Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 12/1 էջ 3
  • Արմագեդոն. աշխարհի վե՞րջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արմագեդոն. աշխարհի վե՞րջ
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Արմագեդոն. ի՞նչ է այն՝ ոմանց կարծիքով
    2012 Դիտարան
  • Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Արմագեդոն. երջանիկ կյանքի սկիզբ
    2005 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 12/1 էջ 3

Արմագեդոն. աշխարհի վե՞րջ

ԱՐՄԱԳԵԴՈՆ։ Ի՞նչ է հուշում ձեզ այս բառը. մասսայական ոչնչացո՞ւմ, տիեզերական հրդե՞հ։ Թերևս աստվածաշնչյան ոչ մի արտահայտություն այնքան լայն տարածում չի գտել մեր առօրյա խոսքում, որքան «Արմագեդոն» բառը։ Այս տերմինը լայնորեն կիրառվում է նկարագրելու համար մարդկությանը սպասվող աղետալի մի կործանում։ Զվարճությունների արդյունաբերությունը՝ հեռուստատեսային հաղորդումներն ու ֆիլմերը, զանազան սարսափազդու տեսարանների միջոցով սխալ պատկերացումներ են ստեղծում «Արմագեդոնի» մասին։ Այս բառի իմաստը անհասկանալի է դարձել զանազան առեղծվածների ու թյուրիմացությունների պատճառով։ Թեև «Արմագեդոն» բառի իմաստի վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսակետներ, սակայն դրանց մեծ մասը չի համապատասխանում այն բացատրությանը, որ գտնվում է այս բառի սկզբնաղբյուրում՝ Աստվածաշնչում։

Քանի որ Աստվածաշնչում «Արմագեդոն» բառը կապ ունի «աշխարհքիս վերջի» հետ, ուստի շատ կարևոր է պարզորոշ հասկանալ այդ բառի իսկական նշանակությունը (Մատթէոս 24։3)։ Խելամիտ չի՞ լինի արդյոք դիմել ճշմարտության միակ աղբյուրին՝ Աստծու Խոսքին, իմանալու, թե ինչ է «Արմագեդոնը», և թե ինչ է այն նշանակելու ձեր և ձեր ընտանիքի համար։

Նման ուսումնասիրությունը ցույց կտա, որ «Արմագեդոնը» լինելու է ոչ թե աշխարհի ողբերգական վերջ, այլ երջանիկ կյանքի սկիզբ՝ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ապրել արդար նոր աշխարհում։ Ընթերցելով հաջորդ հոդվածը՝ կկարողանաք խորությամբ պատկերացնել, թե ինչ է «Արմագեդոնը», և պարզորոշ հասկանալ այս բառի սուրբգրային նշանակությունը։

[շրջանակ/նկար 3–րդ էջի վրա]

ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ՝ Ի՞ՆՉ Է ԱՐՄԱԳԵԴՈՆԸ

• Միջուկային բնաջնջում

• Բնական աղետ

• Երկրագնդի հետ երկնային մարմինների բախում

• Աստծու կողմից չարերի կործանում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը