Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 9/98 էջ 1
  • Ճանաչիր քո եղբայրներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճանաչիր քո եղբայրներին
  • 1998 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ովքե՞ր են մեր եղբայրներն ու քույրերը
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Շարունակեք քաջալերել իրար ամեն օր
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թող քո սերը շարունակի աճել
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
1998 Մեր թագավորական ծառայությունը
km 9/98 էջ 1

Ճանաչիր քո եղբայրներին

1 Աստվածաշունչը իսկական ընկերոջը բնութագրում է որպես եղբորից ավելի հաստատ, սիրո և հավատարմության մեջ անփոփոխ և դժբախտության ժամանակ իր ընկերոջն օգնության ձեռք մեկնող անձնավորություն (Առակաց 17։17; 18։24)։ Եթե ձգտենք ճանաչել և սիրել դիմացինին, ապա ժողովում այդպիսի ընկերների պակասը չենք զգա (Յովհաննէս 13։35)։

2 Ժողովի հանդիպումներից առաջ և հետո եղբայրների հետ ծանոթանալու հիանալի հնարավորություն է բացվում։ Ինչո՞ւ ժողովի շուտ չգալ ու մի փոքր ուշ չհեռանալ և, այդպիսով, ջերմ ու աշխույժ ընկերակցություն չվայելել։ Շփվելու առիթներ որոնեք տարբեր եղբայրների՝ ինչպես փորձառուների, այնպես էլ երիտասարդների կամ ամաչկոտների հետ։

3 Ինքներդ սկսեք խոսակցությունը. Եղբայրներին ակնթարթորեն ողջունելով մի՛ բավարարվեք։ Կարող եք զրույցի բռնվել՝ պատմելով դաշտի ծառայությունից մի դեպք, քննարկելով հետաքրքիր մտքեր նոր ամսագրից կամ էլ հանդիպման ավարտից հետո ամփոփելով որոշ մտքեր։ Եղբայրներին ուշադիր լսելով՝ շատ բան կարող եք իմանալ նրանց մասին, եթե ժամանակ տրամադրեք նրանց իրենց կյանքի փորձառությունից կամ գուցե մի այլ նորություն պատմելու համար։ Անհատի՝ Եհովայի հետ ծանոթանալու կերպը շատ բան կարող է ասել այդ անձի մասին։ Ոմանք իրենց կյանքում պատահած փորձությունների շնորհիվ ամրացրել են իրենց հավատը, մինչդեռ ուրիշներն այսօր այնպիսի իրավիճակներ են դիմագրավում, որոնք շատերի համար դժվար է պատկերացնել։ Այս ամենը հասկանալը կօգնի մեզ՝ որպես իսկական ընկերների, լինել կարեկից ուրիշների կարիքների նկատմամբ և միշտ օգնելու պատրաստ։

4 Օգնեցեք միմյանց. Իր փոքրիկ աղջկա մահից հետո մի քույր դժվարանում էր երգել հարության մասին Թագավորության երգերը։ «Մի անգամ,– պատմում է նա,– քույրերից մեկը, որը նստած էր շարքի մյուս կողմում, նկատեց ինձ արտասվելիս։ Նա մոտեցավ, գրկեց ինձ և շարունակեց երգել ինձ հետ։ Ես եղբայրների և քույրերի հանդեպ ուժգին սեր զգացի և այնքան երջանիկ էի այն մտքից, որ ժողովի հանդիպումներին հաճախելով միայն այստեղ՝ Թագավորության սրահում կարող ենք օգնություն ստանալ»։ Մենք պետք է օգնենք միմյանց՝ կարիքի դեպքում մխիթարելով և միշտ իրար հորդորելով (Եբրայեցիս 10։24, 25)։

5 Քանի որ այս աշխարհն ավելի, քան երբևէ դառնում է ճնշող, եկեք որքան հնարավոր է լավ ճանաչենք մեր եղբայրներին։ Այս փոխադարձ և անկեղծ քաջալերանքը օրհնություն կլինի բոլորիս համար (Հռովմայեցիս 1։11, 12)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը