Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 35 էջ 158–էջ 161
  • Նա քաջություն ունեցավ զղջալու և փոխվելու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա քաջություն ունեցավ զղջալու և փոխվելու
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • «Նա Եհովայի հավանությունը փնտրեց»
    2011 Դիտարան
  • Ի՞նչ է Եհովայի ներողամտությունը նշանակում քեզ համար
    2012 Դիտարան
  • Ո՞րն է անկեղծ զղջումը
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Սովորենք Իսրայելի թագավորների օրինակից
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 35 էջ 158–էջ 161

35 ՄԱՆԱՍԵ

Նա քաջություն ունեցավ զղջալու և փոխվելու

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՄԱՆԱՍԵՆ իր լույս աշխարհ գալու համար Եհովային էր պարտական։ Եհովան հրաշքով երկարացրել էր հավատարիմ թագավոր Եզեկիայի կյանքը, և դրանից հետո էր, որ ծնվել էր Եզեկիայի որդին՝ Մանասեն։ Ցավոք, երբ Մանասեն դեռ 12 տարեկան էր, նրա հայրը մահացավ։ Տղան թագավոր դարձավ, բայց չհետևեց իր հոր լավ օրինակին։ Նա բոլորովին այլ ուղի բռնեց։

Մանասեն սարսափելի մեղքեր գործեց։ Իր կառավարման ընթացքում տասնամյակներ շարունակ նա ինչ զազրելի բան ասես, որ չարեց. խորամուխ եղավ հավատուրացության, կռապաշտության, կախարդության մեջ և անգամ սպանեց սեփական զավակներին։ Նրա օրոք երկիրը ողողված էր դաժանությամբ ու ոճրագործությամբ։ Մանասեն անմեղ արյուն էր թափում և մյուսներին էլ էր դրդում նույնն անել։ Նրա պատճառով Երուսաղեմը՝ Աստծու քաղաքը, արյունապարտ էր դարձել։ Եհովան մարգարեներ էր ուղարկում, որ ճիշտ ուղու վրա կանգնեցնի Մանասեին, բայց նա չէր լսում նրանց։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է Մանասեն հավատի ու քաջության լավ օրինակ համարվել։ Տեսնենք։

Մանասեի կյանքը մի օր հանկարծակի գլխիվայր շուռ եկավ։ Ասորեստանյան բանակը ներխուժեց երկիր, ու քանի որ Մանասեն շարունակ անտեսել էր մարգարեների զգուշացումները, Եհովան չպաշտպանեց նրան։ Ասորեստանյան բանակի զորագլուխները Մանասեին «կարթերով բռնեցին, պղնձե կրկնակի շղթաներով կապեցին ու տարան Բաբելոն»։ Կարելի է պատկերացնել, թե ինչ նվաստացուցիչ էր դա այդ հպարտ թագավորի համար, ինչքան ցավ ու տառապանք նա կրեց այդ երկար ու տաժանակիր ճամփորդության ընթացքում։

Մանասեն սարսափելի չարագործ էր, բայց Եհովան նրան փոխվելու հնարավորություն տվեց

Բաբելոնում գերության մեջ Մանասեն սկսեց մտածել իր վարած կյանքի մասին։ Նա հոգեկան ծանր ապրումների մեջ էր, թերևս իրեն անզոր, անօգնական և միայնակ էր զգում։ Որտե՞ղ էին իր պաշտած բոլոր աստվածները, որոնց համար նա նույնիսկ իր որդիներին էր զոհաբերել։ Փաստորեն, դրանք բոլորն էլ կեղծ էին։ Մանասեն հասկացավ, որ իր կյանքում պետք է փոփոխություններ անի։ Առաջին բանը, որ նա արեց, Եհովային աղոթելն էր։ Նա այլևս առաջվա հպարտ մարդը չէր։ Կարդում ենք. «[Նա] անչափ խոնարհեցրեց իրեն իր նախահայրերի Աստծու առաջ»։ Եհովան տեսնում էր նրա մեջ կատարվող փոփոխությունը, ուստի լսեց նրա աղոթքը։ Եվ որքան ավելի խոնարհ էր դառնում Մանասեն, այնքան Եհովան նրան ավելի էր մոտենում (Սաղ. 138։6)։ Մանասեն շարունակեց աղոթել «իր Աստված Եհովային»՝ աղերսելով, որ նա բարեհաճ ու գթասիրտ լինի իր հանդեպ։ Նա այդ ամենի մասին «շատ աղոթեց»։

Եհովան ինչպե՞ս պատասխանեց այդ աղոթքներին։ Կարդում ենք. «Աստված լսեց նրա աղաչանքը»։ Այո՛, ճշմարիտ Աստված գթասրտություն դրսևորեց նրա հանդեպ և նույնիսկ մի ապշեցուցիչ բան արեց՝ «նրան վերադարձրեց Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը»։ Այժմ ազատության մեջ Մանասեն հնարավորություն ուներ լիարժեք կերպով ցույց տալու, որ իսկապես զղջում է և փոխվել է։

Մանասեն վերադարձավ Երուսաղեմ, որտեղ պետք է կանգներ շատ լուրջ փորձության առաջ և պաշտպաներ իր նորաբողբոջ հավատը։ Նա ամենուր հանդիպելու էր մարդկանց, ում ինքը տարիներ շարունակ դրդել էր չար գործերի։ Ինչպե՞ս կարձագանքեին նրանք՝ տեսնելով իր մեջ կատարված փոփոխությունները։ Եթե անգամ Մանասեն ինչ-որ մտավախություններ ուներ, նա այդ ամենը մի կողմ դրեց ու վճռականորեն գործի անցավ, որ ուղղի իր սխալները։ Պաշտպանական նպատակներով Երուսաղեմը ամրացնելուց հետո Մանասեն ամբողջ քաղաքը և Եհովայի տաճարը մաքրեց կեղծ աստվածներից ու վերացրեց կուռքերը։ Նա նաև վերականգնեց Եհովայի զոհասեղանը և սկսեց զոհեր մատուցել նրան։ Իսկ հետո դիմեց ժողովրդին ու նրանց հորդորեց, որ իրենց «Աստված Եհովային ծառայեն»։ Այդպիսով նա բացեիբաց ցույց տվեց, որ այն, ինչ խրախուսել էր տարիներ շարունակ, իրականում սխալ է եղել։ Դա թերևս ամենադժվար քայլն էր նրա համար։ Չարության մեջ խոր արմատներ գցած այդ մեղսագործը իսկապես փոխվել էր։ Եվ նրան ներելով՝ Եհովան ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ հիանալի հատկություններ ունի, որքան «բարի է ու ներողամիտ» (Սաղ. 86։5)։

Մանասեն Երուսաղեմի բնակիչներին է դիմում մարդաշատ շուկայում, որտեղ տաղավարներում բազմաթիվ կուռքեր են դրված։ Զինվորները քաշելով գետնին են գցում սուրբ ձողը և ջարդուփշուր անում կուռքերը

Ցավոք, Մանասեն չէր կարող վերացնել իր բոլոր արածների հետևանքները։ Ի տարբերություն թագավորի՝ ժողովուրդը չզղջաց ու չփոխեց իր վարվելակերպը։ Անգամ Մանասեի որդի Ամո՛նը չցանկացավ հետևել իր հոր օրինակին ու հետ կանգնել սխալ գործերից։ Դրա համար էլ, թեև Եհովան ներեց Մանասեին, բայց նրա օրոք տեղի ունեցած արյունահեղությունն ու գործված ոճրագործությունները անպատիժ չթողեց։ Այնուամենայնիվ, Մանասեն թերևս կարողացավ լավ ազդեցություն ունենալ իր փոքրիկ թոռնիկի՝ Հովսիայի վրա։ Տղան, անկասկած, միշտ իր մտքում պահեց պապի օրինակը, ով քաջություն ու վճռականություն էր ունեցել խոնարհաբար զղջալու ու փոխվելու։ Տարիներ շարունակ մեղքեր գործելուց հետո Մանասեն իսկապես փոխվեց և իր կյանքի մայրամուտը դիմավորեց այն գիտակցումով, որ իր սիրառատ երկնային Հայրը ներել է իրեն։

Կարդա Աստվածաշնչից

  • 2 Թագավորներ 21։1-26

  • 2 Տարեգրություն 33։1-25

Քննարկման համար

Մանասեն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ամորհացիները Քանանի նախկին բնակիչներից էին։ Ի՞նչ կարելի է եզրակացնել Մանասեի մասին, եթե Աստվածաշնչում ասվում է, որ «նա իրենից առաջ եղած ամորհացիներից ավելի վատ էր վարվում» (2 Թագ. 21։11; w00 10/15, էջ 16, պրբ. 5-6; gl, էջ 10, պրբ. 5, ծնթ.)։

  2. 2. Հնագիտական ո՞ր գտածոներն են փաստում, որ Մանասեն իսկապես գոյություն է ունեցել, և նրա օրոք Ասորեստանը հզոր տերություն է եղել (it, «Մանասե», № 4, պրբ. 2)։ Ա

    © The Trustees of the British Museum. Licensed under CC BY-NC-SA 4.0. Source

    նկար Ա։ Ասարհադոնի պրիզմայի վրա հիշատակվում է «Մանասեն՝ Հուդայի թագավորը»

  3. 3. Ի՞նչն է փաստում, որ ասորեստանցիները կարթ էին ամրացնում իրենց գերիների մարմնի որևէ մասին (2 Տար. 33։11; it, «Կարթ», պրբ. 4)։ Բ

    Հին ցայտաքանդակ, որում պատկերված Ասորեստանի թագավորը բռնել է երեք գերիների շուրթերին ամրացված կարթերի պարանները և նիզակով կուրացնում է նրանցից մեկին

    նկար Բ։ Մ.թ.ա. մոտ 8-րդ դարի ասորեստանյան ցայտաքանդակ

  4. 4. Եհովան ինչպե՞ս «չափման լար» ձգեց Երուսաղեմով մեկ և «հարթաչափով» ստուգեց այն (2 Թագ. 21։13; it, «Հարթաչափ», պրբ. 2)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում զղջման մասին։

  • Մանասեի օրինակը ինչպե՞ս է ցույց տալիս, որ թեև Եհովան ներում է զղջացող մեղավորներին, նրանք, միևնույն է, ստիպված են կրել իրենց մեղքի հետևանքները (Երեմ. 15։3-5)։ Գ

    Համակցված նկարներ։ 1. Մի երիտասարդ իր ընկերների հետ գարեջուր է խմում, մինչ նրա մյուս ընկերը գիշերով մեքենա է վարում։ 2. Տարիներ անց նա նստած է հաշմանդամի սայլակին և մեկնաբանություն է տալիս ժողովի հանդիպման ժամանակ։ Նրա ձախ ձեռքին դաջվածք կա

    նկար Գ

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Մանասեի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Մանասեին, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Տես, թե Մանասեի օրինակը ինչպես օգնեց մի եղբոր, որ վերադառնա Եհովայի մոտ։

«Ազատազրկվելը ինձ ազատություն բերեց» (5։10)

Եթե երբևէ քեզ անարժեք ես զգացել անցյալում գործած մեղքերիդ պատճառով, այս պատմությունը ինչպե՞ս կարող է քաջալերել քեզ։

«Նա Եհովայի հավանությունը փնտրեց» (w11 1/1, էջ 18)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը