Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 5/1 էջ 32
  • Ինչպես համրենք մեր օրերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես համրենք մեր օրերը
  • 2005 Դիտարան
2005 Դիտարան
w05 5/1 էջ 32

Ինչպես համրենք մեր օրերը

«ՍՈՎՈՐԵՑՐՈՒ մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք» (Սաղմոս 90։12)։ Ահա այսպիսի խոսքեր ասաց Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Մովսեսը՝ խոնարհաբար աղոթելով։ Հատկապես ի՞նչ խնդրեց նա։ Իսկ մենք պե՞տք է այդպիսի հարգալից խնդրանքով դիմենք Աստծուն։

Նույն սաղմոսի տասներորդ համարում Մովսեսը ցավով նշեց, որ մարդու կյանքը վաղանցիկ է։ Մեկ այլ դեպքում նա գրի առավ Հոբի խոսքերը. «Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։ Պարզ երևում է, որ Մովսեսը խորապես հասկանում էր, որ անկատար մարդու կյանքը շատ կարճ է։ Հետևաբար նա կյանքի յուրաքանչյուր օրը համարում էր թանկ պարգև։ Վերոհիշյալ աղաչանքն ուղղելով Աստծուն՝ Մովսեսը ցույց տվեց, որ կյանքի մնացած օրերը ցանկանում է ապրել իմաստությամբ, այնպես, որ հաճեցնի իր Արարչին։ Չպե՞տք է արդյոք մենք էլ ձգտենք իմաստությամբ անցկացնել մեր օրերը։ Մենք պետք է ջանանք դա անել, եթե ցանկանում ենք արժանանալ Աստծու հավանությանը։

Մի բան էլ կար, որ մղիչ ուժ էր թե՛ Մովսեսի և թե՛ Հոբի համար, մի բան, որը պետք է մղիչ ուժ լինի նաև մեզ համար։ Այս բարեպաշտ տղամարդիկ անձկագին սպասում էին ապագա պարգևի՝ երկրային կյանքի ավելի լավ պայմանների ներքո (Յոբ 14։14, 15; Եբրայեցիս 11։26)։ Այդ ժամանակ մահվան պատճառով մարդը երբեք չի դադարի բարի գործեր անելուց։ Մեր Արարչի նպատակն այն է, որ հավատարիմ անհատները հավիտյան ապրեն երկրային դրախտում (Եսայիա 65։21–24; Յայտնութիւն 21։3, 4)։ Սա կարող է լինել նաև ձեր հեռանկարը, եթե ‘այնպես համրեք ձեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունեք’։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը