Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 8/1 էջ 32
  • Ավելի կայուն, քան մաքուր ոսկին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ավելի կայուն, քան մաքուր ոսկին
  • 2001 Դիտարան
2001 Դիտարան
w01 8/1 էջ 32

Ավելի կայուն, քան մաքուր ոսկին

Մետաղների մեջ իր գեղեցկությամբ և կայունությամբ ամենաշատը ոսկին է մարդկանց գրավում։ Նրա գրավչությունը կայանում է նրանում, որ նա, թվում է, թե երբեք չի կորցնում իր փայլը։ Պատճառն այն է, որ ոսկին փոխազդեցության մեջ չի մտնում ջրի, թթվածնի, ծծմբի և գրեթե ոչ մի բանի հետ։ Խորտակված նավերի միջից, նաև ուրիշ վայրերից գտնվել են ոսկյա շատ իրեր, որոնք հարյուրավոր տարիների ընթացքում պահպանել են իրենց փայլը։

Սակայն հետաքրքիր է Աստվածաշնչի արձանագրությունն այն մասին, որ գոյություն ունի ավելի կայուն մի բան, որն «առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած» (Ա Պետրոս 1։7)։ Կրակի և զանազան քիմիական պրոցեսների միջոցով «փորձուած» կամ զտված ոսկին կարող է հասնել 99,9 % մաքրության։ Սակայն, նույնիսկ մաքրված ոսկին ենթակա է քայքայման. այն լուծվում է արքայաջրում՝ ազոտական թթվի և աղաթթվի 1։3 ծավալային հարաբերության խառնուրդում։ Հետևաբար, Աստվածաշնչի խոսքերը, թե ոսկին ‘ենթակա է կորստյան’, գիտական տեսանկյունից ճշգրիտ է։

Ի հակադրություն ոսկուն՝ քրիստոնեական ճշմարիտ հավատը ‘հոգիներ է փրկում’ (Եբրայեցիս 10։39)։ Մարդիկ կարող են սպանել ամուր հավատ ունեցողին, ինչպես վարվեցին Հիսուս Քրիստոսի հետ։ Բայց, չնայած դրան, իսկական հավատ ունեցողներին հետևյալ խոստումն է տրված. «Եղի՛ր հաւատարիմ մինչեւ մահ, եւ ես քեզ կեանքի պսակը պիտի տամ» (Յայտնութիւն 2։10)։ Մահացած բոլոր հավատարիմ մարդիկ մնում են Աստծո հիշողության մեջ, և նա հարություն կտա նրանց (Յովհաննէս 5։28, 29)։ Ոչ մի քանակության ոսկի չի կարող մարդկանց նորից կյանք շնորհել։ Այս առնչությամբ հավատն իրապես շատ ավելի մեծ արժեք ունի, քան ոսկին։ Սակայն, որպեսզի հավատը նման գերազանցող արժեք ունենա, պետք է նաև փորձվի։ Իրականում ‘փորձուած հավատն’ է (ՆԿ–ի ՆԱԹ), որ, ինչպես նշեց Պետրոսը, առավել արժեքավոր է, քան ոսկին։ Եհովայի վկաներն ուրախ կլինեն օգնել ձեզ ուսումնասիրել Աստվածաշունչը, որպեսզի ճշմարիտ Աստծո՝ Եհովայի, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ զարգացնեք ու այն ամուր պահեք։ Ըստ Հիսուսի խոսքերի՝ այս է «յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 17։3)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը