Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Պարան, լար»
  • Պարան, լար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պարան, լար
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Թող ձեր ամուսնությունը միշտ «երեքպատիկ թել» լինի
    2008 Դիտարան
  • «Ինչո՞վ հատուցեմ Եհովային»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2016)
  • Ամուսնություն. պարգև Աստծուց
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
Աստվածաշնչի ըմբռնում
it «Պարան, լար»

ՊԱՐԱՆ, ԼԱՐ

Աստվածաշնչում «թել», «փոկ», «կապանք», «պարան» ու «լար» բառերով թարգմանվել են եբրայերեն և հունարեն մի քանի բառեր։ Ամենից հաճախ հանդիպում է եբրայերեն խևել բառը, և այն գործածվում է թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստներով (2Սմ 17։13; Ժղ 12։6; Օս 11։4)։ Խևել բառը նաև կարող է նշանակել չափման «լար» (2Սմ 8։2)։ Այդ պատճառով այն երբեմն գործածվում է ցույց տալու համար չափված տեղանք, օրինակ՝ «հողաբաժին» (Հս 17։5, 14; 19։9) կամ «շրջան» (2Օր 3։4, 13, 14)։

Աստվածաշնչում գործածված հունարեն սխոյնիոն բառը, որը նշանակում է «պարան», կարող է մատնանշել եղեգից կամ կնյունից պատրաստված պարան։ Հիսուս Քրիստոսը «պարաններից մի մտրակ պատրաստեց» և արդարացի բարկությամբ լցված՝ «տաճարից քշեց ցլերին, կովերին, ոչխարներին ու վռնդեց վաճառականներին»։ Անշուշտ, նա այդ մտրակով ոչ թե հարվածում էր մարդկանց, այլ կենդանիներին էր վռնդում (Հվ 2։13-17)։

Հին ժամանակներում որոշ պարաններ ու լարեր պատրաստում էին վուշից, ուրիշները՝ կանեփի, ռամիի (Boehmeria nivea, չինական եղինջ) կամ փյունիկյան արմավենու մանրաթելերից։ Եսիոն-Գաբերում գտնվել են ամուր հաստ պարաններ՝ պատրաստված արմավենու բունը ծածկող թելիկներից։ Ըստ երևույթին, օգտագործվում էին նաև կնյունի ու եղեգի տարբեր տեսակներ։ Եգիպտացիները ամուր պարաններ էին պատրաստում նաև կաշվի ոլորված շերտերից։ Ռամիի մանրաթելերից շատ պինդ պարաններ էին հյուսում, որոնք հարմար էին ձկնորսական ցանցեր պատրաստելու համար։

Պարաններն ու թելերը երբեմն գործածվում էին որպես հագուստի տարրեր։ Օրինակ՝ Հուդան իր կնքամատանին թերևս «թելից [եբր.՝ պաթիլ]» կախած էր կրում (Ծն 38։18, 25)։ Իսրայելի քահանայապետի կրծքապանակի ծայրերին ամրացված երկու օղակների միջով անցկացված էին «պարանի պես ոլորված շղթաներ», որոնք մաքուր ոսկուց էին (Ելք 39։15-18)։ Պարսից Ասուերոս թագավորի պալատը զարդարված էր «կտավից, բարձրորակ բամբակից ու կապույտ մանվածքից պատրաստված վարագույրներով, որոնք նրբահյուս ժապավեններով և մանուշակագույն բրդյա պարաններով կապված էին մարմարե սյուների վրա ամրացված արծաթե օղակներին» (Եսթ 1։6)։

«Վրանի պարանները [եբր. մեթար բառից]» նախատեսված էին վրանն ամրացնելու համար (Ես 54։2; Ելք 39։40)։ Եսայիա 5։18-ում հիշատակվում է «սայլափոկերի [«փոկ» բառը թարգմանվել է եբրայերեն ավոթ բառից]» մասին։ Փոկերը նաև գործածվում էին որպես «աղեղի լար [եբր.՝ յեթարիմ]» (Սղ 11։2)։ Պարաններով կապում էին գերիներին (Դտ 15։13-15; Եզկ 3։25)։ Դրանք նավերի պարագաներից էին (Ես 33։23)։ Աստվածաշնչի բնագրային տեքստի համաձայն՝ Ռախաբին ասվել էր ալ կարմիր թելից [եբր.՝ խուտ] հյուսված պարան [եբր.՝ տիկվա բառից] կապել պատուհանից, որպեսզի նա և իր ընտանիքի անդամները փրկվեն Երիքովի կործանման ժամանակ (Հս 2։18-21)։

Փոխաբերական գործածություն։ Ժողովողն ասել է. «Երեքտակ պարանը հեշտ չի կտրվում» (Ժղ 4։12)։ Երեքտակ պարանը քանդելու դեպքում առանձին թելերը կարելի է հեշտությամբ կտրել։ Սակայն հյուսված վիճակում այդպիսի պարանը հեշտ չէ կտրել։ Նմանապես՝ Աստծու ծառաները, որոնք միավորված են ընդհանուր տեսակետներով ու նպատակով, ունեն հոգևոր մեծ ուժ, որն անհրաժեշտ է հակառակությանը դիմադրելու համար։ Նաև ժողովողը հորդորեց հիշել Արարչին երիտասարդ ժամանակ, «քանի դեռ արծաթե պարանը չի կտրվել» (Ժղ 12։1, 6)։ «Արծաթե պարանն», ըստ ամենայնի, խորհրդանշում է ողնուղեղը, որի ծանր վնասվածքի դեպքում վրա է հասնում մահը։

Դավիթը, հիշելով այն ժամանակը, երբ իրեն թվում էր, թե սարսափելի մահն անխուսափելի է, և գերեզմանն իրեն է սպասում, ասաց. «Մահվան կապանքներն ինձ օղակեցին.... Գերեզմանն իր կապանքներով ինձ պարուրեց»։ Հավանաբար, նա այնպիսի զգացում ուներ, ասես իրեն պարաններով կապել էին ու քաշում էին դեպի գերեզման՝ դեպի մահ (Սղ 18։4, 5)։

Եսայիան ասաց. «Վա՜յ նրանց, ովքեր իրենց հետ քարշ են տալիս իրենց հանցանքը խաբեության պարաններով և լծված են իրենց մեղքին սայլափոկերով»։ Նա թերևս ցանկանում էր ցույց տալ, որ մարդիկ հանցանքին ու մեղքին կապված են այնպես, ինչպես կենդանիներն են պարաններով, կամ՝ փոկերով կապված այն սայլին, որն իրենց հետևից քաշում են (Ես 5։18)։

Պարտված ասորիները, ակներևաբար ի նշան հպատակության և ծայրահեղ նվաստացման, «գոտկատեղին քուրձ կապեցին ու գլխին՝ պարաններ, [և] գնացին Իսրայելի թագավորի»՝ Աքաաբի մոտ, որ խնդրեն նրան բարեհաճ լինել Բենադադ II-ի հանդեպ։ Նրանցից յուրաքանչյուրը պարանը կապել էր իր գլխին կամ թերևս վզին էր գցել (1Թգ 20։31-34)։

Ինչպես որ հին ժամանակներում հեթանոս կառավարիչներն ու ազգերը, որոնք չէին ցանկանում հպատակվել իսրայելացիներին, համախմբվեցին ու դուրս եկան Աստծու և նրա Օծյալի դեմ, այնպես էլ երկրի թագավորներն ու կառավարիչները, համաձայն Մեսիային առնչվող մի մարգարեության, մեկ մարդու պես դուրս կգան «Եհովայի ու նրա օծյալի դեմ»՝ ասելով. «Եկեք քանդենք նրանց դրած կապանքները, եկեք կտրենք մեզ կապող պարանները»։ Կառավարիչներն ու ազգերը կմերժեն ցանկացած սահմանափակում, որ Եհովան ու նրա Օծյալը կդնեն նրանց վրա։ Սակայն այդ կապանքները քանդելու և պարանները կտրելու նրանց ջանքերը զուր կլինեն (Սղ 2։1-9)։

Վրանի կտրտված պարանները, որոնք այլևս չեն կարող կանգուն պահել վրանը, գործածվում են որպես ամայության խորհրդանիշ (Եր 10։20)։ Սակայն Եսայիայի մարգարեության մեջ հակառակ բանի մասին է ասվում՝ վերականգնման ու Եհովայի բարեհաճության. «Նայի՛ր Սիոնին՝ մեր տոնախմբությունների քաղաքին։ Դու քո աչքով կտեսնես, որ Երուսաղեմը անդորրավետ բնակավայր է՝ մի վրան, որը երբեք չի տեղաշարժվի, դրա ցցերը տեղից չեն հանվի, և դրա պարաններից ոչ մեկը չի կտրվի» (Ես 33։20)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը