Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 4/15 էջ 3–4
  • Գիտելիքներ. անչափ շա՞տ են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտելիքներ. անչափ շա՞տ են
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Գիտելիքներ ձեռք բերենք այժմ և հավիտյան
    2005 Դիտարան
  • Գիտելիք
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Դուք կարող եք ունենալ երջանիկ ապագա
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
2005 Դիտարան
w05 4/15 էջ 3–4

Գիտելիքներ. անչափ շա՞տ են

Միսիոներական մի զույգ, Արևմտյան Աֆրիկայի ծովափերից մեկում նստած, դիտում էր արծաթափայլ լուսինը։ Ամուսինը բացականչեց. «Որքա՜ն բան գիտի մարդը լուսնի մասին, և դեռ որքա՜ն բան կա, որ պետք է ուսումնասիրի»։

Կինը պատասխանեց. «Պատկերացրու՝ երկիրը դիտում ես հեռվից. մարդիկ որքա՜ն գիտելիքներ արդեն ունեն և դեռ որքա՜ն բան պետք է սովորեն։ Հետաքրքիր է, որ ոչ միայն երկիրն է պտտվում արևի շուրջ, այլև մեր ողջ արեգակնային համակարգն է գտնվում շարժման մեջ։ Նշանակում է՝ երևի տիեզերքի այս նույն կետում այլևս չենք լինի։ Իրականում, մեր տեղը տարածության մեջ մենք գիտենք՝ շնորհիվ մեզ ծանոթ երկնային մարմինների դիրքի։ Թեև որոշ բաների վերաբերյալ շատ գիտելիքներ ունենք, բայց մյուս կողմից՝ նույնիսկ չգիտենք, թե որտեղ ենք գտնվում»։

ԱՅՍ խոսքերում հիմնարար ճշմարտություններ կան։ Մենք սովորելու դեռ շատ բաներ ունենք։ Իհարկե, մեզանից յուրաքանչյուրը ամեն օր ինչ–​որ նոր բան է սովորում։ Սակայն անկախ նրանից, թե որքան ենք սովորում՝ միևնույն է, մենք չենք կարող սովորել այնքան, որքան կցանկանայինք և այնպիսի արագությամբ, ինչպես կուզենայինք։

Այսօր հնարավոր է ոչ միայն ձեռք բերել նոր ինֆորմացիա, այլ նաև ամբարել մեծ քանակությամբ գիտելիքներ։ Տեխնիկական միջոցների շնորհիվ մարդիկ այսօր ավելի մեծ չափերի գիտելիքներ են կուտակում։ Համակարգչի կոշտ սկավառակները այժմ այնպիսի կարողություններ ունեն, որ դրանք նկարագրելու համար անհրաժեշտ է ստեղծել մաթեմատիկական նոր տերմիններ։ Հասարակ կոմպակտ սկավառակը (CD-ROM) կարող է ահռելի չափերի ինֆորմացիա պահել իր մեջ՝ 680 և ավելի մեգաբայթ հիշողության ծավալով։ Սովորական թվային տեսասկավառակը (DVD) դրանից յոթ անգամ ավելի ինֆորմացիա կարող է պարունակել, իսկ մոտ ժամանակներս մատչելի կլինեն ավելի մեծ հնարավորություններ ունեցող տեսասկավառակներ։

Ինֆորմացիա ստանալու ժամանակակից միջոցները գրեթե վեր են մարդու պատկերացումից։ Գլանատպագրության մամլիչները պտտվում են ահռելի արագությամբ՝ տպելով թերթեր, պարբերագրեր և գրքեր։ Ինտերնետից օգտվող անհատը մկնիկի ընդամենը մի հարվածով կարող է հսկայական ինֆորմացիայի ծանոթանալ։ Այս և այլ կերպերով ինֆորմացիան ավելի արագ է տարածվում, քան մարդը կարող է ըմբռնել։ Ինֆորմացիայի այս քանակը երբեմն համեմատվում է ծովի հետ. այն այնքան մեծ է, որ մենք ասես պետք է սովորենք լողալ նրա մեջ, սակայն չփորձենք այդ ամբողջը կուլ տալ։ Գիտելիքների այս հսկայական քանակությունը մղում է, որ ընտրողական լինենք։

Ընտրողական լինելու մեկ ուրիշ պատճառն այն է, որ առկա ինֆորմացիայի մեծ մասն առանձնապես օգտակար չէ։ Դրա մի մասը նույնիսկ անցանկալի է և արժանի չէ մեր ուշադրությանը։ Հիշեք, որ գիտելիքը լավ կամ վատ, դրական կամ բացասական ինֆորմացիան է։ Ցավոք, որոշ տեղեկություններ, որոնք մարդիկ համարում են փաստեր, ընդամենը ոչ ճշգրիտ տվյալներ են։ Որքա՜ն հաճախ է պատահել, որ նույնիսկ հեղինակավոր մարդկանց ասածները սխալ են եղել։ Օրինակ՝ Եփեսոս քաղաքի ատենադպիրը, որը համարվում էր բավական զարգացած անձնավորություն, պնդեց. «Ո՛վ եփեսացիներ, կա՞ մեկը, որ չգիտե, թե Եփեսոսը պահապանն է մեծ Արտեմիսի մեհյանի և երկնքից ընկած նրա պատկերի» (Գործք 19։35, ԱՆԹ, 36)։ Թեև բոլորն էլ գիտեին այդ տեղեկությունը, նույնիսկ կարծում էին, որ դա անվիճելի փաստ է, սակայն շատերը ճիշտ չէին համարի այն միտքը, որ պատկերը երկնքից էր ընկել։ Ուստի հիմնավոր պատճառներ ունենալով՝ Աստվածաշունչը հորդորում է քրիստոնյաներին զգուշանալ «սուտանուն գիտութ[յունից]» (Ա Տիմոթէոս 6։20)։

Գիտելիքների հարցում ընտրողական լինելու մեկ այլ պատճառն էլ այն է, որ մեր կյանքը շատ կարճ է։ Անկախ այն բանից, թե քանի տարեկան եք՝ անշուշտ կան գիտության շատ բնագավառներ, որ կուզենայիք ուսումնասիրել, սակայն գիտակցում եք, որ կյանքը չի հերիքի այդ ամենին։

Արդյո՞ք այս խնդիրը լուծում կունենա։ Կլինի՞ գիտության այնպիսի մի բնագավառ, որը կերկարացնի մեր կյանքը, կամ նույնիսկ հավիտենական կյանք կպարգևի։ Ներկայումս կա՞ այդպիսի գիտություն։ Եթե այո, ապա բոլորն էլ կարո՞ղ են ստանալ այն։ Կգա՞ այնպիսի մի օր, երբ գիտությունը կպարունակի միայն ճշմարիտ փաստեր։ Հոդվածի սկզբում հիշատակված միսիոներները գտել են այս հարցերի գոհացուցիչ պատասխանները։ Դուք նույնպես ունեք այդ հնարավորությունը։ Կարդացեք խնդրեմ հաջորդ հոդվածը, որտեղ խոսվում է գիտելիքներ ստանալու հավերժական հնարավորության մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը