ԵՐԳ 115
Գնահատենք Աստծու համբերությունը
Տպագիր թողարկում
1. Ո՛վ մեծ Եհովա, Ամենակա՛լ,
Գահդ արդար է, մեր Բարձրյա՛լ։
Հա՛յր, ողջ աշխարհն է չարացել
Ու տառապանք է մեզ բերել։
Վերջ կդնես ամեն չարության.
Չես ուշացնի թեկուզ մեկ վայրկյան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ վառ հույսով պիտի սպասենք
Եվ սուրբ անունդ փառաբանենք։
2. Տե՛ր, քեզ համար մեկ օր է ասես,
Պահ է հազար տարին կարծես։
Քո օրն ահեղ շուտով կգա,
Չի ուշանա. կասկած չկա։
Հա՛յր, երբ զղջում է մի մեղավոր,
Սիրտն է ցնծում քո, մե՛ծ Դատավոր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ վառ հույսով պիտի սպասենք
Եվ սուրբ անունդ փառաբանենք։
(Տես նաև Նեեմ. 9։30; Ղուկ. 15։7; 2 Պետ. 3։8, 9)