հոր խոստումը

Տեսնո՞ւմ ես նկարում պատկերված աղջկան։~ Սա Հեփթայեի աղջիկն է։ Աստվածաշունչը չի ասում, թե ինչ է նրա անունը, սակայն գիտենք, որ նա ուրախացրել է իր հորը և Եհովային։ Ե՛կ ավելի շատ բան իմանանք այդ աղջկա և նրա հոր՝ Հեփթայեի մասին։

Հեփթայեն լավ մարդ էր և շատ ժամանակ էր անցկացնում իր աղջկա հետ՝ սովորեցնելով նրան Եհովայի մասին։ Նա նաև քաջ էր և լավ առաջնորդ։ Ուստի իսրայելացիները խնդրեցին նրան, որ առաջնորդի իրենց թշնամիների դեմ պատերազմում։

Հեփթայեն աղոթքով խնդրեց Եհովային, որ հաղթեն պատերազմում, և խոստացավ, որ եթե հաղթեն, ապա Եհովային կտա այն մարդուն, ով առաջինը դուրս կգա իր տնից՝ իրեն դիմավորելու, և այդ մարդը պետք է կյանքի մնացած մասը ապրեր ու աշխատեր Աստծու խորանում։ Խորանը մի վայր էր, ուր այն ժամանակ գնում էին՝ Աստծուն երկրպագելու։ Հեփթայեն հաղթեց պատերազմում։ Գիտե՞ս՝ ով առաջինը դուրս եկավ նրա տնից, երբ նա վերադարձավ։~

Այո՛, Հեփթայեի աղջիկը՝ նրա միակ երեխան։ Այժմ հայրը պետք է բաժանվեր իր աղջկանից ու դրա համար շատ տխուր էր։ Բայց հիշո՞ւմ ես, որ նա ինչ-որ խոստում էր տվել։ Իմանալով այդ մասին՝ աղջիկն ասաց. «Հայրի՛կ, դու խոսք ես տվել Եհովային, ուրեմն պետք է պահես խոստումդ»։

Հեփթայեի աղջիկը փայտ է հավաքում խորանի համար, նրա ընկերուհիները այցելում են նրան

Հեփթայեի աղջկա ընկերուհիները ամեն տարի այցելում էին նրան

Հեփթայեի աղջիկը նույնպես տխուր էր։ Նա ծառայելու էր խորանում, ուստի չէր կարող ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Բայց նա շատ էր ուզում, որ հայրը պահեր տրված խոստումը, նաև ուզում էր ուրախացնել Եհովային։ Նրա համար դա ավելի կարևոր էր, քան ամուսնանալը կամ երեխաներ ունենալը։ Ուստի աղջիկը թողեց իր տունը և կյանքի մնացած օրերը ապրեց խորանում։

Ի՞նչ ես կարծում, իր այդ քայլով նա ուրախացրե՞ց Եհովային և իր հորը։~ Այո՛, ուրախացրեց։ Եթե հնազանդ լինես և սիրես Եհովային, դու էլ, Հեփթայեի աղջկա նման, կուրախացնես քո ծնողներին ու Եհովային։

ԿԱՐԴԱ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

  • 2 Օրենք 6։4–6

  • Դատավորներ 11։30–40

  • 1 Կորնթացիներ 7։37, 38

ՀԱՐՑԵՐ

  • Ո՞վ էր Հեփթայեն։ Ի՞նչ խոստում էր նա տվել։

  • Ինչո՞ւ էր Հեփթայեի աղջկա համար դժվար անել այն, ինչ հայրը խոստացել էր։

  • Ի՞նչ էր ամենից շատ ուզում Հեփթայեի աղջիկը։

  • Ինչպե՞ս կարող ես նմանվել Հեփթայեի աղջկան։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը