Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w17 մայիս էջ 30
  • Պարզ կյանքով ապրելը ուրախություն է բերում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պարզ կյանքով ապրելը ուրախություն է բերում
  • 2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՍԿԶԲՈՒՄ՝ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԵՏՈ՝ ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ
  • ԻՆՉՆ Է ՆՐԱՆՑ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ
  • «Երգե՛ք Եհովային»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Ուշագրավ մտքեր «Դանիէլ» գրքից
    2007 Դիտարան
  • Արժեք ունե՞ս Աստծու աչքում
    2011 Դիտարան
  • Սովորենք Դանիելից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w17 մայիս էջ 30
Դանիելն ու Միրիամը Պանամայում քարոզում են մի մարդու

Պարզ կյանքով ապրելը ուրախություն է բերում

ԴԱՆԻԵԼՆ ՈՒ ՄԻՐԻԱՄԸ 2000 թ. սեպտեմբերին ամուսնացան և բնակություն հաստատեցին Բարսելոն քաղաքում (Իսպանիա)։ Դանիելը պատմում է. «Մենք ապրում էինք, այսպես ասած, նորմալ կյանքով։ Ունեինք այնպիսի աշխատանք, որ կարող էինք մեզ թույլ տալ ճաշել բարձրակարգ ռեստորաններում, այցելել տարբեր երկրներ և ունենալ որակյալ հագուստ։ Նաև կանոնավորաբար մասնակցում էինք քարոզչական ծառայությանը»։ Սակայն հետո նրանց կյանքում շատ բան փոխվեց։

2006 թ. եռօրյա համաժողովի ժամանակ մի ելույթ խորապես տպավորեց Դանիելին։ Ելույթում այսպիսի հարց հնչեց. «Մեր ձեռքից եկած ամեն բան անո՞ւմ ենք՝ օգնելու այն անհատներին, ովքեր «մոտ են սպանվելուն», որ նրանք կանգնեն հավիտենական կյանքի առաջնորդող ճանապարհի վրա» (Առակ. 24։11)։ Հռետորն ընդգծեց, որ մենք պարտականություն ունենք մարդկանց հայտնելու Աստվածաշնչի փրկարար լուրը (Գործ. 20։26, 27)։ Դանիելը ասում է. «Այնպիսի տպավորություն էր, ասես Եհովան ինձ հետ էր խոսում»։ Ելույթում նաև նշվեց, որ ծառայությունն ընդլայնելը մեծ ուրախություն է բերում։ Դանիելը գիտեր դա, քանի որ Միրիամը արդեն սկսել էր որպես ռահվիրա ծառայել և իր ծառայությունից մեծ ուրախություն էր ստանում։

Դանիելը ասում է. «Հասկացա, որ եկել է ժամանակը 180 աստիճանով փոխելու կյանքս»։ Նա այդպես էլ արեց։ Կրճատեց իր աշխատաժամերը, սկսեց որպես ռահվիրա ծառայել և մտածել այն մասին, թե ինչ ուրախություն կարող են ստանալ ինքն ու Միրիամը, եթե ծառայեն այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։

ՍԿԶԲՈՒՄ՝ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԵՏՈ՝ ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ

2007 թ. մայիսին Դանիելն ու Միրիամը աշխատանքից ազատվեցին և մեկնեցին Պանամա, որտեղ մի ժամանակ եղել էին։ Նրանց նոր տարածքը ընդգրկում էր Կարիբյան ծովում գտնվող Բոկաս դել Տորո կղզեխմբից մի քանի կղզիներ։ Այդ տարածքում հիմնականում բնակվում է նգաբե ցեղը։ Դանիելն ու Միրիամը մտածում էին, որ իրենց խնայողություններով կկարողանան մոտ ութ ամիս մնալ Պանամայում։

Ամուսինները նավով ու հեծանիվով էին տեղից տեղ գնում։ Նրանք չեն մոռանում այն դեպքը, երբ առաջին անգամ հեծանիվով կիզիչ արևի տակ 32 կիլոմետր (20 մղոն) անցան զառիթափ բլուրներով։ Դանիելը ուժասպառ էր եղել, և քիչ էր մնում՝ կորցներ գիտակցությունը։ Այնուամենայնիվ, երբ նրանք ճանապարհին կանգ էին առնում, տեղաբնիկները սիրով նրանց ներս էին հրավիրում և հյուրասիրություն էին ցույց տալիս, հատկապես երբ ամուսինները փորձում էին նրանց լեզվով խոսել։ Շատ չանցած՝ այս զույգը Աստվածաշնչի 23 ուսումնասիրություն էր անցկացնում։

Երբ Դանիելի ու Միրիամի խնայողությունները վերջացան, նրանք տխրեցին։ Դանիելը ասում է. «Արցունքներն աչքներիս՝ սկսեցինք մտածել Իսպանիա վերադառնալու մասին։ Մեզ համար ծանր էր հեռանալ այն մարդկանցից, ում հետ Աստվածաշունչ էինք ուսումնասիրում»։ Բայց մեկ ամիս անց նրանք ուրախալի լուր ստացան։ Միրիամը պատմում է. «Մենք հատուկ ռահվիրա նշանակվեցինք։ Ուրախությունից ցնծում էինք, որ կարող ենք մնալ Պանամայում»։

ԻՆՉՆ Է ՆՐԱՆՑ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ

2015 թ.-ին կազմակերպության մեջ տեղի ունեցած որոշ փոփոխությունների պատճառով Դանիելին ու Միրիամին խնդրեցին իրենց ծառայությունը շարունակել որպես ռահվիրաներ։ Ի՞նչ էին անելու նրանք։ Ամուսինները հավատացին Սաղմոս 37։5-ում գրված խոստմանը. «Եհովայի՛ն հանձնիր քո ճանապարհը, վստահի՛ր նրան, և նա կկատարի»։ Նրանք հարմար աշխատանք գտան, որ կարողանան շարունակել որպես ռահվիրա ծառայել։ Այսօր այդ զույգը ծառայում է Պանամայի Վերագուաս նահանգում։

Դանիելը ասում է. «Մինչև Իսպանիայից հեռանալը վստահ չէինք, որ կկարողանանք ապրել պարզ կյանքով։ Այսօր մենք հենց այդպիսի կյանքով ենք ապրում և որևէ անհրաժեշտ բանի պակասություն չունենք»։ Ի՞նչն է նրանց ամենից շատ ուրախացնում։ Ամուսիններն ասում են. «Երբ խոնարհ մարդկանց սովորեցնում ենք Եհովայի մասին, այնպիսի ուրախություն ենք ստանում, որը ոչ մի բանի հետ չես համեմատի»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը