Բովանդակություն
15 հուլիսի, 2015
© 2015 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ
ՕԳՈՍՏՈՍԻ 31, 2015–ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 2015
Մասնակցիր հոգևոր դրախտի ընդարձակմանը
ԷՋ 7
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7–13, 2015
ԷՋ 14
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14–20, 2015
Պահպանիր նվիրվածությունդ Աստծու Թագավորության հանդեպ
ԷՋ 22
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21–27, 2015
ԷՋ 27
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ
▪ Մասնակցիր հոգևոր դրախտի ընդարձակմանը
Եհովայի ժողովուրդը անզուգական հոգևոր մթնոլորտ է վայելում նրա կազմակերպության երկրային մասի մեջ։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Եհովային մեր մեծ գնահատանքը դրա համար, և ի՞նչ կարող ենք անձամբ անել, որպեսզի ընդարձակենք այն։ Հոդվածը կպատասխանի այս հարցերին։
▪ «Ձեր ազատագրումը մոտենում է»
Հոդվածը կբացատրի այն տպավորիչ իրադարձություններից մի քանիսը, որ սպասվում են առջևում։ Նաև կտեսնենք, թե ինչու Աստծու ժողովուրդը կարող է լիակատար վստահությամբ դիմավորել մեծ նեղությունը։
▪ Պահպանիր նվիրվածությունդ Աստծու Թագավորության հանդեպ
Սատանայի իշխանության տակ գտնվող այս աշխարհում մարդիկ տարբեր բաների են նվիրվում։ Քրիստոնյաները, սակայն, խոստացել են նվիրված լինել Եհովային։ Այս հոդվածում կքննենք, թե ինչու չպետք է աշխարհի կոնֆլիկտներում որևէ մեկի կողմը բռնենք և թե ինչպես կարող ենք մարզել մեր միտքն ու խիղճը՝ քրիստոնեական չեզոքությունը պահելու համար։
▪ Մեր երկրպագության վայրը
Ամբողջ աշխարհում Եհովայի ժողովուրդը հավաքվում է տասնյակ հազարավոր Թագավորության սրահներում և այլ շինություններում։ Այս հոդվածում կքննենք սուրբգրային սկզբունքներ և կտեսնենք, թե ինչպես պետք է վերաբերվենք Թագավորության սրահներին, ինչպես բարվոք վիճակում պահենք դրանք և ինչպես ֆինանսական աջակցություն ցույց տանք, որպեսզի փառք բերենք Եհովային։
ՆԱԵՎ
3 Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Ռուսաստան
12 Ծառայիր Եհովային «աղետաբեր օրերում»
ՇԱՊԻԿ։ Քարոզիչների մի խումբ, որը ծառայում է հսկայական Սիբիրի կենտրոնական մասի տարածքներում, ընդմիջում է անում։
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ՝
143 930 000
ՔԱՐՈԶԻՉ՝