Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 9/15 էջ 32
  • «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը»
  • 2006 Դիտարան
2006 Դիտարան
w06 9/15 էջ 32

«Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը»

ՀԱՐՅՈՒՐ տասնիններորդ սաղմոսը երգ է, որն արտահայտում է սաղմոսերգուի զգացմունքները Աստծու ներշնչված պատգամի՝ նրա Խոսքի հանդեպ։ Սաղմոսերգուն գրում է. «Իմ սրտումը թագցրի քո խօսքերը»։ «Քո հրամաններովը կ’ուրախանամ»։ «Իմ անձը մաշուած է ամեն ժամանակ՝ ցանկանալով քո իրաւունքներին»։ «Քո վկայութիւններն իմ ուրախութիւնն են»։ «Ցանկանում եմ քո պատուիրանքներին»։ «Քո պատուիրանքներովը կ’ուրախանամ»։ «Քո հրամանների վերայ կ’մտածեմ»։ «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119։11, 16, 20, 24, 40, 47, 48, 97)։

Ինչպիսի՜ երախտագիտություն էր զգում սաղմոսերգուն Աստծու Խոսքի նկատմամբ։ Իսկ դու ունե՞ս նման զգացմունքներ Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի հանդեպ։ Կցանկանայի՞ր նման սեր զարգացնել։ Եթե այո, ապա նախևառաջ պետք է սովորություն զարգացնես Աստվածաշունչը կարդալ կանոնավորաբար, հնարավորության դեպքում ամեն օր։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը» (Մատթէոս 4։4)։ Երկրորդ՝ դու պետք է խորհես քո կարդացածի շուրջ։ Խորհրդածելով Աստծու մասին ճշմարտության, նրա հատկությունների, կամքի և նպատակների մասին՝ գնահատանքդ ավելի կխորացնես Աստվածաշնչի հանդեպ (Սաղմոս 143։5)։ Անպայման ամեն օր կիրառիր այնտեղ տրվող խորհուրդները (Ղուկաս 11։28; Յովհաննէս 13։17)։

Ի՞նչ օգուտներ կտա քեզ Աստվածաշնչի պատգամի հանդեպ սեր զարգացնելը։ Սաղմոս 119։2–ում ասվում է. «Երանելի են [Աստծու] վկայութիւնները պահողները»։ Աստվածաշնչում գտնվող հիշեցումները կօգնեն քեզ հաջողությամբ հաղթահարել խնդիրները (Սաղմոս 1։1–3)։ Դու ձեռք կբերես իմաստություն, խորաթափանցություն և հասկացողություն, որոնք քեզ կօգնեն, որ ‘ամեն չար ճանապարհից ետ քաշես ոտքերդ’ (Սաղմոս 119։98–101)։ Աստծու մասին ճշմարտությունը և երկրի նկատմամբ նրա ունեցած նպատակի մասին իմանալը քո կյանքը կդարձնի ավելի իմաստալից և ապագայի հիանալի հույս կտա (Եսայիա 45։18; Յովհաննէս 17։3; Յայտնութիւն 21։3, 4)։

Եհովայի վկաները մեծ ցանկություն ունեն օգնելու ուրիշներին ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը և սեր զարգացնել նրա պատգամի հանդեպ։ Մենք ձեզ սրտանց քաջալերում ենք արձագանքել այս հրավերին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը