Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Երբևէ արդարություն կլինի՞ երկրի վրա
Ձեր կարծիքով՝
այո
ոչ
միգուցե
Աստվածաշունչն ասում է
«Գիտեմ, որ Եհովան կպաշտպանի խեղճի դատը, արդարադատություն կգործադրի աղքատների համար» (Սաղմոս 140։12)։ Աստծու Թագավորությունը իրական արդարություն կհաստատի երկրի վրա։
Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից
Աստված տեսնում է աշխարհում տիրող անարդարությունը և կվերացնի այն (Ժողովող 5։8)։
Աստծու հաստատած արդարության շնորհիվ երկրի վրա խաղաղություն և ապահովություն կտիրի (Եսայիա 32։16–18)։
Աստված մարդկանց մի խմբին մյուսից բա՞րձր է դասում
Ոմանց կարծիքով՝ Աստված մարդկանց որոշ խմբերի օրհնում է, իսկ որոշ խմբերի՝ անիծում։ Ուրիշներն էլ մտածում են, որ Աստված բոլոր մարդկանց նույն ձևով է վերաբերվում։ Դո՞ւք ինչ եք կարծում։
Աստվածաշունչն ասում է
«Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Աստծու համար բոլոր մարդիկ հավասար են։
Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից
Աստվածաշունչը «բարի լուր» է հայտնում «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» մարդկանց (Հայտնություն 14։6)։