Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 3/14 էջ 2
  • Կօգտվե՞ս հնարավորությունից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կօգտվե՞ս հնարավորությունից
  • 2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Երախտագետ՝ Աստծու մեծագույն պարգևի համար. ինչպե՞ս
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Եկեք ցույց տանք մեր երախտագիտությունը Հիշատակի երեկոն անցկացվելու է ապրիլի 17-ին
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • «Սա արեք» Հիշատակի երեկոն նշվելու է ապրիլի 5-ին
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • «Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ»
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2014 Մեր թագավորական ծառայությունը
km 3/14 էջ 2

Կօգտվե՞ս հնարավորությունից

Հիշատակի երեկո. երախտագիտություն դրսևորելու առիթ

1. Ի՞նչ հնարավորություն է ընձեռում Հիշատակի երեկոն։

1 Հիշատակի երեկոն, որը տեղի կունենա ապրիլի 14-ին, լավ առիթ է զարգացնելու և դրսևորելու երախտագիտություն Եհովայի բարության հանդեպ։ Ղուկաս 17։11–18-ում գրի առնված խոսքերը ցույց են տալիս, թե ինչպես են Եհովան և Հիսուսը վերաբերվում երախտագիտություն ցույց տալուն։ Ցավոք, տասը բորոտներից միայն մեկը արտահայտեց իր երախտագիտությունը։ Ապագայում Եհովայի տված նվերը՝ փրկանքը, լիովին կբուժի ամեն տեսակ հիվանդություններ, ինչի արդյունքում հավիտենական կյանքը իրական կդառնա։ Անկասկած, այն ժամանակ մենք ամեն օր շնորհակալություն կհայտնենք Եհովային այդ օրհնությունների համար։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը գալիք շաբաթների ընթացքում։

2. Ինչպե՞ս կարող ենք երախտագիտություն զարգացնել փրկանքի հանդեպ։

2 Երախտագիտություն զարգացրու։ Երախտագիտության զգացումը բխում է մտքից։ Փրկանքի հանդեպ մեր գնահատանքը զարգացնելու համար կարող ենք օգտվել Հիշատակի երեկոյի ընթերցանության գրաֆիկից, որը առկա է 2014 թ. «Եհովայի վկաների օրացույցում» և «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկում։ Կարելի է ընտանիքով քննարկել աստվածաշնչյան համարները։ Այդպես անելը կմեծացնի մեր գնահատանքը փրկանքի հանդեպ։ Դա էլ իր հերթին դրական ազդեցություն կունենա մեր վարվելակերպի վրա (2 Կորնթ. 5։14, 15; 1 Հովհ. 4։11)։

3. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Հիշատակի երեկոյի շրջանում։

3 Ցույց տուր երախտագիտությունդ։ Երախտագիտությունը դրսևորվում է գործերով (Կող. 3։15)։ Երախտագետ բորոտը ջանքեր թափեց, որ գտնի Հիսուսին ու շնորհակալություն ասի նրան։ Անկասկած, նա նաև ոգևորությամբ պատմեց ուրիշներին, որ ինքը հրաշքով բուժվել է (Ղուկ. 6։45)։ Փրկանքի հանդեպ երախտագիտությունը կմղի՞ մեզ եռանդորեն մասնակցելու Հիշատակի երեկոյի քարոզարշավին։ Հիշատակի երեկոյի շրջանում ենթառահվիրայություն անելով կամ ավելի շատ ծառայելով՝ նույնպես կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունը։ Իսկ Երեկոյի ժամանակ երախտագիտությամբ լցված մեր սիրտը կմղի մեզ ողջունելու այցելուներին և անհրաժեշտության դեպքում պատասխանելու նրանց հարցերին։

4. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Հիշատակի երեկոյից հետո ափսոսալու պատճառ չունենանք։

4 Արդյոք սա վերջի՞ն Հիշատակի երեկոն է (1 Կորնթ. 11։26)։ Չգիտենք։ Բայց հաստատ գիտենք, որ երբ այն անցնի, երախտագիտություն ցույց տալու հնարավորությունն էլ կանցնի։ Կօգտվե՞ս հնարավորությունից։ Թող որ երախտագիտությամբ լի մեր բերանի խոսքերը և մեր սրտի խորհրդածությունը հաճելի լինեն Եհովային՝ փրկանք Տվողին (Սաղ. 19։14)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը