Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w16 նոյեմբեր էջ 3
  • Ընդամենը մեկ բառ, բայց մեծ քաջալերանք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընդամենը մեկ բառ, բայց մեծ քաջալերանք
  • 2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Բոոսի և Հռութի անհավանական ամուսնությունը
    2003 Դիտարան
  • «Առաքինի կին»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • «Առաքինի կին»
    2012 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 8. Հռութ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w16 նոյեմբեր էջ 3
Մի կին ծնկի է գալիս Հիսուսի առաջ, ու Հիսուսը կռանում է, որ խոսի նրա հետ

Ընդամենը մեկ բառ, բայց մեծ քաջալերանք

«Ո՛Վ ԿԻՆ»։ Այսպես դիմեց Հիսուսը մի կնոջ, որը 18 տարի կծկված էր և չէր կարողանում ուղղվել։ Բուժելով նրան՝ Հիսուսն ասաց. «Ո՛վ կին, դու ազատված ես քո հիվանդությունից» (Ղուկ. 13։10–13)։ Հիսուսը երբեմն այսպես էր դիմում նաև իր մորը։ Աստվածաշնչյան ժամանակներում դա համարվում էր քաղաքավարի դիմելաձև (Հովհ. 19։26; 20։13)։ Բացի սրանից, կար ևս մեկ բառ, որը ավելին էր, քան քաղաքավարի դիմելաձևը։

Հիսուսը այդ բառով դիմեց մի կնոջ, որը 12 տարի տառապում էր արյունահոսությամբ։ Ըստ Օրենքի՝ նման իրավիճակում գտնվող անհատը անմաքուր էր, և նրանից պահանջվում էր առանձնանալ մյուսներից։ Ուստի այն, թե այդ կինը ինչպես մոտեցավ Հիսուսին, Աստծու Օրենքին համապատասխան չէր (Ղևտ. 15։19–27)։ Սակայն նա հուսահատված էր։ Իրականում, նա «շատ բժիշկների կողմից բազում չարչարանքներ էր կրել, ծախսել էր իր ողջ ունեցածը և ոչ մի օգուտ չէր ստացել, հակառակը՝ նրա վիճակն ավելի էր վատացել» (Մարկ. 5։25, 26)։

Կինը, անցնելով ամբոխի միջով, անձայն մոտեցավ Հիսուսին և հետևից դիպավ նրա վերնահագուստի ծոպերին։ Նրա արյունահոսությունը իսկույն դադարեց։ Նա հույս ուներ, որ աննկատ կմնա, սակայն Հիսուսը հարցրեց. «Այդ ո՞վ դիպավ ինձ» (Ղուկ. 8։45–47)։ Այդ պահին կինը, վախից դողալով, մոտեցավ և ընկավ Հիսուսի առաջ ու «ողջ ճշմարտությունը պատմեց» (Մարկ. 5։33)։

Որպեսզի կնոջը անհարմար իրավիճակում չդնի, Հիսուսը բարությամբ ասաց. «Քաջացի՛ր, դո՛ւստր» (Մատթ. 9։22)։ Ըստ աստվածաշնչագետների՝ եբրայերեն և հունարեն բառերը, որ թարգմանվել են «դուստր» կամ «աղջիկ» բառերով, կարող են օգտագործվել փոխաբերական իմաստով՝ բարություն ու ջերմություն արտահայտելու համար։ Հիսուսը նաև հավաստիացրեց նրան. «Քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր» (Մարկ. 5։34)։

«Աղջի՛կս»։ Հարուստ իսրայելացի Բոոսը այսպես դիմեց մովաբացի Հռութին։ Հռութն իրեն անվստահ էր զգում, քանի որ իր և սկեսրոջ համար հասկ էր հավաքում մի մարդու հողատարածքից, ում չէր ճանաչում։ «Լսի՛ր, աղջի՛կս»,— ասաց Բոոսը, և հորդորեց, որ մյուս օրերին էլ գա իր արտերից հասկ հավաքելու։ Հռութը երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց ու հարցրեց, թե ինչու է Բոոսը այդքան բարի իր՝ օտարականի նկատմամբ։ Բոոսը պատասխանեց Հռութին. «Ինձ պատմել են այն ամենի մասին, ինչ որ արել ես քո սկեսրոջ [այրի Նոեմիի] համար.... Թող Եհովան վարձատրի քեզ քո արածի համար» (Հռութ 2։8–12)։

Ի՜նչ հիանալի օրինակ են Հիսուսը և Բոոսը քրիստոնյա երեցների համար։ Երբ նրանք նկատում են, որ քույրերից որևէ մեկը քաջալերանքի և օգնության կարիք ունի, հոգ են տանում, որ երկու երեց այցելեն նրան։ Առաջնորդության համար Եհովային աղոթքով դիմելուց և քրոջը ուշադիր լսելուց հետո երեցները կկարողանան նրան քաջալերել ու մխիթարել Աստծու Խոսքով (Հռոմ. 15։4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը