Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 10/15 էջ 8–11
  • Հոգևոր գանձեր Գվինեայում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հոգևոր գանձեր Գվինեայում
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Հոգևոր գանձեր
  • Հոգևոր հարստությունը «ներմուծվում է»
  • «Ազգերի ցանկալիքը» անհրաժեշտ փոփոխություններ է կատարում
2006 Դիտարան
w06 10/15 էջ 8–11

Հոգևոր գանձեր Գվինեայում

ԴԱՐԵՐՈՎ հետախույզները իրենց կյանքը վտանգի են ենթարկել գանձեր և հարստություն գտնելու համար։ Որոշ քաջ մարդիկ, որոնք եկել են Գվինեա (Արևմտյան Աֆրիկա), երկու տեսակի գանձեր են հայտնաբերել՝ նյութական և հոգևոր։ Այդ երկիրը, որն առատ է ադամանդով, ոսկով, երկաթի հանքաքարերով և բարձրորակ բոքսիտով, ունի ավելի քան 9 միլիոն բնակչություն։

Չնայած այս երկրում չեն գերիշխում քրիստոնեական կրոնները, այնուհանդերձ, գվինեացիների համար երկրպագությունը կարևոր է, և շատերը բարձր են գնահատում հոգևոր գանձերը։ Իսկ ի՞նչ գանձեր են դրանք։ Այդ գանձերը Եհովայի հավատարիմ ծառաներն են, որոնք Անգէ 2։7–ում նկարագրված են որպես «բոլոր ազգերի ցանկալիքը»։

Հոգևոր գանձեր

Թաքնված գանձերը գտնելու համար անհրաժեշտ է հողը խորը փորել, և դա մեծ ջանքեր է պահանջում։ Նմանապես, քրիստոնեական ծառայության մեջ ջանքեր են անհրաժեշտ հոգևոր հարստություն գտնելու համար։ Գվինեայում Թագավորության քարոզչության գործը սկսվել է 1950–ականների սկզբում, սակայն միայն 1960–ականների սկզբում այն հասավ մայրաքաղաք Կոնակրի։ Այժմ այնտեղ կա մոտ 900 Եհովայի վկա, որոնք ծառայում են 21 ժողովներում և խմբերում։

1987 թ.–ին միսիոներներ ժամանեցին և սկսեցին համագործակցել Կոնակրիում գտնվող միակ ժողովի հետ։ Այսօր մայրաքաղաքում և առհասարակ Գվինեայում կան ավելի քան 20 միսիոներներ։ Նրանք նախանձախնդրությամբ զորացնում են ժողովներին և տեղի եղբայրների հետ մասնակցում ծառայությանը։

Լյուքը, որն ապրում է Կոնակրիում, մեծ ուրախությամբ օգնում էր երիտասարդ բժիշկ Ալբերտին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ալբերտը փնտրել էր ճշմարտությունը տարբեր եկեղեցիներում և սկսել էր զբաղվել ոգեհարցությամբ։ Նա մի մատանի էր կրում, որը նրան տվել էր ոգեհարցը, որպեսզի այն Ալբերտին հաջողություն բերեր։ Սակայն ճշմարիտ կրոնը փնտրելու ճանապարհին մեծ հիասթափություն ապրելուց հետո նա գցեց այդ մատանին և աղոթեց. «Աստվա՛ծ, եթե դու գոյություն ունես, ապա այնպես արա, որ ճանաչեմ և ծառայեմ քեզ։ Այլապես կապրեմ ըստ իմ ցանկությունների»։ Դրանից կարճ ժամանակ անց Ալբերտը այցելեց իր քրոջը և պատահմամբ այնտեղ հանդիպեց մի Եհովայի վկայի, որը Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում իր քրոջ աղջկա հետ։ Շուտով քայլեր ձեռնարկվեցին, որպեսզի Լյուքը Աստվածաշունչ ուսումնասիրի Ալբերտի հետ։

Ամեն շաբաթ Լյուքն ուրախությամբ կտրում–անցնում էր ավելի քան 5 կիլոմետր Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու համար։ Թեև ի տարբերություն Ալբերտի, որը բարձրագույն կրթություն ուներ՝ Լյուքը բավականաչափ ուսում չէր ստացել, սակայն Ալբերտին մեծապես տպավորում էր նրա ամուր հավատը Գրությունների հանդեպ և այն, որ Լյուքն իր կյանքում կիրառում էր Աստվածաշնչից ստացած գիտելիքները։ Որքան երջանիկ էր Ալբերտը, երբ բացահայտեց, որ մարդկության տառապանքի պատճառը Աստված չէ։ Ավելին, Եհովան նպատակադրել է վերջ դնել տառապանքին և երկիրը դրախտի վերածել (Սաղմոս 37։9–11)։ Ալբերտին տպավորեցին նաև Աստվածաշնչի ճշմարտությունները, ինչպեսև ժողովի անդամների լավ վարքը։

Ինչպես հմուտ վարպետը պետք է փութաջանորեն տաշի անհարթ ադամանդը, որպեսզի այն փայլի, այդպես էլ Ալբերտը պետք է փոխեր իր աշխարհիկ վատ վարքը՝ համապատասխանելու համար Աստծու արդար չափանիշներին։ Նա դադարեց խորհրդակցել ոգեհարցների հետ, չարաշահել ալկոհոլը և զբաղվել մոլեխաղերով։ Սակայն նրա համար շատ դժվար էր հրաժարվել ծխելուց։ Ի վերջո երբ Ալբերտը ջերմեռանդորեն աղոթեց Եհովային օգնության համար, նա ձերբազատվեց նաև այդ սովորությունից։ Վեց ամիս անց Ալբերտը օրինականացրեց իր ամուսնությունը։ Նրա կինը նույնպես սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այժմ երկուսն էլ Եհովայի մկրտված ծառաներ են։

Մարտինը մեկ ուրիշ հոգևոր ադամանդ է։ Նա սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը Գեկեդուում, երբ 15 տարեկան էր։ Նրա կաթոլիկ ծնողները դեմ էին, որ նա հաճախի Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին։ Նրանք վերացրեցին Մարտինի աստվածաշնչյան գրականությունը, ծեծեցին նրան և դուրս վռնդեցին տանից։ Ինչպես որ բնածուխն է ծայրաստիճան ճնշման տակ վերածվում ադամանդի, այնպես էլ Մարտինը հակառակության արդյունքում ամրացրեց իր սերը Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ։ Ժամանակի ընթացքում նրա ծնողների վերաբերմունքը փոխվեց, և նա տուն վերադարձավ։ Ի՞նչը եղավ այդ փոփոխության պատճառը։ Նրանք մեծ տարբերություն նկատեցին Մարտինի և իրենց մյուս երեխաների վարքագծում, որոնք ըմբոստ ոգի ունեին և անբարոյությամբ էին զբաղվում։ Համոզվելով, որ Մարտինի նոր հավատը իրեն օգուտ է բերում՝ նրա հայրը ժողովի անդամներին իրենց տուն հրավիրեց։ Մարտինի մայրը բազմիցս շնորհակալություն հայտնեց եղբայրներին այն ամենի համար, որ նրանք արել էին իր որդուն օգնելու համար։ Մարտինը մկրտվեց 18 տարեկանում, հետագայում հաճախեց Ծառայության կատարելագործման դպրոց և հիմա ծառայում է որպես հատուկ ռահվիրա։

Հոգևոր հարստությունը «ներմուծվում է»

Եթե Գվինեան արտահանում է իր բնական ռեսուրսների մեծ մասը, ապա հոգևոր հարստության որոշ մասը «ներմուծվում է»։ Շատ մարդիկ գաղթել են այստեղ Աֆրիկայի այլ երկրներից հիմնականում տնտեսական պատճառներով։ Ուրիշներն էլ եկել են երկար և դաժան պատերազմներից խուսափելու համար։

Էրնեստինը Կամերունից տեղափոխվել է Գվինեա 12 տարի առաջ։ Նա սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ և երկար տարիներ հաճախում էր ժողովի հանդիպումներին, սակայն չէր մկրտվում։ Նրա աչքերը արցունքներով լցվեցին, երբ դիտում էր 2003 թ. Եհովայի վկաների շրջանային համաժողովի ժամանակ տեղի ունեցող մկրտությունը։ Իրեն մեղավոր զգալով՝ նա աղոթեց Եհովային. «Ես հիմա 51 տարեկան եմ և ոչ մի լավ բան չեմ արել քեզ համար։ Ես ուզում եմ ծառայել քեզ»։ Էրնեստինը վարվեց իր աղոթքի համաձայն։ Նա բացատրեց իր հետ ապրող տղամարդուն, որ իրենք կարող են միասին ապրել միայն այն դեպքում, եթե օրինականորեն ամուսնանան։ Այդ տղամարդը համաձայնվեց։ 2004 թ. նոյեմբերին Էրնեստինը կրկին լաց եղավ ուրախությունից, սակայն այս անգամ իր մկրտության ժամանակ։

1990–ականների սկզբին Լիբերիայից և Սիերա Լեոնեից հազարավոր փախստականներ եկան Գվինեա, այդ թվում նաև հարյուրավոր Եհովայի վկաներ։ Փախստականների ճամբար գալուց կարճ ժամանակ անց եղբայրները կազմակերպեցին ժողովի կանոնավոր հանդիպումներ, ծառայություն և կառուցեցին Թագավորության սրահ։ Որոշ մարդիկ փախստականների ճամբարում են դարձել Եհովայի ծառաներ։ Նրանցից մեկը Իսահակն է։ Մկրտությունից հետո հնարավորություն առաջացավ, որ նա վերադառնա իր նախկին աշխատանքին լիբերիական մի մեծ ընկերությունում։ Սակայն նա նախընտրեց մնալ «Լենե» փախստականների ճամբարում և ծառայել որպես ռահվիրա։ Իսահակը բացատրում է. «Այժմ ես ստիպված չեմ իմ գործատիրոջից թույլտվություն խնդրել ժողովի հանդիպումներին կամ համաժողովներ հաճախելու համար։ Այստեղ ես ազատ ծառայում եմ Եհովային»։ 2003 թ. դեկտեմբերին այս հեռավոր ճամբարում տեղի ունեցավ մարզային համաժողով 150 Վկաների համար, որոնք ապրում էին 30 000 փախստականների միջև։ Շատ ուրախալի էր, որ համաժողովին ներկա էին 591 հոգի, ներառյալ 9 խուլ անհատներ, որոնք հետևում էին ծրագրին ժեստերի լեզվով կատարվող թարգմանության միջոցով։ 12 հոգի մկրտվեցին։ Եղբայրները երախտապարտ էին այն բանի համար, որ այդքան ջանք էր թափվել հոգևոր խնջույք կազմակերպելու նպատակով։

«Ազգերի ցանկալիքը» անհրաժեշտ փոփոխություններ է կատարում

Նրանց համար, ովքեր ոսկի և ադամանդ են որոնում, թվում է թե արգելքներ հաղթահարելը այդքան էլ դժվար բան չէ։ Նմանապես, ուրախալի է տեսնել, որ նոր անհատները ջանքեր են թափում հաղթահարելու ամեն տեսակի դժվարություն Եհովային ծառայելու համար։ Քննարկենք Զայնաբի օրինակը։

13 տարեկանում Զայնաբին վաճառել էին մանկական ստրկության։ Իր հարազատ Գվինեայից նրան տեղափոխել էին Արևմտյան Աֆրիկայի մեկ ուրիշ քաղաք։ 20 տարեկանում նա լսեց Աստվածաշնչի պատգամը։ Զայնաբը մեծ ցանկություն ուներ կիրառել իր սովորածը։

Զայնաբի համար դժվար էր քրիստոնեական հանդիպումներին հաճախել։ Սակայն նա մեծապես գնահատում էր այդ հանդիպումները և վճռել էր բաց չթողնել ոչ մի հանդիպում (Եբրայեցիս 10։24, 25)։ Զայնաբը թաքցնում էր իր գրքերը դրսում, որպեսզի ժողովի հանդիպումներին գնալիս դրանք իր հետ վերցներ։ Երբեմն նրա «տերերը» դաժանորեն ծեծում էին նրան այս հոգևոր միջոցառումներին հաճախելու համար։

Հետագայում հանգամանքները փոխվեցին, և Զայնաբը ազատվեց ստրկությունից։ Նա անմիջապես սկսեց հաճախել բոլոր հանդիպումներին, որոնք օգնեցին նրան հոգևորապես արագ առաջադիմել։ Զայնաբը հրաժարվեց բարձր վարձատրվող աշխատանքից, որի պատճառով նա չէր կարողանա հաճախել ժողովի հանդիպումներին՝ քրիստոնեական կրթություն ստանալու համար։ Նա ցուցակագրվեց Աստվածապետական ծառայության դպրոցին, դարձավ Թագավորության չմկրտված քարոզիչ և հետագայում խորհրդանշեց իր նվիրումը Եհովային ջրի մկրտությամբ։ Նա անմիջապես սկսեց ծառայել որպես ենթառահվիրա։ Իսկ վեց ամիս անց Զայնաբը ցանկություն հայտնեց ծառայելու որպես ընդհանուր ռահվիրա։

Ժողովի որոշ հանդիպումներին հաճախելուց հետո մի հետաքրքրվող անհատ ասաց. «Երբ գալիս եմ այստեղ, ես չեմ զգում, որ աղքատ եմ»։ Մինչ շատ մարդիկ հետաքրքրված են Գվինեայի հարստություններով, նրանք, ովքեր սիրում են Եհովային, անձկագին փնտրում են հոգևոր հարստություններ։ Այո՛, այսօր «բոլոր ազգերի ցանկալիքը» գալիս է դեպի Եհովայի մաքուր երկրպագությունը։

[շրջանակ 8-րդ էջի վրա]

ԳՎԻՆԵԱ–2005

Վկաների բարձրագույն թիվը՝ 883

Աստվածաշնչի ուսումնասիրությունները՝ 1 710

Հիշատակի երեկոյին ներկաների թիվը՝ 3 255

[քարտեզներ 8-րդ էջի վրա]

(ամբողջական տեսքտի համար տե՛ս հրատարակությունը)

ԳՎԻՆԵԱ

Կոնակրի

ՍԻԵՐԱ ԼԵՈՆԵ

ԼԻԲԵՐԻԱ

[նկար 9-րդ էջի վրա]

Ալբերտն ու Լյուքը

[նկար 9-րդ էջի վրա]

Թագավորության սրահ Կոնակրիում

[նկար 10-րդ էջի վրա]

Էրնեստին

[նկար 10-րդ էջի վրա]

Մարտին

[նկար 10-րդ էջի վրա]

Զայնաբ

[Քարտեզ 8–րդ էջի վրա]

USAID

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը