Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 1/15 էջ 32
  • «Ինչո՞ւմ է ձեր գաղտնիքը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ինչո՞ւմ է ձեր գաղտնիքը»
  • 2005 Դիտարան
2005 Դիտարան
w05 1/15 էջ 32

«Ինչո՞ւմ է ձեր գաղտնիքը»

ԱՅՍ հարցով մի տարեց մարդ անակնկալի բերեց Մյուրիելին, որը երեք երեխաների մայր է։ Մյուրիելը ամբողջ օրը զբաղված էր եղել՝ իր երեխաներին բժշկի տանելով, և շտապում էր քրիստոնեական հանդիպման։ Նրանք բավականաչափ ժամանակ չունեին գնալու տուն և ընթրելու նախքան այդ հանդիպմանը հաճախելը։ Ուստի Մյուրիելը երեխաներին տարավ մոտակա սրճարան, որպեսզի այնտեղ կարողանան որևէ բան ուտել։

Երբ ավարտում էին ընթրիքը, այդ տարեց մարդը մոտեցավ Մյուրիելին ու ասաց. «Ձեր այստեղ գալուց ևեթ ես ուշադիր հետևում էի ձեզ և մեծ տարբերություն նկատեցի ձեր երեխաների ու այն երեխաների միջև, որոնց սովորաբար հանդիպում եմ։ Միայն տեսնե՜ք, թե երեխաներն ինչպես են վարվում սեղանների ու աթոռների հետ։ Նրանք ոտքերը դնում են սեղանին, աթոռները դես ու դեն են նետում։ Իսկ ձեր երեխաները շատ հանգիստ են ու իրենց լավ են պահում։ Ինչո՞ւմ է ձեր գաղտնիքը»։

Մյուրիելը պատասխանեց. «Ամուսինս ու ես կանոնավորաբար Աստվածաշունչ ենք ուսումնասիրում երեխաների հետ և փորձում ենք կյանքում կիրառել մեր սովորածը։ Մենք Եհովայի վկաներ ենք»։ Դա լսելով՝ այդ մարդն ասաց. «Ես հրեա եմ ու վերապրել եմ Հոլոքոստը։ Հիշում եմ, թե ինչպես էին Գերմանիայում Եհովայի վկաները հալածվում։ Նույնիսկ այն ժամանակ նրանք տարբերվում էին մյուսներից։ Ինձ շատ տպավորեց ձեր երեխաների վարքը։ Ես պետք է մոտիկից ծանոթանամ ձեր կրոնին»։

Աստվածաշունչը հոյակապ ձեռնարկ է երեխաներին դաստիարակելու հարցում։ Եհովայի վկաները մեծապես հետաքրքրված են օգնելու մարդկանց, որպեսզի նրանք օգուտներ քաղեն Սուրբ Գրություններում տրվող առաջնորդությունից։ Մենք ջերմորեն հրավիրում ենք ձեզ արձագանքել ներքևում նշված առաջարկին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը