Կարո՞ղ է հավատը բուժել հիվանդին
ԵՐԲ հիվանդ ենք լինում, թեթևացման ու բուժման կարիք ենք զգում։ Հավանաբար, Աստվածաշնչից ձեզ հայտնի է, որ Հիսուս Քրիստոսը կրկին ու կրկին բուժում էր բոլոր տեսակի հիվանդությունները՝ թեթևացում բերելով շատերին։ Այս բուժումներն ինչպե՞ս կատարվեցին։ Աստվածաշունչն ասում է. «Աստծու մեծ զորության» միջոցով (Ղուկաս 9։42, 43 ԱՆԹ; Գործք 19։11, 12)։ Ուրեմն՝ Աստծո սուրբ ոգու միջոցով էր մարդը բուժվում, ոչ թե պարզապես իր ունեցած հավատի (Գործք 28։7–9)։ Սա էր պատճառը, որ Հիսուսը հիվանդ մարդկանցից բուժվելու համար չէր պահանջում իր հանդեպ հավատ դրևսորել։
Գուցե ձեր մեջ հարց առաջանա. «Անցյալում չէ՞ր, որ գերբնական բուժումներ էին կատարվում, կամ այնպիսի բուժումներ, ինչպիսին Հիսուսն էր կատարում, նորից տեղի ունենալո՞ւ են։ Ի՞նչ հույս կա նրանց համար, ովքեր տառապում են տանջալից կամ անբուժելի հիվանդությամբ»։
Աստվածաշնչում բացատրվում է, որ Աստծո արդար նոր աշխարհում Աստծո զորությամբ նորից տարբեր տեսակի գերբնական բուժումներ կկատարվեն, ինչպես որ Հիսուսն էր անում, երբ գտնվում էր երկրի վրա։ Ձեր տարածքում ապրող Եհովայի վկաները ուրախությամբ ցույց կտան, թե Աստված ինչպես և երբ է իրականացնելու այն, ինչը երբեք ի վիճակի չէ անել հավատով բուժող ոչ մի մարդ, այսինքն՝ վերացնել բոլոր հիվանդությունները, ինչպես նաև մահը։ Այո, Աստված «պիտի կլանէ մահին յաւիտեան» (Եսայիա 25։8)։