Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 2/1 էջ 29
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Քո ամուսնությունը պատվական դարձրու
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ամուսնական կյանք
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Պաշտպանեք ձեր ամուսնական միությունը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Ինչպես նախապատրաստվել երջանիկ ամուսնության
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
Ավելին
2002 Դիտարան
w02 2/1 էջ 29

Ընթերցողների հարցերը

Մովսիսական օրենքը պարունակում է ազգականների միջև ամուսնության վերաբերյալ արգելքներ։ Մեր օրերում որքանո՞վ են դրանք կիրառելի քրիստոնյաների համար։

Իսրայել ազգին Եհովայի տված Օրենքում քիչ տեղեկություն կա հարսանեկան ծեսերի ու արարողությունների մասին։ Սակայն այդ օրենքով որոշ ամուսնություններ արգելվում էին։ Օրինակ՝ Ղեւտացոց 18։6–20-ում թվարկվում են որոշ անթույլատրելի հարաբերություններ՝ կապված «արւինակից ազգականի» հետ։ Այս հատվածում բավական մանրամասնորեն նշվում է, թե արյունակից ո՛ր բարեկամների միջև է, որ անթույլատրելի էին սեռական հարաբերությունները։ Իհարկե, քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն (Եփեսացիս 2։15; Կողոսացիս 2։14)։ Սակայն դա չի նշանակում, թե քրիստոնյաները կարող են անտեսել այս հանգամանքը ամուսնական զույգի ընտրություն կատարելիս։ Սրա համար մի քանի պատճառներ կան։

Նախ՝ գոյություն ունեն պետական օրենքներ մոտ ազգականների միջև ամուսնության վերաբերյալ։ Քրիստոնյաները հիմնականում պարտավոր են ենթարկվել իրենց երկրի օրենքներին (Մատթէոս 22։21; Հռովմայեցիս 13։1)։ Իհարկե, նման օրենքները բոլոր երկրներում նույնը չեն։ Ազգականների միջև ամուսնությանը վերաբերող ժամանակակից օրենքների մեծ մասը գլխավորապես գենետիկական նկատառումներով է ընդունված։ Բոլորին հայտնի է, որ մոտ ազգականների ամուսնությունից ծնված երեխայի դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ նա գենետիկ արատներ ու հիվանդություններ կունենա։ Այս, ինչպես նաև ‘բարձր իշխանություններին հնազանդվելու’ պատճառով ամուսնացող քրիստոնյաները ենթարկվում են ամուսնության վերաբերյալ տեղային օրենքներին։

Այնուհետև՝ անհրաժեշտ է նկատի առնել հետևյալ հարցը. արդյո՞ք նման ամուսնություններն ընդունվում են այն հասարակության կողմից, որում անհատը ապրում է։ Գրեթե ամեն մի մշակույթ ունի կանոններ ու սովորույթներ, որոնք դատապարտում են մոտ արյունակցական կապ ունեցող ազգականների ամուսնությունը, և նման միությունները հաճախ են արյունապիղծ համարվում, հետևաբար և արգելք է դրվում դրանց վրա։ Չնայած որ այդ արգելքները տարբեր մշակույթներում կարող են մեծապես զանազանվել իրարից, սակայն «ընդհանուր առմամբ որքան երկու մարդիկ գենետիկորեն ավելի մոտ են իրար, այնքան ավելի վճռականորեն է արգելք դրվում նրանց միջև սեռական հարաբերություններին», ասվում է «Բրիտանական հանրագիտարանում» («The Encyclopædia Britannica»)։ Այսպիսով՝ նույնիսկ եթե հարցը արյունապիղծ հարաբերությունների մասին չէ, քրիստոնյաները, որպեսզի նախատինք չբերեն քրիստոնեական ժողովին կամ Աստծո անվանը, հաշվի են առնում հասարակության մեջ հաստատված սովորույթները կամ մարդկանց ոչ անհիմն զգացումները (Բ Կորնթացիս 6։3)։

Հարկավոր է նաև հաշվի առնել մեր խիղճը, որ տրված է Աստծուց։ Բոլոր մարդիկ ի ծնե օժտված են ճշտի ու սխալի, բարու և չարի զգացումով (Հռովմայեցիս 2։15)։ Եթե մարդիկ այլասերված սովորություններով չեն խաթարել կամ բթացրել իրենց խիղճը, ապա այն թելադրում է իրենց, թե ինչն է նորմալ ու պատշաճ, իսկ ինչը՝ անբնական ու տհաճ։ Եհովան սա՛ նկատի ուներ, երբ իսրայելացիներին տվեց մոտ ազգականների ամուսնությունն արգելող օրենքը։ Կարդում ենք. «Այն ձեր բնակուած Եգիպտոս երկրի գործքին պէս չ’անէք. եւ Քանանի երկրի գործքին պէս՝ ուր որ ձեզ պիտի տանեմ, չ’անէք, ու նորանց կանոնների համեմատ չ’գնաք» (Ղեւտացոց 18։3)։ Քրիստոնյաների համար թանկ է իրենց՝ Աստվածաշնչով դաստիարակված խիղճը, և նրանք թույլ չեն տալիս, որ այն ապականվի ճշտի ու սխալի վերաբերյալ աշխարհային պատկերացումներով (Եփեսացիս 4։17–19)։

Ուրեմն՝ ի՞նչ ենք եզրակացնում. թեև քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, նրանց խղճմտանքը հստակորեն թելադրում է իրենց, որ ամուսնությունը մոտ ազգականների հետ, ինչպես ասենք՝ հայրն իր աղջկա, մայրն իր տղայի, եղբայրն իր քրոջ հետ, միանգամայն անընդունելի է քրիստոնյաների շրջանում։a Իսկ ինչ վերաբերում է ավելի հեռու ազգականների միջև ամուսնությանը՝ քրիստոնյաներն ընդունում են, որ գոյություն ունեն նման ամուսնությունները կարգավորող պետական օրենքներ ու կանոններ, ինչպես նաև հասարակության մեջ ընդունված չափանիշներ։ Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել այս ամենին, որպեսզի կարողանանք համապատասխանել հետևյալ սուրբգրային խոսքին. «Բոլորդ էլ պատվեցե՛ք ամուսնությունը» (Եբրայեցիս 13։4, ԱՆԹ)։

[ծանոթագրություն]

a Այս թեման մանրամասնորեն քննարկվում է «Ի՞նչ տեսակետ պետք է ունենան քրիստոնյաները արյունապիղծ ամուսնությունների վերաբերյալ» հոդվածում («Դիտարան», 1980 թ., մարտի 1, էջ 13–15, ռուս.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը