Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 9/1 էջ 22
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Գիտեի՞ք արդյոք
    2012 Դիտարան
  • Նա պաշտպանեց Աստծու ժողովրդին
    2011 Դիտարան
  • Նա պաշտպանեց Աստծու ժողովրդին
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Աստվածաշնչի գիրք համար 17. Եսթեր
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2012 Դիտարան
w12 9/1 էջ 22

Գիտեի՞ք արդյոք

Ինչպե՞ս էին հնում նամակներ ուղարկում

Պարսկական սուրհանդակ

Պարսկական սուրհանդակ

Պարսկական կառավարությունը պաշտոնական նամակներն ուղարկում էր փոստային ծառայության միջոցով։ Աստվածաշնչի «Եսթեր» գրքում նկարագրվում է, թե ինչպես էր այդ համակարգը գործում. «Նամակները նա [Մուրթքեն] գրեց Ասուերոս թագավորի անունից, կնքեց թագավորի կնքամատանիով և ուղարկեց սուրհանդակների միջոցով, որ հեծել էին արագընթաց փոստային ձիեր, որոնք օգտագործվում էին արքունական ծառայությունների համար» (Եսթեր 8։10)։ Հռոմեական կայսրությունը նույնպես ուներ այդպիսի ծառայություն վարչական և ռազմական նամակները առաքելու համար։

Սակայն անձնական նամակները այդ ծառայության միջոցով չէին առաքվում։ Հարուստ մարդիկ կարող էին ծառայի միջոցով դրանք ուղարկել։ Սակայն շատերը ուղարկում էին համապատասխան ուղղությամբ ճանապարհորդող ծանոթ և նույնիսկ անծանոթ մարդկանց միջոցով։ Փոստատարի դեր կարող էին տանել ընտանիքի անդամները, ընկերները, զինվորները և վաճառականները։ Բայց, ինչ խոսք, կարևոր էր, որ նամակ տանողը վստահելի անձնավորություն լիներ և անձեռնմխելի հասցներ այն հասցեատիրոջը։ Աստվածաշունչը հայտնում է, որ Պողոս առաքյալը որոշ նամակներ ուղարկել է ճանապարհորդող հավատակիցների միջոցով (Եփեսացիներ 6։21, 22; Կողոսացիներ 4։7)։

Ինչպե՞ս էր կատարվում առք ու վաճառքը հին Իսրայելում

Մրգի շուկա

Մրգի շուկա

Հին Իսրայելի տնտեսությունը գլխավորապես հիմնված էր հողագործության, անասնապահության և ապրանքափոխանակության վրա։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Երուսաղեմի դարպասների մոտ շուկաներ կային։ Քաղաքն ուներ «Ոչխարների դարպաս», «Ձկների դարպաս» և «Խեցիների դարպաս» (Նեեմիա 3։1, 3; Երեմիա 19։2)։ Այս անունները ցույց էին տալիս, թե տվյալ վայրում ինչ էր վաճառվում։ Աստվածաշնչում նաև նշվում է Երուսաղեմում գտնվող «հացագործների փողոցի» և վաճառվող մի շարք ապրանքների մասին (Երեմիա 37։21)։

Իսկ ի՞նչ գիտենք գների մասին։ Մի աշխատության մեջ ասվում է. «Դարերի ընթացքում գները շարունակ տատանվել են, ուստի դժվար է որոշել, թե որևէ ապրանք կոնկրետ ժամանակաշրջանում ու վայրում ինչ գին է ունեցել»։ Հին աղբյուրները, այդ թվում նաև Աստվածաշունչը ցույց են տալիս, որ նույնիսկ հնում փողը արժեզրկվել է։ Օրինակ՝ վաղեմի ժամանակներում, երբ ընդունված էր ստրուկների առևտուրը, Հովսեփը վաճառվեց 20 կտոր արծաթով (հավանաբար սիկղով), որը մ.թ.ա. 18-րդ դարում, ըստ երևույթին, ստրուկի միջին գինն էր (Ծննդոց 37։28)։ Երեք հարյուր տարի հետո նրա գինը 30 սիկղ էր (Ելք 21։32), 8-րդ դարում՝ 50 սիկղ (2 Թագավորներ 15։20), իսկ երկու դար անց՝ պարսկական աշխարհակալության ժամանակ, ստրուկն արժեր 90 սիկղ կամ ավել։ Հստակ է, որ գնաճը միայն մեր օրերի պատուհասը չէ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը