Հատուկ իրադարձության կապակցությամբ հրավիրում ենք միանալ մեզ ապրիլի 11, շաբաթ, 1998
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ սրտանց հրավիրում են ձեզ իրենց հետ միասին հիշելու այն օրը, երբ Աստված իր Որդի Հիսուս Քրիստոսին որպես ընծա մատուցեց։ Այս նվերը մարդկության համար երկրի վրա հավիտենական կյանք վայելելու ճանապարհ բացեց (Յովհաննէս 3։16)։
Այս տարի Հիսուսի մահվան հիշատակի օրը կնշվի ապրիլի 11–ին՝ շաբաթ երեկոյան, մայրամուտից հետո։ Ամսաթիվը համընկնում է Աստվածաշնչում հիշատակված լուսնի օրացույցի նիսանի 14–ի հետ։ Հանդիպման վայրի և ժամի մասին հաճեցե՛ք տեղեկանալ Եհովայի վկաներից։