Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 125 էջ 286–էջ 287 պարբ. 7
  • Հիսուսին տանում են նախ Հաննայի, ապա Կայիափայի մոտ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսին տանում են նախ Հաննայի, ապա Կայիափայի մոտ
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Տարվում է Աննայի, ապա Կայիափայի մոտ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Քահանայապետ, որ մահվան դատապարտեց Հիսուսին
    2006 Դիտարան
  • Ղազարոսը հարություն է առնում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ղազարոսը հարություն է առնում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 125 էջ 286–էջ 287 պարբ. 7
Կայիափան պատռում է իր հանդերձները, մյուսները Հիսուսին ապտակում են, ծաղրում ու հարվածում բռունցքներով

ԳԼՈՒԽ 125

Հիսուսին տանում են նախ Հաննայի, ապա Կայիափայի մոտ

ՄԱՏԹԵՈՍ 26։57–68 ՄԱՐԿՈՍ 14։53–65 ՂՈՒԿԱՍ 22։54, 63–65 ՀՈՎՀԱՆՆԵՍ 18։13, 14, 19–24

  • ՀԻՍՈՒՍԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՀԱՆՆԱՅԻ ՄՈՏ

  • ՍԻՆԵԴՐԻՈՆԸ ԱՊՕՐԻՆԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Հիսուսին կապում են, ինչպես մի հանցագործի, ու տանում են Հաննայի մոտ, որը քահանայապետ է եղել այն ժամանակ, երբ տասներկուամյա Հիսուսը տաճարում իր հասկացողությամբ ու պատասխաններով զարմացրել է ուսուցիչներին (Ղուկաս 2։42, 47)։ Հետագայում որպես քահանայապետ են ծառայել Հաննայի որդիներից մի քանիսը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրա փեսան՝ Կայիափան։

Մինչ Հաննան հարցաքննում է Հիսուսին, Կայիափան այդ ընթացքում սկսում է հավաքել Սինեդրիոնը։ 71 հոգուց բաղկացած այդ գերագույն ատյանի կազմի մեջ են մտնում քահանայապետը և նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած այլ մարդիկ։

Հաննան հարցեր է տալիս Հիսուսին «նրա աշակերտների ու նրա ուսմունքի մասին»։ Հիսուսը պատասխանում է. «Ես աշխարհի հետ բացեիբաց խոսեցի։ Միշտ սովորեցնում էի ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում են բոլոր հրեաները, և գաղտնի ոչ մի բան չխոսեցի։ Ինչո՞ւ ես ինձ հարցեր տալիս։ Հարցրու նրանց, ովքեր լսել են, թե ինչ եմ խոսել իրենց հետ» (Հովհաննես 18։19–21)։

Այնտեղ կանգնած պահապաններից մեկը ապտակում է Հիսուսին և հանդիմանանքով ասում. «Այդպե՞ս ես պատասխանում ավագ քահանային»։ Բայց Հիսուսը գիտի, որ ինքը ոչ մի սխալ բան չի արել, ուստի ասում է. «Եթե սխալ բան ասացի, ասա, բայց եթե ճիշտ ասացի, ապա ինչո՞ւ ես խփում ինձ» (Հովհաննես 18։22, 23)։ Հետո Հաննան պատվիրում է, որ Հիսուսին տանեն իր փեսայի՝ Կայիափայի տուն։

Մինչ այդ հավաքվում է ամբողջ Սինեդրիոնը, այդ թվում՝ քահանայապետը, ժողովրդի երեցները և դպիրները։ Նրանք հանդիպում են Կայիափայի տանը։ Պասեքի գիշերը նման դատավարություն անցկացնելը դեմ է Օրենքին, բայց դա նրանց հետ չի պահում իրենց չար ծրագիրը իրականացնելուց։

Այս ատյանի անդամներին հազիվ թե կարելի է անկողմնակալ համարել։ Այն բանից հետո, երբ Հիսուսը հարություն էր տվել Ղազարոսին, Սինեդրիոնը արդեն որոշել էր, որ Հիսուսը պետք է մահանա (Հովհաննես 11։47–53)։ Եվ ընդամենը մի քանի օր առաջ կրոնական առաջնորդները հավաքվել ու որոշել էին բռնել Հիսուսին ու սպանել (Մատթեոս 26։3, 4)։ Այնպես որ, կարելի է ասել, որ նախքան դատաքննությունը սկսելը Հիսուսին արդեն դատապարտել էին մահվան։

Անօրինական հանդիպում կազմակերպելուց բացի, ավագ քահանաները և Սինեդրիոնի մյուս անդամները փորձում են վկաներ գտնել, ովքեր սուտ վկայություն կտան, որպեսզի հնարավոր լինի Հիսուսի դեմ գործ հարուցել։ Նրանք շատ վկաներ են գտնում, բայց նրանց տված ցուցմունքները հակասում են իրար։ Վերջապես գալիս են երկու հոգի ու ասում. «Լսեցինք սրան, որ ասում էր. «Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտը»» (Մարկոս 14։58)։ Սակայն այս երկուսի ցուցմունքները նույնպես լիովին չեն համապատասխանում իրար։

Այդ ժամանակ Կայիափան հարցնում է Հիսուսին. «Ոչինչ չե՞ս պատասխանում։ Սրանք ի՞նչ են վկայում քո դեմ» (Մարկոս 14։60)։ Ի պատասխան այդ վկաների կեղծ մեղադրանքներին, որոնց ասածները հակասում են իրար՝ Հիսուսը ոչինչ չի ասում։ Ուստի քահանայապետ Կայիափան այլ քայլի է դիմում։

Կայիափան գիտի, որ հրեաները շատ հիվանդագին են վերաբերվում այն բանին, որ ինչ-որ մեկը իրեն Աստծու Որդի է համարում։ Ավելի վաղ, երբ Հիսուսը Աստծու մասին խոսել էր որպես իր Հոր, հրեաները ցանկացել էին սպանել նրան և ասել էին, թե Հիսուսը «իրեն հավասարեցնում է Աստծուն» (Հովհաննես 5։17, 18; 10։31–39)։ Կայիափան տեղյակ է այդ ամենից, ուստի նա խորամանկորեն ասում է Հիսուսին. «Կենդանի Աստծով երդվեցնում եմ քեզ, որ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին» (Մատթեոս 26։63)։ Հիսուսն արդեն ասել է, որ ինքը Աստծու Որդին է (Հովհաննես 3։18; 5։25; 11։4)։ Եվ հիմա եթե նա չհաստատի իր ասածը, դա կարող է նշանակել, թե նա հերքում է, որ ինքը Աստծու Որդին է և Քրիստոսը։ Ուստի Հիսուսն ասում է. «Ես եմ, և դուք կտեսնեք մարդու Որդուն զորության աջ կողմը նստած և երկնքի ամպերով գալիս» (Մարկոս 14։62)։

Լսելով դա՝ Կայիափան բոլորի առաջ ցուցադրաբար պատռում է իր հանդերձներն ու բացականչում. «Մեզ ուրիշ էլ ի՞նչ վկաներ են պետք։ Ահա լսեցի՛ք հայհոյանքը։ Ի՞նչ եք մտածում»։ Այդ ժամանակ Սինեդրիոնը հայտարարում է անարդար դատավճիռը. «Մահապա՛րտ է» (Մատթեոս 26։65, 66)։

Հետո նրանք սկսում են ծաղրել Հիսուսին և հարվածել նրան բռունցքներով։ Ուրիշներն էլ ապտակում ու թքում են նրա երեսին։ Ապա ծածկելով նրա դեմքը՝ ծաղրանքով ասում են. «Մարգարեացի՛ր, ո՞վ էր քեզ խփողը» (Ղուկաս 22։64)։ Այսպիսով՝ Աստծու Որդին բռնության ու անարգանքի է ենթարկվում այս ապօրինի դատաքննության ժամանակ, որն անցկացվում է գիշերով։

  • Սկզբում ո՞ւր են տանում Հիսուսին, և ի՞նչ է պատահում նրան այնտեղ։

  • Հաննայի մոտից ո՞ւր են տանում Հիսուսին, և ի՞նչ է անում Կայիափան, որ Սինեդրիոնը Հիսուսին մահապարտ հայտարարի։

  • Ի՞նչ վերաբերմունք են դրսևորում Հիսուսի հանդեպ դատաքննության ժամանակ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը