Սփոփանք նրանց համար, ովքեր իրենց անօգնական են զգում
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ, ինչ խոսք, հոգեբանական ձեռնարկ չէ։ Այնուամենայնիվ այն սփոփում է մեզ և օգնում է բավականություն ստանալ կյանքից՝ չնայած բազմաթիվ խոչընդոտներին, որ ստիպված ենք դիմագրավել։ Սուրբ Գրությունները իրատեսորեն հայտնում են. «Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։ Մեր անախորժությունների որոշ մասը հետևանք է մեր իսկ անկատարության։ Սակայն ո՞վ է մարդկային տառապանքի հիմնական մեղավորը։
Աստվածաշնչից իմանում ենք, որ դա մի չար ոգեղեն անձնավորություն է, որին կոչում են Բանսարկու և Սատանա։ Նա է «բովանդակ աշխարհքը մոլորեցնողը» և մարդկությանը բազմաթիվ դժբախտություններ ու տառապանքներ պատճառողը։ Սակայն Աստվածաշունչը նաև հայտնում է մեզ, որ նրա ժամանակը մոտենում է ավարտին (Յայտնութիւն 12։9, 12)։ Շուտով Աստծո միջամտությամբ վերջ կտրվի այն ողջ տառապանքին, որ Սատանան պատճառել է երկրի բնակիչներին։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Աստծո խոստացած նոր աշխարհը, որտեղ արդարություն է տիրելու, զերծ կլինի տագնապներից ու հուսահատությունից (Բ Պետրոս 3։13)։
Որքան մխիթարական է գիտենալ, որ տառապանքը ժամանակավոր է։ Աստծո երկնային Թագավորության ներքո Հիսուս Քրիստոսի ղեկավարությամբ վերջ են գտնելու անարդարությունն ու տառապանքները։ Աստծո նշանակած Թագավորի մասին Սուրբ Գրություններն հայտնում են հետևյալը. «Նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ։ Նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կ’լինի նորա առաջին» (Սաղմոս 72։12–14)։
Մարգարեական այս խոսքերի իրականացումը շատ մոտ է։ Մենք հնարավորություն կունենանք հավիտենապես վայելել կյանքը դրախտի վերածված երկրի վրա՝ հիանալի պայմաններում (Սաղմոս 37։29; Յովհաննէս 17։3)։ Սուրբգրային այս մխիթարական խոստումների մասին գիտելիքներ ձեռք բերելը հույս ու սփոփանք է հաղորդում նրանց, ովքեր անօգնական վիճակում են իրենց զգում։
[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Depressed girl: Photo ILO/J. Maillard