Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w14 7/1 էջ 3
  • Վատ բաները անչափ շատ են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վատ բաները անչափ շատ են
  • 2014 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Լավ մարդկանց վատ բաներ են պատահում. ինչո՞ւ
    2014 Դիտարան
  • Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս չարությունը
    2007 Դիտարան
  • Աստվա՞ծ է մեղավոր մեր տառապանքների համար
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Եթե ունենք հոգատար Ստեղծիչ, որտեղի՞ց այսքան տառապանք
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
Ավելին
2014 Դիտարան
w14 7/1 էջ 3

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼԱՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՏ ԲԱՆԵՐ ՊԱՏԱՀՈՒՄ

Վատ բաները անչափ շատ են

Ցավի ու վշտի մեջ եղող ընտանիքի անդամներ

35-ամյա Սմիտանa, որը Դաքքայից էր (Բանգլադեշ), հայտնի էր իր ջերմությամբ ու հոգատարությամբ։ Մարդիկ ճանաչում էին նրան որպես աշխատասեր և ուրախ երիտասարդ կնոջ, որը ցանկանում էր օգնել ուրիշներին իմանալու այն, ինչ ինքն իմացել էր Աստծու մասին։ Որքա՜ն ցնցվեցին նրա ընտանիքի անդամներն ու ընկերները, երբ հանկարծակի Սմիտան հիվանդացավ և մի շաբաթվա ընթացքում մահացավ։

Ջեյմսն ու իր կինը՝ 30-ն անց մի երիտասարդ զույգ, նույն համբավն ունեին, ինչ Սմիտան։ Գարնանային մի օր նրանք գնացին այցելելու իրենց ընկերներին, որոնք ապրում են Միացյալ Նահանգների արևմտյան ափին։ Նրանք այլևս չվերադարձան իրենց բնակավայր՝ Նյու Յորք։ Ամուսինները ավտովթարի ենթարկվեցին՝ անասելի վշտի մեջ թողնելով իրենց սիրելիներին ու գործընկերներին։

Կարիք չկա հեռու գնալու տեսնելու համար, որ չարությունն ու տառապանքը անչափ շատ են մեր օրերում։ Պատերազմների ընթացքում սպանվում են թե՛ խաղաղ բնակչությունը, թե՛ զինվորները։ Անմեղ մարդիկ դառնում են հանցագործության ու բռնության զոհը։ Մահացու պատահարներն ու հյուծիչ հիվանդությունները խլում են մարդկանց կյանքերը՝ հաշվի չառնելով նրանց տարիքն ու կարգավիճակը։ Բնական աղետները անընտրողաբար համայնքներ են սրբում-տանում։ Նախապաշարումն ու անարդարությունը լայնորեն տարածված են։ Հնարավոր է՝ դու էլ ինչ-որ բանի զոհ ես դարձել։

Ուստի այսպիսի հարցեր տալը բնական է.

  • Ինչո՞ւ են լավ մարդկանց վատ բաներ պատահում։

  • Պե՞տք է Աստծուն մեղադրել այսպիսի բաների համար։

  • Աղետները պատահականությա՞ն արդյունք են, թե՞ մարդիկ են պատասխանատու դրանց համար։

  • Արդյոք մարդը տառապում է կարմայի՞, այսինքն՝ անցյալ կյանքում կատարած արարքների պատճառով։

  • Եթե կա ամենակարող Աստված, ինչո՞ւ նա չի պաշտպանում լավ մարդկանց վատ բաներից։

  • Երբևէ կլինի՞ չարությունից ու տառապանքից զերծ կյանք։

Այս հարցերին պատասխանելու համար մենք պետք է իմանանք հետևյալ երկու հիմնական հարցերի պատասխանները. «Ինչո՞ւ են ընդհանրապես վատ բաներ տեղի ունենում, և ի՞նչ է անելու Աստված»։

a Անունները փոխված են։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը