Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 4/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հիշո՞ւմ եք
    2006 Դիտարան
  • Մայրական կաթը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • «Եհովայի օրենքը կատարյալ է»
    Մոտեցիր Եհովային
  • Ընթերցողների հարցերը
    2005 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 4/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ կարող ենք սովորել այն արգելքից, որ գրված է Ելից 23։19-ում. «Ուլը իր մօրը կաթի մէջ չ’եփես»։

Մովսիսական օրենքի այս հրահանգը, որն Աստվածաշնչում հանդիպում է երեք անգամ, կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչն է Եհովան ճիշտ համարում, և թե որքան գթասիրտ ու քնքուշ անձնավորություն է նա։ Այն նաև ընդգծում է Եհովայի գարշանքը կեղծ երկրպագության հանդեպ (Ելից 34։26; Բ Օրինաց 14։21)։

Մոր կաթի մեջ ուլին կամ այլ կենդանու եփելը կհակասեր բնության մեջ Եհովայի հաստատած կարգին։ Աստված մոր կաթը նախատեսել էր ձագի սնուցման և զարգացման համար։ Մոր կաթի մեջ ձագին եփելը, ըստ մի գիտնականի, արտահայտում է «արհամարհանք այն հարաբերության հանդեպ, որ Աստված հաստատել է ծնողի ու ձագի միջև ու սրբացրել այն»։

Կա նաև կարծիք, որ ձագին մոր կաթի մեջ եփելը հեթանոսական ծես է եղել, որն արվել է անձրև առաջ բերելու նպատակով։ Եթե իրոք այդպես է, ապա այդ արգելքը կարող էր պաշտպանել իսրայելացիներին հարևան ազգերի անմիտ ու դաժան կրոնական սովորություններից։ Մովսիսական օրենքում հատուկ նշվել էր, որ իսրայելացիները չգնային այդ ազգերի սովորություններով (Ղեւտացոց 20։23)։

Եվ վերջապես, այդ պատվերից երևում է Եհովայի մեծ գթասրտությունը։ Օրենքը պարունակում էր համանման պատվիրաններ, որոնց համաձայն՝ արգելվում էր կենդանիներին դաժանաբար վերաբերվել և հակառակ վարվել բնության մեջ Եհովայի հաստատած կարգին։ Օրինակ՝ Օրենքում կային հրահանգներ, որոնք արգելում էին զոհաբերել նորածին կենդանուն, եթե այն մոր հետ չէր եղել առնվազն յոթ օր, կամ նույն օրը մորթել և՛ մորը և՛ ձագին, բնից հանել թռչնին իր դրած ձվերի կամ ձագերի հետ միասին (Ղեւտացոց 22։27, 28; Բ Օրինաց 22։6, 7)։

Հստակ է, որ Օրենքը բարդ պատվիրանների ու արգելքների մի շարան չէր։ Այլ բաների թվում, Օրենքում տեղ գտած սկզբունքներն օգնում են մեզ մեր մեջ զարգացնել բարոյական հարցերի այնպիսի զգացողություն, որն իսկապես արտացոլում է Եհովայի հրաշալի հատկությունները (Սաղմոս 19։7–11)։

[նկար 31-րդ էջի վրա, թույլտվությամբ]

© Timothy O’Keefe/Index Stock Imagery

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը