Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 8/1 էջ 23
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Սողոսը հանդիպում է երբեմնի ընկերներին ու նախկին թշնամիներին
    2007 Դիտարան
  • Ժողովի համար «խաղաղ ժամանակներ եկան»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Հիսուսը ընտրում է Սողոսին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • «Հնազանդությունը զոհից լավ է»
    2011 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 8/1 էջ 23

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ Սողոսին ասաց. «Քեզ համար դժվար է խթանին քացի տալ» (Գործեր 26։14)։

▪ Աստվածաշնչյան ժամանակներում հողագործները վարուցանք անելիս խթանի միջոցով լծկան անասուններին ուղղություն էին տալիս։ Խթանը հավանաբար 2,5 մետր երկարությամբ փայտ էր։ Դրա մի ծայրին ամրացված էր մետաղյա սուր ելուստ։ Եթե անասունը քացի տար այդ ծայրին, կարող էր վնասվել։ Մյուս ծայրին ամրացված էր շեղբաձև մի հարմարանք, որով մաքրում էին գութանի խոփին կպած կեղտը, ցեխը և խոտը։

Երբեմն խթանը որպես զենք էին օգտագործում։ Իսրայելի դատավոր և ռազմիկ Սամեգարը «եզների խթանով» 600 փղշտացի սպանեց (Դատավորներ 3։31)։

Աստվածաշնչում այս գործիքը հիշատակվում է նաև փոխաբերական իմաստով։ Օրինակ՝ Սողոմոն թագավորն ասաց, որ իմաստուն մարդու խոսքերը նրա ընկերոջ համար կարող են «խթանի պես» լինել՝ մղելով նրան ճիշտ որոշում կայացնելու (Ժողովող 12։11)։

Հարություն առած Հիսուսը իր խոսքում նույնպես օգտագործեց «խթան» բառը։ Նա Սողոսին, որը հալածում էր քրիստոնյաներին, խորհուրդ տվեց «խթանին քացի չտալ»։ Այս արտահայտությունը մեր մտքում ստեղծում է հետևյալ պատկերը. համառ կենդանին չի ուզում ենթարկվել իր տիրոջը, որը խթանով ուղղություն է տալիս նրան։ Սողոսը, իմաստություն դրսևորելով, հետևեց Հիսուսի խորհրդին և փոխեց իր ապրելակերպը։ Հետագայում նա կոչվեց Պողոս առաքյալ։

▪ Ինչպե՞ս էին առաջին դարի հրեաները որոշում ժամանակը, երբ մութ էր

Մ. թ. առաջին դարում ապրող հրեաները ցերեկը, երբ պարզ եղանակ էր, ժամանակը որոշելու համար օգտագործում էին արեգակնային ժամացույց։ Իսկ երբ ամպերը ծածկում էին արևը կամ գիշեր էր լինում, օգտագործում էին կլեպսիդրա, կամ՝ ջրային ժամացույց։ Հրեաներից բացի, արեգակնային և ջրային ժամացույցներ օգտագործում էին նաև հին եգիպտացիները, պարսիկները, հույները և հռոմեացիները։

«Հրեական հանրագիտարանի» համաձայն՝ Միշնան և Թալմուդը ջրային ժամացույցը հիշատակում են «տարբեր անուններով՝ այդ ժամացույցի տարբեր ձևերը բնորոշելու համար։ Սակայն դրանք բոլորը մի ընդհանուր բան ունեին. ջուրը կաթիլ առ կաթիլ արտահոսում էր։ Հունարեն «կլեպսիդրա» բառը բառացի նշանակում է «աննկատ փախչել»» (The Jewish Encyclopedia)։

Ինչպե՞ս էր աշխատում ջրային ժամացույցը։ Ջուրը մի անոթի հատակում բացված փոքր անցքով լցվում էր մյուս անոթի մեջ։ Անոթների վրա նշումներ էին անում, և ժամանակը հաշվում էին՝ ելնելով երկու անոթներից մեկի ջրի մակարդակից։

Հռոմեական բանակում ջրային ժամացույցներն օգտագործում էին գիշերվա պահերը որոշելու համար։ Պահերի փոփոխությունն ազդարարվում էր փողի ձայնով։ Ամեն ոք, ով լսում էր այդ ձայնը, հասկանում էր, թե գիշերվա չորս պահերից յուրաքանչյուրը երբ է սկսվում և ավարտվում (Մարկոս 13։35)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը