Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 10/15 էջ 3–4
  • Կարո՞ղ ենք իսկապես ճանաչել Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարո՞ղ ենք իսկապես ճանաչել Աստծուն
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի տեսակետը
  • Գիտելիքներ ձեռք բերենք այժմ և հավիտյան
    2005 Դիտարան
  • Գիտելիք
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Շարունակիր «նրա՛ն լսել»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստված երկրպագության բոլո՞ր ձևերն է ընդունում
    2009 Դիտարան
2006 Դիտարան
w06 10/15 էջ 3–4

Կարո՞ղ ենք իսկապես ճանաչել Աստծուն

«Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն.... միայն ճշմարիտ Աստուած» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 17։3)։

ՊՈՂՈՍ առաքյալը բացականչեց. «Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, եւ անհասկանալի են նորա ճանապարհները» (Հռովմայեցիս 11։33)։ Կարելի՞ է այս խոսքերից եզրակացնել, որ Աստծու իմաստությունն ու գիտությունը հասկանալը մարդու կարողությունից վեր է և որ անհնար է ճանաչել Աստծուն ու իմանալ նրա նպատակները։

Նրանք, ովքեր հետևում են «վիա նեգատիվա» (via negativa) կրոնա–փիլիսոփայական ուսմունքին, կպատասխանեն՝ այո։ «Կրոնի հանրագիտարանը» այս կրոնա–փիլիսոփայական ուսմունքի վերաբերյալ ասում է. «Աստված վեր է այն ամենից, ինչ մենք կարող ենք իմանալ նրա մասին.... Աստծուն չի կարելի որևէ անուն տալ կամ բնութագրել։ Ցանկացած անուն կամ բնութագրում սահմաններ է ճանաչում, իսկ Աստված վեր է.... այդ ամենից...։ Նրա մասին հնարավոր չէ գիտելիքներ ձեռք բերել, քանի որ նա ամեն գիտելիքներից վեր է»։a

Համաձայն «Նյուսուիկ» շաբաթաթերթի՝ աշխարհիկ շատ անհատներ հակված են «ուղղափառության մի նոր ուղղության» հարելու, ըստ որի՝ «կա միայն մեկ ճշմարտություն, և այդ ճշմարտությունն այն է, որ գոյություն չունի ճշմարտություն»։

Սակայն շատերը չեն գտնում կյանքի իմաստի վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները։ Նրանք տեսնում են ամենուրեք տիրող աղքատությունը, հիվանդությունները և բռնությունը։ Կյանքի անորոշությունը նրանց կարող է մեծ հիասթափություն պատճառել։ Այդ մարդիկ միգուցե ձգտում են գտնել իրենց հարցերի պատասխանները, սակայն երբ չեն գտնում, եզրակացնում են, որ պատասխան չկա։ Հետևանքը լինում է այն, որ նրանցից շատերը լքում են կրոնները և սկսում անձամբ փնտրել Աստծուն, իհարկե եթե դեռ հավատում են նրա գոյությանը։

Աստվածաշնչի տեսակետը

Նրանք, ովքեր լավ տեսակետ ունեն Աստվածաշնչի վերաբերյալ և ընդունում են, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Պատգամաբերն է, պետք է որ հետաքրքրվեն Աստվածաշնչի տեսակետով։ Միգուցե հիշում եք Հիսուսի խոսքերը երկու ճանապարհների մասին։ Նա ասաց, որ «լայն.... եւ ընդարձակ ճանապարհը.... կորուստն է տանում» և «նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը»։ Հիսուսը բացատրեց, թե ինչպես կարելի է տարբերել այդ երկու ճանապարհներով գնացողներին՝ ասելով. «Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք»։ Ո՞ր պտուղներից։ Ոչ թե նրանց ասածներից, այլ գործերից, ինչպեսև ասաց Հիսուսը. «Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է»։ Այն, որ անհատը ասում է, թե հավատում է Աստծուն, դեռևս բավական չէ։ Մենք պետք է կատարենք Աստծու կամքը։ Տրամաբանական է, որ առաջին հերթին ճշգրիտ գիտելիքներ պետք է ձեռք բերենք այն մասին, թե որն է Աստծու կամքը (Մատթէոս 7։13–23)։

Հիսուսը պարզ ցույց տվեց, որ մարդիկ կարո՛ղ են Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերել։ Նա ասաց. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Պարզ է ուրեմն, որ մենք կարող ենք ձեռք բերել Աստծու տված իմաստությունն ու գիտությունը միայն այն դեպքում, եթե փնտրում ենք դրանք։ Աստված հավիտենական կյանք է խոստանում փնտրողներին, ուստի արժե՛ ջանքեր թափել։

[ծանոթագրություն]

a Նմանատիպ տեսակետներ գոյություն ունեն արևելյան կրոններում՝ հնդուականության, դաոսականության և բուդդայականության մեջ։

[նկար 4-րդ էջի վրա]

Հիսուսն ասաց, որ նեղ ճանապարհը տանում է դեպի կյանք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը