Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 11/1 էջ 4–5
  • Հարց 1.ո՞րն է իմ կյանքի իմաստը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարց 1.ո՞րն է իմ կյանքի իմաստը
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Իմաստալից նպատակներ դնենք կյանքում
    2007 Դիտարան
  • Ո՞րն է կյանքի իմաստը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ի՞նչ է Աստված նպատակադրել մեզ համար
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2015 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 11/1 էջ 4–5

Հարց 1. ո՞րն է իմ կյանքի իմաստը

ՌՈԶԱԼԻՆԴԸ, որ մեծացել է Անգլիայում, գիտելիքի ծարավ էր, նաև մեծ ցանկություն ուներ մարդկանց օգնելու։ Նա այնպիսի աշխատանք գտավ, որի մեջ մտնում էր անտուն մարդկանց, ինչպես նաև ֆիզիկական և մտային սահմանափակումներ ունեցողներին աջակցություն ցույց տալը։ Ուսումն ավարտելուց հետո Ռոզալինդը պատվաբեր աշխատանքի առաջարկ ստացավ։ Սակայն չնայած բավականություն պատճառող և միևնույն ժամանակ եկամտաբեր այդ աշխատանքին՝ նա ասում է, որ տարիներ շարունակ մտածել է, թե որն է իր կյանքի իմաստը։

Ինչու է այս հարցը հետաքրքրում մեզ։

Ի տարբերություն կենդանիների՝ մարդիկ բանական էակներ են։ Մենք կարող ենք անցյալից դասեր քաղել, ծրագրել ապագան և փնտրել կյանքի իմաստը։

Ինչպես են ոմանք պատասխանում։

Շատերն այն կարծիքին են, որ կյանքի իմաստը հարստություն կուտակելու կամ հռչակ ձեռք բերելու մեջ է։

Ինչ է բացահայտում այս պատասխանը։

Մենք մեր առաջնահերթություններն ենք դնում կյանքում։ Մեր ցանկությունները ավելի կարևոր են, քան Աստծու կամքը։

Ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։

Սողոմոն թագավորը հսկայական հարստություն կուտակեց և իրեն հաճույքներից չզրկեց, բայց տեսավ, որ դրանք իր կյանքը հարատև իմաստով չեն լցնում։ Նա գրեց, թե ինչն է իրականում իմաստավորում մարդու կյանքը. «Այս ամբողջ ասվածի հետևությունը սա է. վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը» (Ժողովող 12։13)։ Ի՞նչ է մտնում Աստծու պատվիրանները պահելու մեջ։

Աստված ուզում է, որ մենք վայելենք կյանքը։ Սողոմոնը գրեց. «Մարդու համար բացի ուտելուց, խմելուց և իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա։ Ես տեսել եմ, որ դա էլ է ճշմարիտ Աստծու ձեռքից» (Ժողովող 2։24)։

Աստված նաև ուզում է, որ սիրենք և հոգ տանենք մեր ընտանիքին։ Ուշադրություն դարձրու հետևյալ պարզ ու գործնական առաջնորդությանը, որ տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի.

  • «Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները» (Եփեսացիներ 5։28)։

  • «Կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33)։

  • «Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին» (Եփեսացիներ 6։1)։

Կիրառելով աստվածաշնչյան այս սկզբունքները՝ որոշ չափով երջանկություն և ուրախություն կգտնենք։ Բայց ամենակարևորն այն է, որ հնարավորինս մոտիկից ճանաչենք մեր Արարչին և նրա ընկերը դառնանք։ Աստվածաշունչը նույնիսկ հրավիրում է մեզ մոտենալ Աստծուն և խոստանում է, որ նա էլ մեզ կմոտենա (Հակոբոս 4։8)։ Եթե ընդունես այս հրավերը, կյանքդ իրական իմաստով կլցնես։

Ռոզալինդը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, գտել է կյանքի իմաստը։ 10-րդ էջում կարող ես կարդալ, թե ինչպես նա գտավ իր հարցի պատասխանը։

Ավելին իմանալու համար, թե ինչպես ապրել Աստծուն հաճելի կյանքով, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 12-րդ գլուխը։ Կարելի է բեռնել հետևյալ կայքից. www.pr418.com

Ի՞նչ է ասել Հիսուսը կյանքի իմաստի վերաբերյալ

Հիսուսը քաջ գիտեր, թե որն է իր կյանքի իմաստը։ Նա ասաց. «Ես ծնվել ու եկել եմ աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ» (Հովհաննես 18։37)։ Նա իր կյանքն անցկացրեց՝ Աստծու և նրա նպատակների մասին ճշմարտությունը սովորեցնելով մարդկանց։

Մեր կյանքն իմաստով կլցվի, եթե հետևենք Հիսուսի օրինակին։ Նա հրավիրում է մեզ սովորել իրենից (Մատթեոս 11։29)։ Տեսնենք, թե ինչ երկու կերպերով կարող ենք դա անել։

Հիսուսը սովորեցրեց, որ երջանիկ լինելու համար պետք է «գիտակցենք [մեր] հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Մենք կարող ենք բավարարել մեր հոգևոր կարիքները՝ սովորելով միակ ճշմարիտ Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին (Հովհաննես 17։3)։

Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին սովորեցնել մարդկանց այն ամենը, ինչ իրենք են սովորել։ Նա ասաց. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20)։

Բոլոր նրանք, ովքեր բավարարում են իրենց հոգևոր կարիքները Աստվածաշունչ ուսումնասիրելով և սովորածը կիրառելով, նկատում են, որ իրենց կյանքը բարեփոխվում է։ Իսկ երբ սկսում են ուրիշներին օգնել ճանաչելու Աստծուն, համոզվում են, որ իրենց կյանքը իմաստալից է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը