Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 52
  • Ո՞րն է կյանքի իմաստը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞րն է կյանքի իմաստը
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ի՞նչ է Աստված նպատակադրել մեզ համար
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Հարց 1.ո՞րն է իմ կյանքի իմաստը
    2012 Դիտարան
  • Կյանքին ի՞նչն է իրական իմաստ տալիս
    2004 Դիտարան
  • Դու կարող ես լինել Եհովայի ընկերը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 52

Ո՞րն է կյանքի իմաստը

Աստվածաշնչի պատասխանը

Կյանքի իմաստի վերաբերյալ այս հարցը կարելի է ձևակերպել տարբեր կերպերով։ Օրինակ՝ «ինչո՞ւ եմ ապրում» կամ «որ՞ն է իմ կյանքի նպատակը»։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեր կյանքի նպատակը Աստծու հետ փոխհարաբերություններ զարգացնելն է։ Ուշադրություն դարձրեք Աստվածաշնչում գրված հետևյալ հիմնական ճշմարտություններին։

  • Աստված է մեր Ստեղծիչը։ Աստվածաշունչն ասում է. «[Աստված] է ստեղծել մեզ, և ոչ թե մենք մեզ» (Սաղմոս 100:3)։

  • Աստված ամեն բան արարելիս կոնկրետ նպատակ է ունեցել (Եսայիա 45:18)։

  • Աստված ստեղծել է մեզ հոգևոր կարիքներով, ինչն իր մեջ ներառում է նաև կյանքի իմաստը գտնելու փափագը (Մատթեոս 5:3)։ Նա ուզում է, որ մենք բավարարենք մեր այդ ցանկությունը (Սաղմոս 145:16)։

  • Մեր հոգևոր կարիքները բավարարվում են, երբ մտերմանում ենք Աստծու հետ՝ դառնալով նրա ընկերը։ Թեև սա կարող է անհնար թվալ, սակայն Աստվածաշունչը հորդորում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4:8; 2:23)։

  • Աստծու ընկերը դառնալու համար մենք պետք է ապրենք այն նպատակին ներդաշնակ, որ նա ունեցել է մեզ արարելիս։ Աստվածաշնչում՝ Ժողովող 12։13-ում, նշվում է այդ նպատակը. «Վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը», կամ ինչպես ասում է Աստվածաշնչի մեկ այլ թարգմանություն՝ «դրա համար է ստեղծվել մարդը» (Good News Translation)։

  • Ապագայում Աստված կվերացնի չարությունը և հավիտենական կյանք կշնորհի իր ընկերներին, այսինքն՝ նրանց ովքեր երկրպագում են իրեն։ Այդ ժամանակ կյանքը զերծ կլինի տառապանքից, և մենք կապրենք այնպես, ինչպես Աստված էր նպատակադրել մեզ ստեղծելիս (Սաղմոս 37:10, 11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը