Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 1/15 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի զորությամբ Սամսոնը հաղթանակ է տանում
    2005 Դիտարան
  • Սամսոնի պես՝ ապավինիր Եհովային
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան զորացնում է Սամսոնին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ամենաուժեղ մարդը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
2005 Դիտարան
w05 1/15 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

Ինչպե՞ս կարող էր Սամսոնը դիպչել իր կողմից սպանված դիակներին ու շարունակել մնալ ուխտավոր։

Հին Իսրայելում անհատը կարող էր կամավոր ուխտ անել և որոշ ժամանակ ուխտավոր դառնալ։a Ուխտավորի վրա դրված սահմանափակումներից մեկը հետևյալն էր. «Իր անձը Եհովային նուիրած բոլոր օրերը՝ մեռած մարմնի չ’մօտենայ. իր հօր համար կամ մօր համար՝ իր եղբօր կամ իր քրոջ համար իրան պիտի չ’պղծէ նորանք մեռած ժամանակը»։ Իսկ եթե «իր մօտ յանկարծ մի մարդ մեռն[ե՞ր]»։ Նման իրավիճակում մեռած մարմնի պատահականորեն դիպչելը կպղծեր նրա ուխտավորությունը։ Հետևաբար, ինչպես գրված է, «առաջի օրերը պիտի դուրս ձգուին»։ Նա պետք է մաքրման արարողություն անցներ ու նորից սկսեր իր ուխտավորությունը (Թուոց 6։6–12)։

Սամսոնը, սակայն, ուխտավոր էր ուրիշ իմաստով։ Նախքան նրա ծնվելը Եհովայի հրեշտակը նրա մորը ասել էր. «Ահա դու կ’յղանաս եւ մի որդի կ’ծնես, եւ նորա գլխի վերայ ածելի պիտի չ’գայ. նորա համար որ այն տղան արգանդից Աստուծոյ ուխտաւորը պիտի լինի, եւ նա սկսելու է Իսրայէլին ազատել Փղշտացիների ձեռքիցը» (Դատաւորաց 13։5)։ Սամսոնը ուխտավորի ուխտ չէր արել։ Աստված էր նրան ուխտավոր նշանակել, և Սամսոնը ուխտավոր պետք է լիներ ամբողջ կյանքում։ Դիակի դիպչելու արգելքը չէր կարող վերաբերել նրան։ Եթե վերաբերեր, ու եթե նա պատահականորեն դիպչեր մեռած մարմնի, ապա ինչպե՞ս կարող էր նորից սկսել իր՝ ամբողջ կյանքի համար նախատեսված ուխտավորությունը, որը սկսվել էր նրա ծննդով։ Ուստի ակնհայտ է, որ ամբողջ կյանքի համար նախատեսված ուխտավորության պահանջները որոշ հարցերում տարբերվում էին այն պահանջներից, որոնք դրվում էին կամավոր ուխտավորների առջև։

Քննենք Եհովայի այն պատվերները, որ նա տվեց Սամսոնի, Սամուելի ու Հովհաննես Մկրտչի հետ կապված, որոնք ուխտավոր են եղել ամբողջ կյանքում, և որոնց մասին հիշատակվում է Աստվածաշնչում։ Ինչպես արդեն նշվեց, Սամսոնից պահանջվում էր իր գլխի մազերը չկտրել։ Աննան իր ապագա զավակի՝ Սամուելի հետ կապված հետևյալ ուխտն արեց. «Ես նորան Տիրոջը կ’նուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը. եւ նորա գլխին ածելի չի բարձրանալ» (Ա Թագաւորաց 1։11)։ Իսկ ինչ վերաբերում է Հովհաննես Մկրտչին, Եհովայի հրեշտակն ասաց. «Գինի եւ օղի չի խմիլ» (Ղուկաս 1։15)։ Բացի այդ, «Յովհաննէսը ունէր իր հագուստը ուղտի բրդից, եւ կաշիէ գօտի իր մէջքին, եւ նորա կերակուրն էր մարախ եւ վայրի մեղր» (Մատթէոս 3։4)։ Այս երեք անհատներից և ոչ մեկը պատվեր չէր ստացել չմոտենալու մեռած մարմնի։

Սամսոնը, թեև ուխտավոր էր, մեկն էր այն դատավորներից, որոնց Եհովան վերկացրեց ‘ազատելու համար իսրայելացիներին կողոպտիչների ձեռքից’ (Դատաւորաց 2։16)։ Այդ հանձնարարությունը կատարելիս նա դիպչել է մեռած մարմնի։ Մի անգամ Սամսոնը երեսուն փղշտացի սպանեց և «նորանց հանդերձներն առաւ»։ Ավելի ուշ նա թշնամու «սրունքն ու երանքը մեծ հարուածով զարկեց»։ Բացի այդ, նա վերցրեց էշի ծնոտ, որ դեռ չէր չորացել, և դրանով հազար մարդ սպանեց (Դատաւորաց 14։19; 15։8, 15)։ Այս բոլորը Սամսոնը կատարեց Եհովայի հավանությամբ ու աջակցությամբ։ Գրությունները նրա մասին խոսում են որպես մի մարդու, որի հավատն արժանի է ընդօրինակման (Եբրայեցիս 11։32; 12։1)։

Այն, որ Սամսոնը առյուծին «պատառեց ինչպես մի ուլ կպատառեն», արդյոք նշանակո՞ւմ է, որ նրա օրերում ուլ պատառելը սովորություն էր։

Ոչ մի վկայություն չկա, որ Իսրայելի դատավորների օրերում ուլ պատառելը սովորություն էր։ Դատաւորաց 14։6–ում գրված է. «Տիրոջ Հոգին [Սամսոնի] վերայ եկաւ, եւ նա [առյուծի կորյունին] պատառեց ինչպես մի ուլ կպատառեն, եւ ձեռքումը մի բան չ’կար»։ «Ինչպես մի ուլ կպատառեն» արտահայտությունը, ըստ ամենայնի, համեմատություն է։

«Պատառեց» բառը տվյալ դեպքում կարող էր երկու իմաստ ունենալ։ Սամսոնը առյուծի կա՛մ ծնոտներն էր իրարից բաժանել, կա՛մ էլ ինչ–​որ կերպ նրա վերջույթներն էր պոկել։ Եթե ծնոտներն էր իրարից բաժանել, ուրեմն, հասկանալի է, որ նույն բանը ուլին անելը մարդկային ուժի սահմաններից դուրս չէր։ Այս համեմատությունը ցույց է տալիս, որ մերկ ձեռքերով առյուծին հաղթելը Սամսոնի համար ասես ուլ պատառել լիներ։ Իսկ եթե Սամսոնը առյուծին սպանել էր՝ պոկելով նրա վերջույթները, ուրեմն համարում գրվածը չի կարող համեմատությունից ավելին լինել։ Այս համեմատության իմաստը, ըստ էության, այն էր, որ Եհովայի ոգին զորություն տվեց Սամսոնին կատարելու մի բան, որը պահանջում էր արտակարգ ֆիզիկական ուժ։ Ամեն դեպքում Դատաւորաց 14։6–ում բերված համեմատությունը շեշտում է այն միտքը, որ Եհովայի օգնությամբ Սամսոնը կարողացավ ամեհի առյուծին հաղթել այնպես, ինչպես որ սովորական ուժի տեր մարդը ուլ կպատառեր։

[ծանոթագրություն]

a Ուխտավորության տևողությունը թողնված էր ուխտ անողի հայեցողությանը։ Սակայն ըստ հրեական ավանդության՝ ուխտի նվազագույն տևողությունը 30 օր էր։ Կարծիք կար, որ դրանից պակաս տևողությունը կհասարակացներ ուխտը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը