Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp19 № 1 էջ 13–14
  • Ի՞նչ է անելու Աստված

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է անելու Աստված
  • 2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՎԵՐՋ Է ԴՆԵԼՈՒ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ՉԱՐՈՒԹՅԱՆԸ
  • ԵՐԿԻՐԸ ԴՐԱԽՏ Է ԴԱՐՁՆԵԼՈՒ
  • ՎԵՐԱՑՆԵԼՈՒ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՀԸ
  • ԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
  • Ինչ է անելու Աստծու Թագավորությունը
    2020 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Աստծու Թագավորություն. ինչու այն մեծ նշանակություն ունի Հիսուսի համար
    2014 Դիտարան
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2019 Դիտարան (հանրային թողարկում)
wp19 № 1 էջ 13–14
Աստծու ժողովուրդը երկիրը դրախտ է դարձնում

Ի՞նչ է անելու Աստված

Որևէ դժվարություն ունենալիս շատերն ակնկալում են, որ իրենց ընկերը օգնության ձեռք կմեկնի։ Եվ հենց այդ պատճառով էլ մտածում են, թե Աստված իրենց ընկերը չէ, քանի որ կարծես թե ոչինչ չի անում իրենց օգնելու համար։ Իրականում, սակայն, Աստված արդեն իսկ շատ բաներ է արել մեր բարօրության համար, բայց նաև վերացնելու է տառապանքը և այն բոլոր խնդիրները, որոնց բախվում ենք այսօր։ Ի՞նչ է նա անելու։

ՎԵՐՋ Է ԴՆԵԼՈՒ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ՉԱՐՈՒԹՅԱՆԸ

Աստված վերջ է դնելու ամեն տեսակ չարությանը՝ վերացնելով դրա բուն պատճառը։ Աստվածաշունչը բացահայտում է չարության աղբյուրը՝ ասելով. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Այդ «Չարը» Բանսարկու Սատանան է՝ նա, ում Հիսուսը կոչեց «այս աշխարհի իշխան» (Հովհաննես 12։31)։ Ներկայումս աշխարհում տիրող սարսափելի վիճակի գլխավոր պատճառը Սատանայի ազդեցությունն է։ Ի՞նչ քայլեր է Աստված ձեռնարկելու այս առնչությամբ։

Շուտով Եհովա Աստված իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով «ոչնչի կվերածի նրան, ով կարող է մահ պատճառել, այսինքն՝ Բանսարկուին» (Եբրայեցիներ 2։14; 1 Հովհաննես 3։8)։ Աստվածաշունչն ասում է, որ Սատանան ինքն էլ գիտի, որ «քիչ ժամանակ ունի» մինչև իր կործանումը (Հայտնություն 12։12)։ Աստված նաև կոչնչացնի բոլոր չարագործներին (Սաղմոս 37։9; Առակներ 2։22)։

ԵՐԿԻՐԸ ԴՐԱԽՏ Է ԴԱՐՁՆԵԼՈՒ

Չարությունը ամբողջությամբ վերացնելուց հետո մեր Արարիչը կիրականացնի մարդկության և երկրի առնչությամբ իր անփոփոխ նպատակը։ Ի՞նչ պայմաններ կլինեն այդ ժամանակ։

Հարատև խաղաղություն և ապահովություն։ «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11)։

Առատ և առողջարար սնունդ։ «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16)։

Հարմարավետ տներ և հաճելի աշխատանք։ «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն.... Իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից» (Եսայիա 65։21, 22)։

Մի՞թե սա չէ բոլորիս երազանքը։ Շուտով բոլոր մարդիկ կվայելեն այսպիսի պայմաններ։

ՎԵՐԱՑՆԵԼՈՒ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՀԸ

Այսօր բոլորն էլ հիվանդանում են ու մահանում, բայց շուտով դա անցյալի գիրկը կանցնի։ Աստված այնպես կանի, որ մարդիկ վայելեն Հիսուսի քավիչ զոհի շնորհիվ հնարավոր դարձած օգուտները, և որ «ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Տեսնենք, թե որոնք են այդ օգուտներից մի քանիսը։

Հիվանդությունները կվերանան։ «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»։ Այդ երկրում բնակվող ժողովրդի հանցանքը կներվի» (Եսայիա 33։24)։

Մահն այլևս չի սպառնա մարդկանց։ «Նա կկլանի մահը հավիտյան, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Եսայիա 25։8)։

Մարդիկ կապրեն հավիտյան։ «Աստծու տված պարգևը հավիտենական կյանք [է] մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմեացիներ 6։23)։

Մահացածները կկենդանանան։ «Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15)։ Դա տեղի կունենա Աստծու տված պարգևի՝ փրկանքի շնորհիվ։

Աստված ինչպե՞ս է իրականացնելու այս բոլոր խոստումները։

ԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

Երկրի և մարդկության առնչությամբ իր նպատակը Աստված կիրականացնի երկնային կառավարության միջոցով, որի թագավոր է նշանակել Հիսուս Քրիստոսին (Սաղմոս 110։1, 2)։ Սա այն կառավարությունն է կամ թագավորությունը, որի մասին Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես.... Թող գա քո թագավորությունը» (Մատթեոս 6։9, 10)։

Երբ Աստծու Թագավորության իշխանությունը տարածվի երկրի վրա, ամեն ցավ ու տառապանք կվերանա։ Այս Թագավորությունը լավագույն կառավարությունն է, որ մարդիկ երբևէ կարող են ունենալ։ Դա էր պատճառը, որ Հիսուսը իր երկրային ծառայության ընթացքում ամեն ջանք թափում էր մարդկանց հայտնելու «թագավորության բարի լուրը» և իր աշակերտներին էլ պատվիրեց նույնը անել (Մատթեոս 4։23; 24։14)։

Իր ստեղծած մարդկանց հանդեպ խոր սիրուց մղված՝ Եհովա Աստված խոստացել է, որ անպայման կիրականացնի այս սքանչելի բաները։ Մի՞թե սա չի մղում ձեզ ավելի լավ ճանաչելու նրան և մտերմանալու նրա հետ։ Եթե այդպես վարվեք, ի՞նչ օգուտ կստանաք։ Հաջորդ հոդվածում խոսվում է այդ մասին։

Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԱՍՏՎԱԾ։ Աստված վերացնելու է հիվանդություններն ու մահը, միավորելու է ողջ մարդկությանը իր Թագավորության ներքո և երկիրը դրախտ է դարձնելու

Ի՞ՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Աստծու կողմից հաստատված երկնային կառավարություն է, որն իրականացնելու է նրա կամքը (Ծննդոց 1։28; Մատթեոս 6։9, 10)։

  • Ղեկավարվում է Աստծու նշանակած Թագավորի կողմից, ում տրված է ողջ իշխանությունը թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա (Եսայիա 9։6, 7; 11։2–4; Մատթեոս 28։18)։

  • Գործում է համաձայն այն ամենի, ինչ Աստծու օրենքների հիման վրա սովորեցրել է Հիսուսը (Մատթեոս 22։37–39; Հակոբոս 2։8)։

  • Արդեն իշխում է երկնքում, և միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հայտնում են այդ «թագավորության բարի լուրը» (Մատթեոս 24։14; 28։19, 20)։a

a Աստծու Թագավորության և նրա կառավարման մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 32-րդ և 33-րդ դասերում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և առկա է www.pr418.com/hy կայքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը