Ընթերցողների հարցերը
Բ Օրինաց 14։21–ում գրված է. «Ինքն իրանից մեռածը բնաւ չ’ուտէք»։ Արդյոք սա հակասո՞ւմ է Ղեւտացոց 11։40–ում գրվածին, որտեղ ասվում է. «Նորա դիակիցն ուտողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի»։
Այս երկու համարների միջև հակասություն չկա։ Առաջին համարում պարզապես կրկնվում է այն արգելքը, որ չէր կարելի սատկած կենդանու միս ուտել, որին գուցե սպանել էր վայրի գազանը (Ելից 22։31; Ղեւտացոց 22։8)։ Իսկ երկրորդ համարում բացատրվում է, թե իսրայելացին այդ օրենքը գուցեև պատահաբար խախտելու դեպքում ինչ պիտի աներ։
Այն, որ Օրենքով ինչ–որ բան արգելված էր, չէր նշանակում, թե այդ արգելքը երբևէ չէր ոտնահարվելու։ Օրինակ՝ կային օրենքներ գողության, սպանության, սուտ վկայության մասին և այլն։ Բայց միևնույն ժամանակ կային նաև պատիժներ Աստծուց տրված այդ օրենքները խախտելու համար։ Պատիժն օրենքին ուժ էր հաղորդում և շեշտում էր դրա լրջությունը։
Այն անհատը, ով խախտեր սատկած կենդանու միսն ուտելու արգելքը, պղծված կլիներ Եհովայի աչքում և պետք է մաքրման հատուկ արարողություն անցներ։ Եթե նա հարկ եղած ձևով չմաքրվեր, ապա «իր անօրէնութիւնը պիտի կր[եր]» (Ղեւտացոց 17։15, 16)։